Իրականությունն ա, բայց հիմա ոմանց մոտ քմծիծաղ ա առաջանում, ոմանց` մոտ հռհռոց, իսկ ոմանց մոտ` ուղղակի ժպիտ, որով նրանք ցույց են տալիս իրենց` ինձ հասկանալը (խուճուճ եղավ չէ՞):
Էն որ իմ հիշողությոuնը հավային հիշողությունից հեռու ա, դա բոլորը գիտեն, դու էլ ու հիմա զարմանում եմ, թե ոնց կարամ իմ արածներն ու գրածները չհիշեմ: Փաստերը մանրամասն կան և էտքան փաստերի շնորհիվ ես էտ պահի էմոցիաներս էլ եմ հիշում, բայց արի ու տես... Ամեն դեպքում եթե պնդում եմ ասել, թե մարդիկ ինչ նկատի ունեն, նշանակում ա մի բան մտածում եմ, բայց կասկածներս փարատելու համար ավելի հստակ ուզում եմ ասողից, ուզում եմ քեզնից լսեմ: Էտ գիտեք ինչին ա նման, կինոների մեջ շատ տեսած կլինեք, որ աղջիկը չամռվում ա ու տղուն ասում ա բառացի ասա "Ես քեզ սիրում եմ", տղեն էլ ամեն հնարավոր բառն օգտագործում ա, բայց տենց էլ էտ ֆռազը չի ասում: Էս կադրից "Հազար բառ" կինոյի մեջ կա, նայեք ու կհասկանաք: Ասածս ինչ ա, հիմա ինձ պետք ա ամեն ինչ բառացի ասել, որտև ես կամ զրկվել եմ քչից-շատից համեմատաբար նորմալ մտածող ուղեղ ունենալուց, կամ էլ եսիմ ինչ ա եղել:
Մարդկանց մեջ գիտեք ինչն եմ սիրում, որ ամեն մեկն ունիկալ ա ու ցանկացած իր ինքը տեսնում ա իրա ուզած ձևով: Էտ ոնց որ չկարողանաս օպտիմիստին համոզես, որ բաժակը կիսատ ա:
Ու վափշե արդեն վախտերն ա քաղաքական գրառումներ անելու...
Ու ես չեմ դնում գուգլը քանդում, որ տեքստիս հետ կապված մի հատ ֆռազով նկար դնեմ, երևի էտքան նեռվ չունեմ, չնայած մեկ-մեկ իսկական մուդ արտահայտող նկարներ գտնում եմ, բայց թվում ա ոչ մեկ չի հասկանա ու ընդհանրապես ոչ մեկ չի էլ փորձել ու փորձի հասկանալ: Ու այ էտ ժամանակ բանակ գնալու ցանկությունը գալիս խեղդում ա :\
Ամեն ինչ սկսվեց 2010-ի դեկտեմբերից, երբ որոշեցի մի փոքր հասարակական ակտիվություն ունենալ: Մտածեցի ինչ որ մի ՀԿ-ի անդամագրվել ու տենց կամաց-կամաց սկսել: Ծանոթներիցս իմացա տարբեր ՀԿ-ների մասին ու մեկը հետաքրքրեց: Ինձ նկարագրեցին, որ տարեկան տալիս ես 8.000 դրամ փող ու իրանց կազմակերպած լիքը միջոցառումներին որին ուզում մասնակցում ես: Էտ ՀԿ-ն AEGEE-Երևանն էր: Կյանքիս վերջին տարիների երևի թե ամենածավալուն ու լուսավոր կետերից մեկը: Ճիշտ ա, շատ ժամանակ եմ ծախսել կազմակերպության գործերի վրա, մի մասն էլ անիմաստ ու արդյունքը միշտ եղել ա իմ սպասածից ցածր, բայց մի տեսակ ուժ կար ներսում, որ ձգում էր: Ուժը հիմա էլ կա, բայց իմ համար մի տեսակ թուլացրել են, կարող