Անիմաստությունից անիմաստություն

Էս քանի օր ա ինտերնետը բզբզում եմ ու սաղ տեղ բջջայինների մասին ա գրած: Մտածեցի ես էլ մի բան գրեմ ու … գտաաա: Հայաստանում 3 բջջային կապի ընկերություն կա ու իրանք ընդհանուր ունեն 9 բջջային կոդ` (Ղարաբաղինը հաշված) 055, 077, 091, 093, 094, 095, 097, 098, 099: Ինը կոդ: Էս 2 մետրանոց երկրում էդքան կոդ ինչ են անում, էլ չեմ ասում, որ ամեն մի կոդ 900.000 համար ունի: Դե ինը կոդ գումարեք իրար տեսեք` ինչքան ա ըլնում: Եթե հաշվի առնենք` Հայաստանում գրանցված ա մոտ 3 միլիոն մարդ, որի մասը ծառայում ա, մի մասը երկրում չի, մի մասը դաժե չի էլ լսել բջջայինի մասին, մի մասի մոտ ընդհանրապես կապ չկա, մի մասը շատ ծեր ա, մի մասը շատ փոքր ա: Տակը ի՞նչ մնաց` հազիվ 2 միլիոն: Երեւի ուզում են կոդերը անիմաստ սարքեն անիմաստ կուսակցությունների չափ, որ ամեն մարդ մի կոդ ունենա: Երեւի սենց ա ըլնում իսկական զարգացած երկրներում, ուղղակի մենք չգիտենք:

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Անիմաստությունից անիմաստություն ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 8 komentar: di postingan Անիմաստությունից անիմաստություն
 

8 կարծիք:

Tigran said... | November 06, 2010

ICANN-ը նույն բանը անում ա ինտերնետում, ստեղ գրել եմ http://www.azatyan.info/2010/11/blog-post.html
Եթե ամեն ինչ անցնի որոշվածի պես, ապա արդեն 2012-ին կգրանցվեն առաջին կորպորատիվ դոմենները

Tigran said... | November 06, 2010

Նույն բանն ինտերնետում ա կատարվում՝ դոմենների հետ կապված - http://www.azatyan.info/2010/11/blog-post.html

Վահագն Քեշիշյան said... | November 18, 2010

Հիմա էլ Beeline-ը ասում ա, որ իրա բաժանորդները արդեն շատացել են ու նոր` 096 կոդը պիտի միացնեն:

anulikk said... | November 27, 2010

չտեսություն :D ուրիշ ոչինչի էլ չեմ նմանեցնում :D "տեսեք-տեսեք"-ի օրենքներով լոնքեր են անում

Վահագն Քեշիշյան said... | November 27, 2010

Լրիվ համաձայն եմ: Beeline-ը ասում ա մենք շատ հաճախորդ ունենք` 500.000 հոգի, բայց մի կոդը սպասարկում ա 900.000 հոգու: Թե ասա դուր ա գալիս, որ ավել ծախս եք անում???????????

Arpine said... | January 05, 2011

eee. Vahag jan... hashvel em... ete hamarenq, vor (0**) kodic heto 0-ov hamar chi sksvum, apa yndhanur armamb kunenanq 8100000 bajanord!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ynd vorum 096 chem el hashvel...et hamarya 3 heraxosahamara amen bajanordi hamar, ete yndunenq, vor Hayastanum 3mln mard ogtagorcuma bjjayin kap, inchn absurda!

Վահագն Քեշիշյան said... | January 05, 2011

Ասեմ, որ ես վերջերս եմ բացահայտել որ 0**000000 համար կա: Էլ չասեմ ում համարներն ա: 096-ն էլ որ հաշվենք, ընդհանուր 10.000.000 հատ հեռախոսի համար կա Հայաստանում: Ցավալի վիճակ ա :( :( :(

SiruShow, թե՞ եւս մեկ անիմաստություն « Բողոքական բլոգ said... | February 03, 2011

[...] հարսանիքի ռեյտինգը չգիտեին որտեղ պահեին ու դրեցին անիմաստությունների շարքը եւս մեկով ավելացրերցին: Հետաքրքիր ա, որ հենց էտ [...]