Այս անգամ որոշել եմ անդրադառնալ կաշառակեր եւ ուսանողներից “обижник” դասախոսներից մեկին: Յուրաքանչյուր ոք, ով սովորել է համալսարանում, մանավանդ մեր օրերում, անպայման հանդիպած կլինի այնպիսի դասախոսների, ովքեր որոշ ուսանողների նկատմամբ ցուցաբերում են “հատուկ” վերաբերմունք: Խոսքը այնպիսի պահվածքի մասին է, երբ ուզում են կաշառք վերցնել կամ էլ թքած են ունենում այդ կաշառքի վրա եւ ամեն ինչ անում են ուսանողին համալսարանից դուրս թողնելու համար: Ցավոք սրտի այդ դասախոսներից Հայաստանում շատ կան, եւ այդպիսիններից մեկն էլ ինձ է հանդիպել: Սկզբնական շրջանում կարծես թե ամեն ինչ գնում էր այնպես, ինչպես նա էր ցանկանում, եւ ես արդեն համալսարանից դուրս մնալու շեմին էի, բայց, փառք Աստծո, նրա իղձերը ի դերեւ ելան: Սակայն, մի անգամ, երբ ընկերներս ինձ խորհուրդ տվեցին այդ դասախոսի դասերը բոլորից լավ սովորել, ես մտածեցի այդ մասին եւ այդպես էլ արեցի: Այս տարի սեպտեմբերին նա դեռ իր այդ “երազանքների” մեջ էր եւ հասցրել էր մի քանի հատ զրոններ շարել եւ քանի որ նա ամբիոնի վարիչ է, ասել էր ամբիոնի դասախոսներից մի քանիսին, որ ինձ հետ այլ կերպ վարվեն եւ ամեն ինչ անեին ինձ համալսարանից դուրս թողնելու համար (համենայն դեպս ինձ այդպես է թվում): Հիմա, երբ արդեն կամաց-կամաց չեզոքանում են այդ զրոների ազդեցությունները, վրա են հասել միջանկայլները եւ անհատական աշխատանքները: Քննությունների ժամանակ նա ինձ այլ կերպ է հսկում եւ եթե ամբողջ կուրսը կարողանա քննությունը արտագրել, նա անպայման այնպես կանի, որ ես անգամ գլուխս բարձրացնել չկարողանամ: Իսկ անհատական աշխատանքի թեմայի ընտրության ժամանակ նա թեմաները բաժանել էր բարձր եւ ցածր գնահատականների, եւ ես ստիպված եղա ընտրել ցածր գնահատականով թեմա, որովհետեւ գիտեմ` միեւնույն է նա ինձ բարձր գնահատական չի նշանակի:
Կաշառակեր դասախոսները իրենց զորեղ են զգում միայն չսովորող կամ թույլ ուսանողների նկատմամբ, իսկ սովորողների մոտ դառնում ծակը մտած մուկ: Երբ ես սկսեցի սովորել եւ նրա կարդացած լեկցիաները լսել ու գրել, սկսեցի նրա սխալները գտնել: Մի անգամ այնքան սխալ էի գտել եւ ամբողջ կուրսի մոտ ասել, որ նա իր բարկությունը թափեց մեր կուրսի մեկ այլ ուսանողի վրա եւ նրան լսարանից դուրս հանեց: Այդ ամենը արեց իր անզորությունից: Ռուսները մի հատ լավ բառ ունեն` “обижник”, որը լրիվ բնութագրում է նրան:
Վաղը իր մոտ քննության եմ: Տեսնենք ինչ կլինի: Գնահատականս անպաjման բլոգում կգրեմ:
1 կարծիք:
[...] post-երումս (Անառողջ կրթություն, ) գրել եմ մեր դասախոսներից մեկի մասին: Էսօր էլ եմ [...]
Post a Comment