ա և հետո ուժեղանա, հիմա չգիտեմ: Ասել եմ ու էլի կասեմ, որ ես էն միակ մարդկանցից եմ Երևանում, ով զգացել ա AEGEE սփիրիթը, որի մասին մարդիկ կան ուղղակի լսել են ու ձև են բռնում, մթոմ հենց էտ ա որ կա, իրանք դրա մարմնավորումն են: Բայց չէ, էտ սփիրիթ կոչվածը հենց էն ա, որ չի կարա մենակ մի հոգի ունենա ու դա մի հավաքական բան ա, որն ակամայից ես զգում, եթե իհարկե սիրում ես ուրախանալ ու ամենակարևորը` ընկերներիդ: AEGEE-ն ինձ տվեց մի "տոննա" ընկերներ ու փորձ: Չգիտեմ որից սկսեմ, որտև երկուսն էլ շատ են ու լավը ^_^ Լավ, ընկերներ... Ինչն ա իմ համար ընկերների մոտ կարևոր, դա հասկանալու ունակությունն ու ուրիշների հետևից քիչ խոսալը: AEGEE-ի մեծ մասը դա ունի, համենայն դեպս նրանք, ում հետ ես շփվում եմ ու կուզենայի շփվեի: Կյանքի լրիվ մակարդակների համար ընկերներ կան ու ամենակայֆն էն ա, որ իրանք սաղ ինձնից մեծ են տարիքով: Փոքրերին էլ եմ սիրում, բայց դուք ուրիշ կատեգորիայի մեջ եք, էլի լավ իհարկե :)
Հա, փորձը... Ճիշտ ա, տենց մեկումեջ շեշտվում էր, որ ես չեմ ընտրվել իմ պաշտոնին, այլ ինձ նշանակել են, բայց երևի թե, թեկուզ փոքր չափով, ես ապացուցել եմ իմ արժանի լինելը, էլ չեմ ասում էն իձեաներն ու երազանքները, որոնք պետք ա լինեին ու տենց միանգամից հօդս ցնդեցին: Փորձն իր հետ տվեց նաև շաաաատ ծանոթներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Եվրոպայում: Իսկականից հիմա Եվրոպայում էլ ունեմ մի "հոյակերտ" ընկերներ, ովքեր ամեն անգամ ինձ տենալուց խեղդելու չափ գրկում են ^_^
Դե հիմա ես ձեզ ասում եմ հաջող, հույս ունեմ նորից ձեզ կմիանամ տարիներ հետո (եթե էտքան ձգեք :Դ) կամ էլ կհամագործակցեմ ձեր հետ: Իմացեք, որ ձեր մեջ կան մարդիկ, ովքեր կարող են մինչև իրանց կամ էլ իմ կյանքի վերջ ինձ վրա հույս դնեն, իմացեք, որ մի հատ լավ, տակից օգնող ու դրա մասին ոչ մի բան չասող ընկեր ունեք: Դե գուդ լաք ձեզ... ձեր չար ՎաHUG :D
Հ.Գ. - Էն որ ասում են ես վատն եմ, լավ, բա դուք ձեզ մի անգամ հարց տվել եք, թե ես ոնց կարամ էտ "ասածներով" վատը լինեմ? Իհարկե վատ բաներ ունեմ, դա անխոս, ոչ ոք կատարյալ չի, բայց... էսքան ժամանակ ինչքան եվրոպական իվենթի գնացել եմ, հետս միայն աղջիկներ են եղել (սաղ ասում են տենց լավ ա :D) ու իրանցից հերթով հարցրեք, թե ինձ մինչև գնալը ոնց էին ճանաչում ու գալուց հետո ոնց:
Քանի ամիս ա չեմ գրել, լիքը բան ա կուտակվել, բայց հիմա էտքանը չեմ գրի, ուղղակի կասեմ, որ ինչքան կարաք հույսներդ դրեք ձեր վրա, որ հետո միշտ կարողանաք առաջ գնալ ու շատ բաներից չհիասթափվեք: Հիմա գնալով դավաճաններն ու անպատասխանատուները շատանում են, գնալով ավելի դժվար ա լինում իրանց տարբերել, որտև արդեն պրոֆեսիոնալ են դարձել իրանց գործում: Չեմ կարծում, թե ինչ որ մեկդ կարա հաշվի, թե իմ շրջապատում ինչքան դավաճան ու անպատասխանատու ա եղել, կա ու կշարունակի լինել: Իրանք էնքան պադոշ են, որ դնես դեմքերին ամեն ինչ ասես, քեզ վերջում մեղավոր կհանեն: Իրանց պատճառով ա, որ մարդիկ ստիպված են լինում որոշակի ժամանակը մեկ իրանց շրջապատը update անել: Սաղին ուղարկեք գրողի ծոցը ու ինչքան շուտ, էնքան լավ ձեր ու աշխարհի համար:
Դաաա... Արդեն ինչքան ժամանակ ա չեմ գրել... Բայց հիմա` էս նախատոնական օրը, ես կգրեմ, կգրեմ շատ լավ տպավորությունների մասին, որ ստացել եմ վերջին 3 ամիսների ընթացքում Դիիմ Քոմյունիքեյշնզում: Դեռ էն ժամանակ էլ, երբ ուղղակի "հեռվից" ճանաչում էի անձնակազմին, ինձ դուր էր գալիս մթնոլորտը, որը տիրում էր անձնակազմի միջև, գրասենյակում: Առաջին տպավորություններս գրասենյակից շատ զարամացած էին, որովհետև ես պատկերացնում էի շատ ֆորմալ գրասենյակ, այնինչ... Երբ առաջին անգամ մտա գրասենյակ ինձ միանգամից տանը զգացի, որովհետև թե´ մարդիկ, թե´ իրերի դասավորությունը քեզ ստիպում էին այդպես զգալ :)
Լավ, հիմա անցնեմ տպավորություններիս, որ ստացել եմ անձնակազմից: Սկսեցի...
Ռաֆֆի - Ես իրան ճանաչում էի դեռ մի քանի տարի առաջ, երբ ինչ որ հաղորդում ժամանակ ներկայացնում էր ինտերնետի հետ կապված ինչ որ բաներ: Սկզբում ինձ թվում էր, թե ինքն աշխատում ա Բիլայնում, որովհետև իրա ակնոցների մի մասը սև ա, մյուսը` դեղին :)
Լուսինե - Առաջին անգամ երբ իրան տեսա, ինձ թվաց` կամավոր ա (դե չգիտեմ ինչի :) ): Բայց հենց դրա հաջորդ օրը իրան տեսա լուրջ գործի ժամանակ ու իմ նախանական բոլոր տպավորությունները փոխվեցին (իհարկե դեպի ավելի լավը):
Տաթևիկ - Երբ սեպտեմբերին առաջին անգամ մտա գրասենյակ, ինձ ասացին, որ նոր աշխատող ա եկել ու ինքը ինձ պիտի ամեն ինչ սովորացնի: Ինքը մոտավորապես 3 շաբաթ իմ համար անհայտ մնաց: 3 շաբաթ անց, երբ արդեն ծանոթացանք, միանգամից տպավորություն թողեց, որ իրա մոտ ամեն ինչ հստակ ա: Դա զգացվեց այն ժամանակ, երբ անվանս բոլոր տառերը արտասանեց :)
Մարիամ - Մեր հանդիպելու առաջին իսկ վայրկյանից ինքը զբաղված էր: Զբաղված էր նույնիսկ էն ժամանակ, երբ մի ամիս հետո պիտի բալիկ ունենար :) Իրա խոսելաձևը իմ վրա նենց էր ազդում (էսի էն վատ ազդելը չի), որ իրան մի քանի րոպե լսելուց հետո ես մի քանի ժամ սկսում էի անգլերեն ակցենտով հայերեն խոսալ:
