Գիտեի՞ք, որ մեր իշխանությունները Քադաֆֆիից
ու Մուբարաքից են օրինակ վերցնում, թե երկիրը ոնց կառավարեն: Ինձ չի թվում, որ իրանք
կարային ինչ-որ գիրք կարդացած ըլնեին ու ինչ-որ բռնապետի անուն գիտեն: Հիմա մեր երկիրը
իսկական բռնապետության ա նման, այնինչ երկու շաբաթ առաջ այն անվանում էինք «ազատ, անկախ
Հայաստան»: Ինչի համար են իրանք կոչվում իշխանություն 20 տարվա անկախություն ունեցող
հանրապետությունում, եթե չեն կարողանում այն կառավարել ինչպես հարկն ա: Հենց
էս ժամանակ, երբ որ «ընդդիմությունը» ցուցյեր ա անում, պարզ երևում ա, թե «իշխանությունը»
ոնց ա դարձել «իշխանություն»: Եթե իրանք, սենց ասած, «արդար քրտինքով» դարձած ըլնեին
իշխանություն, հիմա էս պրոբլեմները չէին ըլնի: Հազիվ թե ինչ որ մեկը գնար Օպերա ու
իրա իշխանության դեմ ցույց աներ: Ժողովրդի մեջ մեծ չափաբաժնով վախ են ներարկել ու հիմա
քաղում են էտ ներարկման պտուղները ու ամեն ինչ քանում են, որ էս ժողովրդին զոմբիացնեն:
Երկրում ամեն ինչ կենտրոնացրել են Երևանում ու հիմա՝ ցույցերի ժամանակ, մարդկանց արգելում
են Երևան գալ, չմտածելով անգամ, որ մարդ կա կարող ա մեռնի, մարդ կա որ ուրիշ լիքը կարևոր
գործեր ունի ու թքած ունի, թե էտ ժամանակ ով ա կանգնած իշխանության գլուխ:
Ինչևէ, էս թեման շատ ծավալուն ա ու գրեթե
բոլորն են բողոքում, բայց մի քանիսն են իրանց բողոքը բարձրաձայնում:
Շուտ եմ ասել, իմ գլուխը ուտել չկա, եթե
հանկարծ չդիմանամ ու մի քանի բան էլ ավել ասեմ :Պ
0 կարծիք:
Post a Comment