Տեղից տեղ գնալու համար սաղս էլ նստել ենք մարշրուտկա ու լսել ենք տարբեր արտահայտություններ, որոնք օգտագործում են, որպեսզի ասեն կանգառում մարշրուտկեն կանգնի: Շատ են ծիծաղալու դեպքերը: Շատ ա նաեւ բազմազանությունը: Երբ ասենք լրագրողները մեկ-մեկ հարցնում եմ, թե ինչ եք ասում էտ ժամանակ, սաղ սկսում են փիլիսոփայել ու անկապ գրական բաներ են ասում, բայց որ ձեռները ճար ըլնի, կոշիկները կհանեն ու կտան շոֆեռի գլխին, որ կանգնի: Մեկը ասում էր “Կանգառում կանգնեցրեք մեքենան”, “Վարպետ այստեղ կանգնեք” ու էլի նման բաներ: Հիմա անցումներն էլ են կանգառ դարձել: Տեղեր էլ կան, որ կանգառ չի ու “յեսիմ ինչ” անկապ բան ա: Օրինակ, վրացականի մոտ պահի: Հիմա էլ գրեմ, թե ինչեր են ասում հայերը մարշրուտկեն կանգնեցնելուց.
Կանգառում պահեք
Կանգառում կանգնեք
Կանգառում կանգնեցրեք
Կանգառում կկանգնեք
Կանգառում սպասեք
Ստեղ պահի
Կանգնեք
Ստեղ մի տեղ հարամարացրու
Կանգառում մեքենան կանգնեցրեք
Խաչմերուկն անցի պահի
Թեքվես կպահես
Թեքվես կկանգնես
Հետեւդ բացի (ավտոբուսի մեջ)
Հետեւի(դ) դուռը բացի (ավտոբուսի մեջ)
Քեզ որտեղ հարմար ա, պահի
Դե հիմա պատկերացրեք էս սաղ արտահայտությունները ուրիշ տեղ, ոչ մարշրուտկում ու տեսեք ինչ աբսուրդ բաներ են J
Էս նյութը վերցրել եմ Վիկիփեդիայից: Կարդացեք ու տեսեք, թե իրականությունը ինչ հավեսին են ներկայացնում.
In Yerevan, Armenia, marshrutkas (Armenian: մարշրուտկա maršrutka or երթուղային տաքսի ert’uġayin tak’si) cost the same as larger buses (100 AMD in mid-2009), with the fare being paid when the passenger exits. There are no tickets issued. Marshrutkas can be hailed anywhere along their route, though they do have specific stops, and riders can exit at any point if the driver is willing to pull over. While the law requires that marshrutkas stop only at designated stops while on major streets, compliance with this law depends on the individual driver and the degree of police enforcement at any given time.
Աղբյուրը` Wikipedia
12 կարծիք:
aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa :D, երբեք չէի մտածել, թե ինչքան հարուստա իմ խոսակցականը ․․․ մարշրուտկից իջնելուց․ :) :D
Հլը էսի մի մասն ա: Ինչքան հիշել եմ գրել եմ, բայց շատ անկապ բաներ էլ եմ լսում ու դրանք էլ հաջորդ անգամ կգրեմ ;)
aper tun hasnem mi hat link ktam,sax artahajtutjunner en mashutka kangnecnelu
liq@ ov inch hishela grela
Ախր նենց բաներ էլ կան, որ ոչ մեկ չի լսել: Դրանք էքսկլուզիվ են :D Մի օր դրանք կգրեմ, երբ մի քիչ շատանան :)
dranc mech el kan,vor es tam ,
Դե կսպասեմ :) Դրանք հիմնականում էն անգլիական տատիներն են ասում :D
լավն էր: «վրացականի մոտ պահի»՝ նոստալջի
Խի նոստալջի, Զեյթունցի ես կամ մասիվցի????
Մասիվցի, որը դասերից հետո շաբաթը մեկ գոնե գնում էր զեյթուն :)
Հա, պարզ ա: 33, 43, 52, 2, ... :D
յա, բա տասը: զեյթունցի ե՞ս
Հա, 10-ը մոռացել էի, համ էլ բազմակետ էի դրել: Զեյթունցի չեմ :) բայց սաղ օրը Զեյթուն եմ :)
Post a Comment