Արմինե - Միշտ զբաղված մարդ 2: Մնացածն արդեն ասված ա :)
Տատա - Ինձ թվում էր, որ ինքը իմ հետ չունի: Դե չգիտեմ ինչի, ես իրա հետ բացի "բարև"-ից ուրիշ բառ չեմ խոսացել, կարող ա և անտիսիմպածյա ա, կարող ա... Բայց էս վերջին մի քանի օրերի ընթացքում ոնց որ ամեն ինչ տեղն ընկավ :)
Լիլիթ - Միշտ հավես մարդ, բայց մի ուրիշ տեսակ հավես: Ես ժամերով կլսեի իրան, թեկուզ իմ համար ոչ պետքական ինֆորմացիա ասեր: Իրա ձայնը մի տեսակ հավեսն ա, հանգստացնող ա: Ճիշտն ասած ես չեմ պատկերացնում իրա ձայնի տոնայնությունը ջղայինանալու ժամանակ:
Վաձ - Առաջին անգամ հանդիպեցի մայիսի 21-ին ու շատ լուրջ զբաղված էր գործով: Հետո ԲարՔեմփ, երբ առաջին անգամ մենք խոսացինք: Էտ մի քանի բառն էլ հերիք էր, որ հասկանայի իրա բնավորությունը: Արդեն իրան էնքան եմ ճանաչում, որ ստատուսներից զգում եմ, որն ա ինքը հորինել, որն ա մի տեղից արտագրել :)
Էդո - Ծանոթներիցս մեկը պատմել էր Էդոյի մասին ու դրանից հետո որոշեցի ծանոթանալ հետը, որտև զգացի մենք շատ ընդհանուր բաներ ունենք: Միշտ հետաքրքիր, միշտ ակտիվ ու հեղինակային իրավունքները միշտ պաշտպանող :)
Գայուշ - Հիշում եմ, թե առաջին անգամ ինքը ինձ ինչ ասեց. "Ես արդեն 10 տարի ա կամավոր եմ": Էտի տենց ոնց որ ուզում եմ պոռտներս տեղը դներ :D Բայց էտ արտահայտությունը անելուց մի քանի օր հետո տեսա իրան ու լրիվ հակառակ տպավորությունը ստացա: 2 անգամ կատակ անելուց հետո զգում ես, որ ինքը իսկականից հասկանում ա, կարում ա դատի իրավիճակը: Էն որ մեծավարի մի տեսակ ծանրակշռված են է մտածում, այ ըտենց մարդ ա Գայուշը :)
Տիգրան - Ինչ կմտածեք էն մարդու մասին, ում միշտ տեսել եք պաշտոնական հագնված? Այ ըտենց մարդ էր Տիգրանը առաջին հայացքից, բայց... շարունակել պետք չի, արդեն հասկացաք:
Աննա - Իրան հիշում եմ նաուշնիկները ականջին ու ՖԲ-ում :) Ամեն օր ինքը պարտաճանաչորեն չոչոական յուրահատուկ ձևով "բարև" ու "հաջող" էր ասում:
Անի - Ամեն ինչ ավելի լավացավ, երբ իմացա, որ ինքն ու Աննան քույրեր են :)
Հաշվապահներ - Իրանց հետ ընենց կատակներ էի անում, որոնք չէի անում մնացած աշխատողների հետ (ուրիշ բաներ չմտածեք :D )
Երևի թե այսքանը: 3 ամիսների ընթացքում միայն լավ տպավորություններ, ժամանակի սղություն, բայց էլի լավ տպավորություն, լիքը նոր գիտելիքներ, լիքը նոր ընկերներ, լիքը նոր ..., լիքը ..., ...
