AEGEE-Yerevan Եվրոպական ուսանողների ֆորումը սպասում է ձեզ

Ուզում եմ ձեզ ներկայացնել միջազգային կազմակերպություններից մեկի` AEGEE-ի (Association des Etats Généraux des Etudiants de l’Europe / European Students’ Forum) մասին: AEGEE-ն ուսանողական կազմակերպություն է, որը գործում է քաղաքային մակարդակով, այսինքն AEGEE-Yerevan, AEGEE-Paris եւ այլն: AEGEE-Yerevan-ը գործում է 2010 թվականի օգոստոսից, սակայն պաշտոնապես գրանցվել է 2010 թվականի նոյեմբերի 27-ին: Այն ունի մոտ 60 անդամ: Ընդհանրապես AEGEE-ն գործում է 1985 թվականից եւ արդեն ունի շուրջ 15000 անդամ Եվրոպայի 40 երկրների 200 քաղաքներում: AEGEE-ն բաց է բոլորի համար: AEGEE անդամները տարբեր տարիք (18-35 տարեկան), տարբեր մասնագիտություն եւ տարբեր հետաքրքրություն ունեցող երիտասարդներ են, ովքեր համախմբվել են մի գաղափարի շուրջ եւ ցանկանում են վերացնել ազգային, մշակութային եւ էթնիկ պատնեշները: AEGEE-Yerevan-ը բաժանված է աշխատանքային խմբերի, որը ավելի մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի երիտասարդները կողմնորոշվեն ըստ իրենց նախասիրությունների եւ գործեն նպատակաուղղված: Ամեն մի AEGEE անդամ ներգրաված է 1 կամ  2 աշխատանքային խմբում: Ամեն մի աշխատանքային խումբ ունի հատուկ ուղղվածություն, ինչպես օրինակ Տեղական միջոցառումների կազմակերպման աշխատանքային խումբը (LAWG):


AEGEE-Yerevan-ը ամիսը մի քանի անգամ ունենում է հանդիպումներ եւ այդ հանդիպումների ընթացքում քննարկվում են տարբեր երիտասարդական միջոցառումների հետ կապված հարցեր, երիտասարդներին հուզող խնդիրներ եւ այդ խնդիրների լուծմանն ուղղված հարցեր: Հանդիպումների վայրը անփոփոխ է` Կոնգրես հյուրանոց:


Մենք` AEGEE-ականներս, արդեն մի ընտանիք ենք դարձել եւ պատրաստ ենք մեր մեծ ընտանիք ներգրավելու նոր անդամների: Դե ինչ, եթե քեզ հետաքրքրում են եվրոպական արժեքները, ակտիվ երիտասարդական գործունեությունը, շփումը քո հասակակիցների եւ բանիմաց երիտասարդների հետ, ուրեմն մի հապաղիր եւ գրանցվիր: Մենք սիրով կընդունենք քեզ ;)

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel AEGEE-Yerevan Եվրոպական ուսանողների ֆորումը սպասում է ձեզ ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 0 komentar: di postingan AEGEE-Yerevan Եվրոպական ուսանողների ֆորումը սպասում է ձեզ
 

0 կարծիք: