Եվ Վանաձորում էլ…

Շարժվեցինք: Հասանք Ապարան, Սպիտակ, …, ՎԱՆԱՁՈՐ: Առաջին անգամ էի Վանաձորում: Ընկերներս մեզ դիմավորեցին ու մեքենայով տարան տուն: Հաց կերանք, գնացինք Վանաձորի կինոթատրոն, որտեղ պետք էր տեղի ունենար ընկերոջս բանակի քեֆը: Ասեմ, որ ընկերոջս համար անակնկալ էի պատրաստել եւ նրա բանակի քեֆին ներկայացա կապիտանի համազգեստով: Սկզբում ինձ տեսնելով` բոլորը հավատացին, բայց հետո երբ ծանոթացա, իմացան, որ դա ես հագել եմ ընկերոջս “ներվերը ուտելու” համար: Կերանք, խմեցինք, պարեցին, ուրախացանք, գնացինք տուն: Ես եւ 2 ընկերներս, որ Վանաձորից չէինք, գնացինք մի դատարկ տան մեջ մնացինք: Երբ մենք մերոնցով էինք լինում, ոչ մի բան չի կարող մեր տրամադրությունը գցել եւ գրեթե ամբողջ գիշեր խմում ու ուրախանում էինք: Արդեն առավոտ էր, երբ քնեցինք ու ժամը 9-ին արթնացանք ընկերոջս զանգից, ով հիմար հարց էր տալիս ինձ այն ժամանակ, երբ ես երկար օրվանից հետո քնել էի մի քանի ժամ: Հարցը հետեւյալն էր` լուսամփոփը светафор-ն է, թե ночник-ը: Արթնացանք, գնացինք բանակ գնացող ընկերոջս տուն ու նախաճաշեցինք: Նախաճաշելուց հետո գնացինք Թթու ջուր, որտեղ ցայտաղբյուր կար, եւ նրանց ասելով` այդ ցայտաղբյուրից եկող թթու ջուրը առողջարար է, բայց, ճիշտն ասած, այդ ջուրը ինձ դուր չեկավ: Ընկերներիցս մեկը պետք է գնար Վրաստան, եւ գնացինք նրան ճանապարհելու, մի քանի ժամից էլ մյուս ընկերոջս ճանապարհեցինք տուն: Մնացի ես ու վանաձորցիները: Արդեն սկսել էի նրանց նման խոսել` բառերիս սկզբում ավելացնելով “ա” ու վերջավորությունները փոխելով: Այդ օրը քաղաքով զբոսնեցի եւ քչից-շատից ծանոթացա քաղաքին: Քաղաքում աշխուժություն չկար եւ երեւի այդ պատճառով է, որ այնտեղ ժամանցի վայրեր գրեթե չկան. միայն 2-4 ակումբ էր ու մի քանի սրճարան: Սակայն երբ լսում ես, որ Վանաձորը Հայաստանի 3-րդ քաղաքն է իր մեծությամբ եւ բնակչության թվով, մտածում ես` այնտեղ ամեն ինչ աշխուժ է, աջ ու ձախ գրասենյակներ են, ժամանցի վայրեր, ինչպես Երեւանում: Այդ մեռած վիճակին գումարվում է Լոռվա սառը ու մռայլ եղանակը եւ քաղաքում կարծես մենակ ես: Ինչեւէ, ես հին ու նոր ընկերներիս հետ էի եւ այդ մռայլությունը չէի զգում: Ամբողջ օրը ուտում, խմում, ուրախանում էինք: Երեկոյան կողմ նորից գնացինք նույն դատարկ բնակարանը, որտեղ զրուցելուց, արեւածաղիկ կեղեւազրկելուց (:D) բացի ուրիշ բան չկար զբաղվելու համար: Նախորդ գիշեր, երբ գնացել էինք խանութ, ես դեռ կապիտանի համազգեստով էի: Երբ մտանք խանութ, աշխատողը հավատաց իմ կերպարին եւ սկսեց ինձ հետ “ջան ու ջիգյարով” խոսել: Մինչեւ խանութից դուրս գալը հազիվ էի ծիծաղս զսպում: Երեւի շատ լավ էի մտել կերպարիս մեջ:


Այդ օրը նույնպես ուշ քնեցինք եւ մինչեւ քնելը հասցրեցինք մի լավ ուրախանալ եւ կյանքներս մոտ 30 տարով երկարացնել:


Առավոտյան շուտ արթնացանք ընկերոջս բանակ ճանապարհելու համար: Բանաձորի մեծ մասը հավաքվել էր զինկոմի առջեւ: Ընդհանուր տրամադրությունը տխուր էր: Կարդացին ընկերոջս անունը: Գրկախառնվեցինք, հրաժեշտ տվեցինք եւ ճանապարհ դրեցինք: Շատ տխուր էի, բայց գիտեի, որ երեկոյան եւ մի քանի օրից նորից տեսնելու էի նրան: Ճանապարհ դնելուց հետո ինքս ճանապարհվեցի տուն:


 


Այս երգն էլ Վանաձորի մասին է:


А вот и Кировакан
А вот и Кировакан, а вот и հուշարձան
Идём կամաց-կամաց и наконец դիմաց
В переди небольшой парк, а позади քարհանք
В парке скамеек пять, ночю идём гулять
А кругом тишина, ни один մաշինա
Хочется в Бангладеш, забыл там один вещь
И что-же поделать нам, это Кировакан
Солнце здесь не видать дождик идёт опять.

Вот уже мы прошли հարյուր կվարտիրանոց
Дальше սամվելանոց, но лучше в խինկալանոց
Կերանք, խմեցինք ՈՒ՜խ, а внизу մարախուղ
Ընդուր, որ хим завод, прямо в центре город
Но тёщей я клянусь, что не забуду я
Конго и երրորդ մաս, Лагерь и Джунглия
И что-же поделать нам, это Кировакан
Солнышко не видать дождик идёт опять.

Как будто мало было, Բազումն էլ новый село
Это что Դեղաբլո հարալո՜, հարալո՜…
Там где был վզվազնյակ, давным-давно сквазняк
Արվեստագետ-ы там встречались по утрам
Турбазы нет родней, это дом для гостей
Город им кажется малой Швейцарией
Но что-же поделать нам, это Кировакан
Солнце здесь не видать, дождик идёт опять
дождик идёт опять
дождик идёт опять…

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Եվ Վանաձորում էլ… ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 7 komentar: di postingan Եվ Վանաձորում էլ…
 

7 կարծիք:

hakobyans said... | December 06, 2010

ԲԱնաստեղծությունը լավն էր :ՃՃՃ

Վահագն Քեշիշյան said... | December 06, 2010

Էտի երգի բառերն են: Լինքը վերեւն ա: Գրած ա "Այս երգն էլ Վանաձորի մասին է"

Tigran said... | December 07, 2010

Վայ էս երգը... վաղուց եի ման գալիս

Վահագն Քեշիշյան said... | December 07, 2010

Download արեցիր? ;)

Tigran said... | December 08, 2010

չի ստացվում download անել, բայց ահագին լսեցի

Վահագն Քեշիշյան said... | December 08, 2010

Ես եմ փակել, որ չանեն: Mail-իդ կուղարկեմ: OK?

Tigran said... | December 08, 2010

Հա ուղարկի