Անժելա Սարգսյանի շուրջ կատարվող իրադարձություններին չանդրադարձա, բայց հիմա պետք է: Քիչ էր այն, որ աշխարհում պոռնոգրաֆիկ նյութեր ամենաշատը հայերն են փնտրում որոնողական համակարգերով, հիմա էլ սա: Դեռ Անժելա Սարգսյանի ժամանակներում էր, երբ տեսանք հայերի ֆանտազիան ու թե ինչեր էին փնտրում: Նույնն էլ հիմա է կրկնվում: Հայերը մի այլ կարգի էն այս նորությունները ընդունում, բայց սրա մասին մի փոքր ուշ: Սրան գումարած` լրատվամիջոցները այնպես են լուսաբանում կատարվածը, որ ցանկացած մարդ ուզում ա կարդա, էլ չեմ ասում ՉՏԵՍների մասին: Ինչ որ մի տեղ կարդացի, որ Անի Երանյանի վիդեոի "փայլը" կմթագնի Անժելա Սարգսյանին: Բայց ասեմ, որ տենց բան չկա, միակ տարբերությունը այն է, որ Անի Երանյանինը վիդեո է (եթե իհարկե նա է):
Հիմա անդրադառնանք հայերին: Ինչի եք ձեր քիթը մտցնում ուրիշի գործերի մեջ? Ձեր ինչ գործն է, ով ինչպես կնկարվի, ինչ կանի: Ինչի պուտանկեքի նկարներին այդպես չեք վերաբերվում: Մարդիկ հո կրակը չեն ընկել, որ մի քանի անգամ երևացել են ու ճանաչում եք: Սա դեռ ոչ մի բան չի նշանակում: Իսկ եթե հանկարծ կասեք, թե մենք ավանդապաշտ ենք ու էլի տենց լիքը երկար ու անիմաստ բառեր, որոնք գալիս են դարերից, որի հետ մեկտեղ գալիս է նաև քրիստոնեությունը, ուրեմն ասեմ, որ հենց Աստվածաշնչում է ասվում, որ ընկածին չեն խփում: Այնպես որ ամեն մեկդ զբաղվեք ձեր գործերով, հերիք է բզբզեք ուրիշների կյանքը ու վերքերին աղ լցնեք:
Մոտ
մեկ ժամա առաջ, երբ տուն էի գալիս, ճանապարհին մի մարդ ընկավ մեր մարշրուտկի տակ:
Էսօր
շատ էի վազվզել տարբեր հարցերով ու ահավոր հոգնած էի, աչքերս չէի կարում բաց պահել:
Նստեցի մարշրուտկա ու քնեցի: Նորմալ գնում ենք, մեկ էլ ճանապարհին արթնացա ու զգացի,
որ մարշրուտկեն դմփդմփոցով ա գնում ու հետևն էլ եսիմ ինչ ծուխ ա: Կանգնեց, իջանք, վազելով
հետ գանցինք, տեսանք, որ մարդ ա ընկել տակը: Էտ մարդը հեծանով էր, խմած ու պռոծիվ էր
գալիս: Երբ խփեց, իրան շպրտեց ճանապարհից դուրս, հեծանիվն էլ 3 կտոր եղավ ու ամեն մեկը
մյուսից մոտ 50 մետր հեռավորության վրա էր: Մոտիկացա էտ մարդուն, տեսա, որ գլուխը վնասված
էր ու հաստատ մեռել էր արդեն: Հետո պուլսը ստուգեցինք ու հաստատվեց մեռած լինելը: Մինչև
էտ ամեն ինչը, երբ որ վազում էինք, ես շտապ օգնություն զանգեցի: Զանգել եմ ասում եմ,
թե ինչ ա եղել, որտեղ ա եղել, պատասխանում են, թե մենք չենք սպասարկում էտ մասը, թե
ինչ, ասում ա ուրիշ տեղ զանգի: Ասում եմ դուք ձեր ներքին կապով իրանց հաղորդեք, որ
գան, ասում ա մենք համարը չգիտեն: Այ տենց ***ավարի են աշխատում մեր բժիշկները: