Բալկոնի սառած տորթը

Մի քանի օր առաջ մեր հարեւաններից մեկի 50 ամյակն էր: Ես դրա մասին իմացա իրանց բալկոնում դրած տորթից: Ուրեմն մի օր սովորականի նման բալկոնից մի քանի վայրկյան նայեցի: Նայում եմ, նայում եմ, մեկ էլ տենամ մեր երրորդ հարկի հարեւանի բալկոնը տորթ ա դրած: Տոթին նայելուց հասկացա, որ արդեն ծնունդը անցել էր, որտեւ տորթի վրա մեջտեղը գրած 50-ն մնացել իրա մի քանի սանտիմետր շառավղի հետ: Դե, հասկանում եք, որ ձմեռ ա ու մարդիկ փչացող ապրանքները դնում են տան մի հատ սառը տեղ, սառնարանի փոխարեն: Իրանք էլ բալկոնում էին դնում, պրիտոմ բաց բալկոնում: Էտ բալկոնում ամեն ինչ կար: Որ սոված մարդը ընկնի էտ բալկոնը, հաստատ մի քանի օր կձգի: Ինչ որ կար բալկոնը, նորմալ փակած էր կամ էլ ինչ որ մի ամանի մեջ էր: Հասկանում եք, բաց բալկոն ա ու ինչ ասես կարա պատահի էտ ուտելիքի հետ, մանավանդ որ մեր հարեւանները մեկը մեկից գազան ու մեկը մեկի հետ չունեցող: Որ թողես, իրար կուտեն ու ախ էլ չեն քաշի (ինչքան հիշում եմ, էտ խոսքերը սենց էին): Հետ գանք տորթին: Էս խեղճ կերած տորթին լրիվ բաց դրել էին բաց բալկոնը: Վրեն ոչ մի ցելաֆոն կամ նման մի բան չկար: Ասեցի, որ տորթը սկզբում 50-ն էր իրա մի քանի սանտիմետր շառավղով: Հաջորդ օրը նայեցի, տեսա էտ մի քանի սանտիմետր շառավղից մի քանի սանտիմետր չկար: Դրա հաջորդ օրը նայեցի, տեսա 50-ին մենակ էին թողել: Հետո էլ չեմ նայել, դրա համար էլ հիմա գնում եմ նայեմ, տենամէ էտ տորթին հետ ինչ ա կատարվել: Հեսա բատարեն վերցնեմ, գնամ (հիմա գիշեր ա): (Մի րոպե անց) Նայեցի: Ոչ մի բան չկար, աչքիս էտ խեղճ 50-ին էլ են կերել: Ոնց որ մնացած ուտելիքներն էլ էին կերել: Աչքիս կամ հյուր են ունեցել, կամ սովածացել են: Ինչ որ ա, մարդիկ իրանց առողջության մասին չեն մտածում, հետո էլ ասում են, թե հիվանդ ենք: Լավ նայեք ձեզ ու ոնց որ հայկական եթերի մի քանի հաղորդումներում ասում են` ԱՌՈՂՋ ԵՂԵՔ:

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Բալկոնի սառած տորթը ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 3 komentar: di postingan Բալկոնի սառած տորթը
 

3 կարծիք:

colorofsilence said... | February 08, 2011

Բա որ փողոցում ցեխի ու կեղտի մեջ դրված մթերքը առնում են ուտելու համար... Չեմ հասկանում, թե ոնց չեն զզվում ((((

Վահագն Քեշիշյան said... | February 08, 2011

Հիմա էտի յանմ արգելել են: Բայց ես որ հիշում եմ ռասիայի անցումի տակի հոտերը, սիրտս խառնում ա :(

Սեդա Հակոբքյոխվյան said... | February 08, 2011

ինչի????? դու շան միս չես սիրում????????????? :D :D