Երեւանի փողոցներով հաճախ ման գալու պատճառով շատ եմ լինում Կասկադում: Ինչքան էլ հոգնած լինեմ կամ ուղղակի ոտերիս վրա չկարողանամ կանգնեմ, հենց բարձրանում եմ Կասկադի վերեւը, ոնց որ միանգամից հանգստանամ: Չգիտեմ ընչից ա: Երեւի քաղաքը էտ ժամանակ աչքիս առաջ ա դրա համար կամ էլ, որ Կասկադում մեքենաների ձայնը չկա կամ շատ քիչ ա լսվում: Սիրում եմ Կասկադում նայեմ մարդկանց ու գուշակեմ, թե ով ինչ ա մտածում կամ որ հեռախոսով խոսում ա ինչ ա խոսում: Կասկադի վերեւը բարձրանալուն պես ուղեղս սկսում ա ավելի արագ աշխատել: Էս ինչքան ժամանակ ա, որ մտածում եմ Կասկադի վերեւը կամ Մոնումենտում “Մայր Հայաստանի” մոտ հեռադիտակներ դնեն, ոնց որ Փարիզում Էյֆելյան աշտարակի վրա կամ Ռիո դե Ժանեյրոում Կովկովադոում (Հիսուսի թեւերը բացած արձանի տարածքի անունն ա), ինչ լավ կլնի: Օրինակ, ԱՄՆ-ում էտ հեռադիտակներով նայելու համար մարդիկ 1 րոպեի համար 1 դոլար են վճարում: Վստահ եմ, որ Հայաստանում էլ, եթե ոչ հետաքրքրության համար, ուրեմն գոնե փող շխատելու համար էտ հեռադիտակներից դնեն: Հաստատ շատ կլնեն էն մարդիկ, ովքեր կուզեն նայեն հեռադիտակներից քաղաքին կամ, գոնե, ուղղակի, գտնեն իրանց տունը: Էտ մտքի համար ուզում էի դիմեի նախարարություն, բայց ճգիտեի` որ մեկը: Հիմա գիտեմ, որ քաղաքապետարանն ա զբաղվում էտ գործերով: Դրա համար պիտի դիմում գրվի, բայց չգիտեմ` դիմումս ոնց ձեւակերպեմ: Եթե ինչ-որ մեկը կարդաց վերը գրվածը, թող դիմի (եթե դժվար չի) քաղաքապետարան: Ինձ թվում ա, որ դրա համար կարող ա դրամական պարգեւ էլ տան կամ, գոնե, երեւի, շնորհակալագիր կամ նման մի բան:
Երեւանը վերեւից` ավելի հետաքրքիր
Subscribe to:
Post Comments (Atom)
11 կարծիք:
Այսինքն Կասկադով քայլելուց զգույշ լինենք որ մեր մտքերը չկարդաս, հա?
Բա հեղինակային իրավունքները չես պաշտպանում? Ուրիշ մարդ կարա պող ստանա էս մտքի համար
Թող ով ուզում ա աշխատի, մենակ էտ հեռադիտակները դնեն: Էտի շատ լավ բան ա, տուրիստներին էլ ա շատ դուր գալիս համ էլ քաղաքախետարանը էլի մի ձեւով էլ կարա փող աշխատի:
Es el Erevanum amenashat@ KASKADN em sirum
Իսկականից շաաաաաաաատ լավ տեղ ա: Շատ հանգիստ ա: Տենց հանգիստ մեկ էլ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ա: Շատ լավ տեղ ա մտքերդ կարգի բերելու համար:
Ete ekel es asem tatevi vanqn el e shaaaaaaaaaaaaaat hangist tex, uxaki vor nsheciq, Sb Grigor Lusavorich ekexecin, dra hamar koxqic avelacri:)
Ես Երեւանի մեջ էի ասում, թե չէ Հայաստանում շաաաաաատ հանգիստ տեղեր կան, դրանցից մեկն էլ Աղվերանն ա: Չգիտեմ ինչի, բայց ահավոր սիրում եմ Աղվերանը :D:D:D:D:D:D:D
Es Axveranum chem exel:(
Շատ լավ տեղերից մեկն ա: Անպայման գնա ;)
շատ հավես միտքա, բայց ինձ թվումա կասկադի բարձրությունը բավական չի :Դ էտ կառույցը դեռ չի խոյացել :D
Ուրիշ համար տեղ գիտես, առաջարկի: Ինձ թվում ա, որ Կասկադը համ հարմար ա, համ էլ լավ փող կբերի: Դժվար թե տուրիստները գնան հասնեն Մասիվ կամ ուրիշ տեղ:
չէ, ուրիշ հարմար տեղ էս պահին չկա... եղածներից ճիշտ ընտրություն ես արել
Post a Comment