Մարշրուտկա նստելուց միշտ մտածում եմ, բա որ հիմա մի հատ տարիքով մարդ նստի կամ մի աղջիկ, տեղ տամ, թե չէ: Մի անգամ Հանրային ռադիոյով “Խելք խելքի” հաղորդման ժամանակ Ավետը ինձ հարց տվեց, թե ընչի Ֆինլանդիայում (լավ չեմ հիշում, կամ էլ Ֆինլադիայի հարեւան երկրներից մեկում) ծերերը չեն սիրում, որ ավտոբուսի մեջ իրանց տեղ են առաջարկում, բայց ես տենց էլ պատասխանը չկարողացա ասել: Դու մի ասա, որ ծերերը չեն սիրում, որ իրանց տեղ են տալիս ավտոբուսում, որովհետեւ դու ցույց ես տալիս, որ իրանք ծեր են: Հիմա ասում եմ ինչ լավ կլներ, որ Հայաստանում էլ տենց մտածեին ու ես էլ հանգիստ խղճով գնայի տեղ հասնեյի: Ախր մենակ ասում են, որ ծեր են կամ թույլ սեռի ներկայացուցիչ են: Էլ չեն մտածում, որ մենք առավոտ վեցին ենք արթնանում ու մինչեւ եսիմ երբ ոտի վրա ենք ու մենք էլ հոգնել ունենք: Բայց դե էտ տեղ տալու հոգեբանությունը մեր մեջ մտած ա` առաջին դասարանից չգիտեմ մինչեւ երբ մեզ էտ են ասում: Ես ինչքան էլ տեղ չտամ, ներսից մի բան նեղում ա ինձ: Էս մարդիկ էլ են հետաքրքիր. տենում են տեղ չկա` դաժե կանգնելու, բայց էլի խցկվում են: Կանսեռվի բանկի մեջ ձկները ավելի ազատ են իրանց զգում, քան թե մարդիկ մարշուտկու մեջ: Ինտերակտիվի Արտյոմն էլ ասում ա, թե աղջիկները կորցնում են իրանց կանացիությունը մարշուտկա նստելով, որովհետեւ… Լավ, էլ չմեկնաբանեմ իրա ասածը, դուք կարդացեք ստեղ: Էս էլ ուղղակի հավելում:
6 կարծիք:
ուղղակի մարդիկ ինքներն իրենց չեն հարգում այ սրա պատճառովա, որ իրար գլուխ են հելնում, թող փորձեն կանգնած չգնալ մարշուտկայում, տեսնենք էտ շոֆեռները ի՞նչ են անելու կամ գծի տերերը
Ճիշտ ես ասում: Էտ ամեն ինչի մեղավորը մենք ենք: Իրանք տենում են, որ մադրկ սենց թե նենց մի ձեւ խցկվում են, ոչ մի բան չեն անում: Համ էլ իրանց գրպանները էս ձեւով ավելի արագ են ուռում:
Ինձ թվում ա` էս թեման հավերժ ա :)))))) Ես էլ ամեն անգամ նեղվում եմ, ուզում եմ տեղս զիջեմ, հիմանականում տենց էլ անում եմ, բայց դե շատ եմ բարկանում: Հիմա ասեմ` ինչի: Ես, որ ուշանամ էլ, որ աշխարհն էլ շուռ գա, երբեք լիքը երթուղային չեմ նստում, որ մեռնեմ էլ, "լխճված" վիճակում չեմ կարա երկար դիմանամ...Ես էդքան կանգառում կանգնում, սառում եմ, որ դատարկ երթուղային գա, որ մարդավարի տեղ հասնեմ, իսկ էդ մարդիկ, որ տեսնում են տեղ չկա, նստում են ու հերիք չի իրանց են նեղություն տալիս, մի հատ էլ դիմացինին, տվյալ դեպքում`ինձ` կանգառում երկա~ր-երկա~ր դատարկ երթուղայինի սպասողիս..Անարդար ա մի տեսակ :))))))))
Հիմնականում ուղանողներն են մեղք: Մանավանդ ժամը 1-ի մոտերը, երբ դասերը պրծնում են: Մի օր իմ ասածները տենալու համար ժամը 1:30 Զեյթունի "Երեւան Սիթի"-ի մոտից 19, 38 կամ էլ 24 համարի ավտոբուսը նստեք ու տեսեք թե, ֆրանսիական համալսարանի ուսանողները ոնց են խցկվում էտ մարշրուտկի մեջ: Մեղք ա էս ժողովուրդը
chzijel (nuynisk indz)
:DDDDDD
cheq uzum kangnac gnaq, mi nsteq transport!
Իսկ եթե ուշանում ես??????
Post a Comment