Որոշել եմ քանի երազս հիշում եմ գրեմ, տեսեք ինչ անկապ բաներ են գլխիս մեջ բուն դրել: Ուրեմն սենց.
Երազիս մեջ ինձ, իմ նախկին դասարանցիներից 4 հոգու ու մեկ էլ մի քանի հոգու, ում ես չեմ ճանաչում, կանչել էին քաղմաս: Չգիտեինք ինչի համար էին կանչել, ոնց որ մեզ թվում էր, որ մեր տարիքայիններին ոնց կանչում են վայնկոմատ, նույն պատճառով էլ քաղմաս են կանչել: Քաղմասի տեղը միշտ շփոթում էինք ու չգիտեմ ոնց, էս անգամ շուտ գտանք: Մտանք ներս, մի հատ կնիկ էր ներսում, որը ոնց որ հավաքարարն էր: Հենց մտնում էիր, դիմացդ 2 սեղան էր, սեղանի մոտ` պատի կողմից, աթոռներ էին դրած, աջ կողմում պահարան էր (սծենկա կոչվածի նման մի բան, բայց ահավոր վիճակում), ձախ կողմում էլ ոնց որ դուռ կար, բայց միշտ փակ էր: Ուրեմն սենց պարզ քաղմաս էր: Մտանք ներս, նստեցինք աթոռներին ու սպասում էինք, որ ինչ որ մեկը, ով մեզ կանչել էր, գա, իրա գործը անի ու թողի գնանք: Տենց սպասում էինք, երբ էտ հավաքարար կնիկը ասեց ջուր կխմեք ու պահարանի մեջից հին կարմիր գրաֆինկայով ջուր բերեց: Բաժակն էլ էտ ջրի երեսին լողում էր: Ոչ մեկը ջուր չխմեց: Հետո մի տղամարդ եկավ ու եսիմ ինչ անկապ բաներ արեց պահարանի մեջ: Դրանից հետո եկավ ինքը, ով մեզ կանչել էր: Իրա դեմքը դաժե կարամ նկարագրեմ: Պապան ասում էր, որ քաղմասում ծանոթ ունի ու ինձ թվաց, թե էտ իրա ծանոթ մարդն էր, չնայած որ ես էտ մարդուն ընդհանրապես չեմ տեսել: Էտ մարդը հագել էր սպիտակ կարճաթեւ մայկա ու վրից էլ կոճակները բաց վարդագույն սառոշկա: Մի քիչ ժամանակակից միլիցա էր էլի: Ինձ թվաց, թե ես իրան էլի եմ տեսել ու ինքը էլի էտ նույն շորերով ա եղել: Լավ, ուրեմն ինքը եկավ, նստեց մեր դիմացը: Ասեց, որ թղթերը բերեն ու էն անծանոթ մարդն էլ բերեց: Հա, ասեմ, որ մինչեւ էտ մեզ թուղթ էին տվել, որ մենք մեր անուն, ազգանունը գրենք ու էլի նման ստանդարտ բաներ: Երբ ինքը ցուցակում նայեց, տեսավ առաջինը իմ անունն ա գրած: Հերիք չի իմ անունը ես արդեն լրացրել էի, մեկն էլ իմ անվան տակ մթոմ իրա անունն էր լրացրել (լոգինի նման բան էլ պիտի գրեինք) ու էլի իմ լոգինն էր գրել - vahagn0105: Էսի իմ տարածված լոգինն ա ու շատերն են ինձ սենց ճանաչում: Ինձ կանչեց զրուցելու, բայց երազիս մեջ էս զրուցելու պահը skip արեցի: Անցավ մի քանի րոպե ու էտ վարդագույն սառոշկով մարդը անհետացավ: Ոնց որ ասում են, մնացինք մենք մերոնցով: Մերոնց-ը շատ հարաբերական էր էս դեպքում, որտեւ ես ներկա գտնվողներից ոչ մեկին տանել չէի կարում անձնական պատճառներով: Մի քանի բան բաց էի թողել, բայց հեսա ասեմ: Ուրեմն չգիտեմ երբ ու ոնց, էտ սենյակում հայտնվեցին նաեւ մի քանի երեխեք, որ մեզնից տարիքով փոքր էին, բայց ես իրանց չէի ճանաչում ու մեկ էլ ես իմ հետ տարել էի իմ հագի կոշիկներն ու կեդերս (կեդերի համար խելքս իմը չի), չգիտեմ ինչի: Հարցազրույցի ընթացքում կոշիկներս անընդհատ փոխում էի նեռվայնությունից: Հարցազրույցից հետո, երբ ուզում էի կոշիկներս նորից փոխեի, տեսա, որ կոշիկներս չկան: Ըտեղ մի զույգ կոշիկ գտա ու հագա, որ բոբիկ չմնամ: Էտ երեխեքն էլ հասցրել էին էտ պահին գնային: Կասկածեցի իրանց վրա ու վազելով գնացի հետ բերեցի: Սաղ ճամփին էլ ոնց ասես ինձ համոզում էին, որ ոչ մի կապ չունեին կոշիկներիս անհետացման հետ: Երբ հետ եկանք քաղմաս, որի տեղը էս անգամ շատ ման եկանք, տեսա մեր կուրսից մի աղջկա: Էտ աղջիկը էս երեխեքին ասեց, որ իրանց սումկեքը դատարկեն: Դատարկեցին ու ես տեսա իմ կոշիկները իրանց նասկիներով: Էտ երեխեքն էլ տեղ անհետացան: Մնացի ես ու աղջիկները: Կուրսեցիս մի քուր ուներ ու էտ քուրն էլ էր տեղ: Մեծ քուրը, ով կուրսեցիս էր, փոքր քրոջ վրա ջղայինանում էր: Ասում էր, որ Վահագը քո մոտ անգլերեն ա պարապել ու դու հետո եկել ես իմ մոտ ես անգլերեն պարապել, հետո մտել ես ուսանողներին հետ ես պարապել, հիմա խի ա անգլերենդ էսքան վատ: Ես ըտեղ համարվում էի չափանիշ, որտեւ երազիս մեջ ես անգլերեն շատ լավ գիտեի ու փոքր քրոջ մոտ էլ մթոմ ռեգրեսիա էր:
Բայց էս ինչ խառը երազ էր… Բայց կարեւորը գունավոր էր…
0 կարծիք:
Post a Comment