Մեր օրերի հացի խնդիրը

Առավոտյան դասի կամ աշխատանքի գնալուց բոլորդ էլ հավանաբար տեսած կլինեք, թե Հայաստանում ինչպես են հացաբուլկեղեն (հաց, բուլկի եւ այլն) առաքում: Տեսնում ենք, թե ինչպիսի հակասանիտարական վիճակ է տիրում: Շատ հաճախ հացը բերում են բանանի համար նախատեսված ստվարաթղթե արկղերով եւ Աստված գիտե, թե մինչ հացը նրա մեջ տեղավորելը, էլ ինչ է եղել այդ արկղում: Արկղերից անցում կատարենք մեքենաներին: Արկղերը դրվում են մեքենայի բեռնախցիկում կամ հետեւի նստատեղին: Հացը մեքենայից հանելուց շատ է լինում, որ հացը ընկնում է արկղից: Հացը ընկնում է կամ նստատեղին, ուր չգիտեմ երբ նստել է ինչ-որ մեկը, ով չգիտեմ երբ այդ նույն զգեստով նստած է եղել ինչ-որ մեկ այլ տեղ, կամ գետնին, ուր ով ասես, ինչ ասես չի արել (օրինակ` մտել է զուգարան եւ հետո դուրս եկել ու այդտեղով քայլել), կամ բեռնախցիկում, ուր դրված են մեքենայի պահեստային անիվը, մեքենայի յուղը, գազի բալոնը, գործիքները եւ էլի նման կեղտոտ բաներ: Այսքանը դեռ բավական չէ, նա այդ հացը հետ է դնում արկղի մեջ ու հանգիստ խղճով այն տանում է խանութ: Նա անգամ չի էլ մտածում, թե այդ հացը ուտողի ստամոքսում ինչ կկատարվի այդքան կեղտից հետո: Նա չի մտածում, որ այդ հացը կարող է ուտել հենց ինքը կամ իր երեխան: Այս պատմությունը ինձ հիշեցրեց “Բումերանգ” կարճամետրաժ ֆիլմերը: Այդ ֆիլմերից մեկում, ուր խաղում էր Արմեն Խոստիկյանը, հացի գործարանի տերը չէր պահպանում գործարանի սանիտարահիգիենիկ վիճակը եւ նա իր ուտելու հացը գնում էր մեկ ուրիշ գործարանից: Սակայն մի օր նա չի կարողանում գնել այդ ուրիշ գործարանի հացը եւ ստիպված է լինում իր գործարանի հացը տուն տանել: Հաց ուտելու ժամանակ նա այդ` իր գործարանի արտադրած գործարանի հացի մեջից կոշկակապեր (шнурок) է հանում:


Որպես վերջաբան ասեմ, որ այդ հացը ուտում է քո (առաքիչ) ազգը կամ, վերջիվերջո, հենց դու: Այնպես որ, մքուր եղեք:

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Մեր օրերի հացի խնդիրը ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 2 komentar: di postingan Մեր օրերի հացի խնդիրը
 

2 կարծիք:

Arpine said... | January 05, 2011

Mi angam em tesel... poxocum ynkan hacery, shat hangist vercrecin, texavorecin nuyn arkxi mej u taran xanut... erbeve ayd xanutic hac chem gnel ayd depqic heto...

Վահագն Քեշիշյան said... | January 05, 2011

Ես շուտ-շուտ եմ տենում տենց բաներ: Առավոտ շուտ որ քաղաքով ման ես գալիս, տենում ես: Ավելի շատ փախած փողոցներում ա տեղի ունենում: