Անհասկացողության սինդրոմ


Հայերիս միշտ պիտի հիշացնես, որ այս կամ այն բանն անի կամ չանի: Ամեն անգամ պիտի ասես, մեկ-մեկ էլ խփես ու տուգանես: Մեզ որ թողեն մենակ գլուխ կգովանք` առանց հաշվի առնելու “հայկական” անհասկացողությունը: Հա´, հե´նց անհասկացողություն: Ինչի պիտի ամեն քայլափոխին գրած ըլնի “Չ´ծխել", էն էլ սխալ իր բոլոր տարատեսակներով: Նույնիսկ համալսարանում է սխալ գրած` “Չծխե`լ”: Վերջիվերջո ամոթ է: Քաղաքում տեսած կլինեք, վառ օրինակ է Սիրահարների այգին, որ գազոնների կողքերը մի բան  է կապած ու այդքանը դեռ բավական չէ, մի հատ էլ վրան գրված է, որ չանցնեն գազոնների վրա: Բայց գրածներն էլ այլևս չեն օգնում, որովհետև ինչպես տեսնում եք, և´ ծխում են արգելված վայրերում, և´ քայլում են գազոնների վրայով: Նույնն իրավիճակն է տիրում նաեւ աղբարկղերի մոտ: Եթե մարդն անցնում է աղբարկղի կողքով, ապա նա աղբը պետք է անպայման գցի ոչ թե աղբարկղի մեջ, այլ կողքը, որովհետև կողքից կտենան ու մի քանի խոսք կասեն կամ կմտածեն, որը նրա ենթադրելով, վիրավորում է իր անհատականությանն ու եսին: Հաստատ ոչ ոք չի կարող համոզել հային, որ նա նոր ներկած նստարանին ձեռք չտա կամ չնստի:
Նույնիսկ երբ իրենց համար գրած է, որ նստարանը նոր ներկած է և չնստեն, հայերը անպայման պետք է հակառակվեն այդ գրածին և նստեն:Պետք է ամրագոտիների կամ անցումների օրինակը սկսեն կիրառել, որ ով խախտում անի, տուգանեն: Հայաստանում դա չգրված օրենք է, որ մինչև “գրպանիդ” չեն կպնում, չես հասկանում:
Այս ամենը ուղղակի մի քանի օրինակներ են այն բազմաթիվ անհասկացողություններից, որոնց հանդիպում են հենց Հայաստանում:
Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի ու մենք էլ մի օր կկարողանան մեզ լիովին քաղաքակիրթ ազգ զգալ:

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Անհասկացողության սինդրոմ ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 4 komentar: di postingan Անհասկացողության սինդրոմ
 

4 կարծիք:

Laura's and Rima's blog said... | May 09, 2011

shat dipuk er

Վահագն Քեշիշյան said... | May 09, 2011

Մերսի :) Բայց ինձ թվում է, որ շատ մեղմ եմ գրել ու ահավոր քիչ բաների մասին եմ ասել:

Վարդան said... | May 10, 2011

հիմնականում ճիշտ ես, բայց շատ դեպքեր կան, որ ըտեղ արգելանքներ պետք ա չլինեն, օրինակ հենց գազոնները: դրանց վրա ամբողջ աշխարհում նստում են, հանգստանում, վայելու քաղաքի մեջ մի կտոր խոտածածկ տարածքներում, իսկ ստեղ` ուղղակի չի կարելի - զաբոռներով փակած ա... չնայած, որ բաց են թողնում, էլի գալիս ենք էն սկզբի ասածիդ... :D

Վահագն Քեշիշյան said... | May 10, 2011

Ամբողջ աշխարհում նորմալ են վերաբերվում գազոնների հետ ու աջ ու ձախ չեն կեղտոտում: Իրանք գիտեն, որ հայերը կեղտոտում են, դրա համար էլ էտ ձեւով են որոշել դեմն առնել: Իրանք պարտավոր չեն եւս մի աշխատող պահեն, որ զիբիլները հավաքի, քանի որ զիբիլի յաշիկներ կան: Մենք պիտի մեզ էնքան զարգացնենք, որ արդեն հենց տենանք մեզ չեն թողում հանրային տարածքում նստենք կամ ուրիշ նման մի բան անենք, պահանջենք: Պիտի մեզնից սկսենք ու ինքնադաստիարակությամբ զբաղվենք: Այ սրանից էլ կսկսվեն մեր հաջողությունները :)