Մոտ
մեկ ժամա առաջ, երբ տուն էի գալիս, ճանապարհին մի մարդ ընկավ մեր մարշրուտկի տակ:
Էսօր
շատ էի վազվզել տարբեր հարցերով ու ահավոր հոգնած էի, աչքերս չէի կարում բաց պահել:
Նստեցի մարշրուտկա ու քնեցի: Նորմալ գնում ենք, մեկ էլ ճանապարհին արթնացա ու զգացի,
որ մարշրուտկեն դմփդմփոցով ա գնում ու հետևն էլ եսիմ ինչ ծուխ ա: Կանգնեց, իջանք, վազելով
հետ գանցինք, տեսանք, որ մարդ ա ընկել տակը: Էտ մարդը հեծանով էր, խմած ու պռոծիվ էր
գալիս: Երբ խփեց, իրան շպրտեց ճանապարհից դուրս, հեծանիվն էլ 3 կտոր եղավ ու ամեն մեկը
մյուսից մոտ 50 մետր հեռավորության վրա էր: Մոտիկացա էտ մարդուն, տեսա, որ գլուխը վնասված
էր ու հաստատ մեռել էր արդեն: Հետո պուլսը ստուգեցինք ու հաստատվեց մեռած լինելը: Մինչև
էտ ամեն ինչը, երբ որ վազում էինք, ես շտապ օգնություն զանգեցի: Զանգել եմ ասում եմ,
թե ինչ ա եղել, որտեղ ա եղել, պատասխանում են, թե մենք չենք սպասարկում էտ մասը, թե
ինչ, ասում ա ուրիշ տեղ զանգի: Ասում եմ դուք ձեր ներքին կապով իրանց հաղորդեք, որ
գան, ասում ա մենք համարը չգիտեն: Այ տենց ***ավարի են աշխատում մեր բժիշկները:
0 կարծիք:
Post a Comment