Ռեքվիեմ: Իմ մահվան օրը կիջնի լռություն…


Էն, ինչի մասին հիմա ուզում եմ գրեմ, դժվար թե շատերը արած լինեն իրանց կյանքում: Խոսքը գնում ա սեփական մահվան ու թաղման արարողության պատկերացման մասին: Հա, հա: Ես ամեն անգամ ինչ որ տհաճ պատմության մեջ ընկնելուց հետո պատկերացնում եմ, թե ոնց կարան ինձ սպանեն, ու եթե դրանից հետո էլ հետաքննություն գնա, ում կկասկածեն: Էս ամեն ինչը գալիս ա նրանից, որ դետեկտիվ կինոներ շատ եմ սիրում: Կախված սպանության ձեւից ու տհաճ պատմությունից` հետաքննությունը տարբեր ձեւ կընթանա: Պատկերացնում եմ, թե ոնց ա ըլնելու սպանությունս, ես ոնց եմ մեռնելու ու մեռնելուցս հետո ինչ ա ըլնելու: Ենթադրենք ինձ սպանեցին (ինձ անաղմուկ չեն սպանի): Քաղմասը կգա, ով շրջակայքում կա, մի հատ կհարցաքննեն: Հետո ցանոթներիս ու ընկերներիս կհարցաքննեն: Տենց ամեն մեկը կասի, թե ով ինչ հարաբերություններ ուներ հետս ու տենց, ոնց որ ըլնում ա կինոներում: Էտ ամեն ինչը կտեւի մի 2 օր, մինչեւ թաղումս: Թաղմանս կգան լիքը մարդիկ, որտեւ ես էս 19 տարիների ընթացքում հասցրել եմ լիքը մարդկանց հետ ծանոթանալ ու շատերն են ինձ ճանաչում, ում ես չեմ ճանաչում: Պատկերացնում եմ ամենամոտ մարդկանց վիճակը, բայց դրանից չեմ խոսա:
Կգան ընենց մարդիկ, ովքեր ակնհայտ շոպլիկություն են արել ու սաղ իմանցել են դրա մասին, կգան ընենց մարդիկ, ում հետ ես միշտ թշնամի եմ եղել, կգան ընենց մարդիկ, ովքեր աբիժնիկ են մնացել, կգան ընենց մարդիկ, ովքեր յանմ հետս չունեն, բայց լավ էլ ունեն, ուղղակի ցույց չեն տալիս: Մի խոսքով` շատ մարդիկ կգան: Ծաղկեպսակներն էլ եմ պատկերացրել, թե ով ինչ ձեւ կբերի, թե որի վրա ինչ գրած կլնի: Էս թաղումն անցավ թե չէ, հարցաքննությունը շարունակվում ա: Իմ դեպքում սպանողիս ավելի հեշտ կլնի գտնել, որտեւ ես հաստատ մի բան թողած կամ արած կամ էլ ասած կլնեմ, որ կհուշի, թե ով ա եղել: Ամեն ինչ վերջում բարեհաջող կավարտվի ու բարի կհաղթի չարին…
Ինձ էլ մի քիչ տարօրինակ թվաց, որ սենց գրառում եմ արել, բայց մեկ-մեկ օգուտ ա տալիս մահվան մասին մտածելը, որ ավելի լավ հասկանաս կյանքի իմաստը ու սիրես այն: Ճիշտ ա, ասում են, որ ուժեղ մարդիկ չեն մտածում մահվան մասին, բայց էսի էտ դեպքերից չի, ստեղ վախ չկա, այլ երեւակայություն ու տենց լավ բաներ: Լավ եղեք ու ապրեք երկար…

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Ռեքվիեմ: Իմ մահվան օրը կիջնի լռություն… ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 3 komentar: di postingan Ռեքվիեմ: Իմ մահվան օրը կիջնի լռություն…
 

3 կարծիք:

Արաքս said... | May 14, 2011

Վահագ սենց բաներ գրելուց առաջ ՀԻՇԻ մտքերը նյութական են((((((((((((

Վահագն Քեշիշյան said... | May 14, 2011

Բայց ամեն դեպքում, ինձ թվում ա, որ պետք ա: Համ էլ ոնց կարաս քեզ ասես, սրա մասին չմտածես, նրա մասին մտածես: Ստացվում ա էլի :)

Արաքս said... | May 14, 2011

Դե հա մտածի, բայց դե մի երկու վայրկյան, ու ոչ թե դիր ՌԵՔՎԻԵՄփոստեր արա))))))))))))))))))))))))))))