Ծննդյան սպասումներ...

Քանի ծնունդիս օրը չի եկել, ուզում եմ գրեմ, թե ես իրան ոնց եմ պատկերացնում: Սկզբի համար ասեմ, որ ծնունդս մայիսի 1-ին ա: Անկախ օրվա անունից, մայիսի 1-ը համարվում ա ոչ աշխատանքային օր եւ ես դրա համար շատ եմ ուրախանում, բացի դրանից ինքը միշտ լուսավոր ու բարի օր ա եղել ու կլնի: Էս տարի սբ. Զատիկը խառնեց պլաններս: Քանի որ Զատիկը ապրիլի 24-ին ա ու դրա հաջորդ օրը` երկուշաբթին, նույնպես ոչ աշխատանքային ա, դրա համար էլ ապրիլի 30-ը (շաբաթ) աշխատանքային ա: Որոշել էի ընկերներիս հետ քաղաքից դուրս գնալ, մի քանի հատ սար հելնեինք, հետո էլ գետի ափին հայկական ձեւով հաց ուտեինք, բայց դե էս աննորմալ տոների պատճառով ոնց որ ժամանակի մեջ չենք տեղավորվում ու ես մայիսի 2-ին քննության եմ:


Միշտ էլ չեմ սիրել ծնունդիս օրը տունն ըլնեմ, մի տեսակ ձանձրալի ա: Դրա փոխարեն ուզում եմ, որ ընկերներիս կամ թեկուզ անծանոթների հետ անցկացնեմ ու կարեւոր չի, թե որտեղ, մենակ թե հայկական տրադիցիոն ծնունդ չլնի:


Ծնունդիս օրը ես մենակ ՍՐՏԱՆՑ շնորհավորանքներ եմ ուզում իմ ուզած մարդկանցից: Իրանք էտքան էլ շատ չեն, դրա համար կարեւոր ա իրանց շնորհավորանքները: Էտ շնորհավորանքները կապ չունեն ինչ ձեւով կլնեն, մենակ թե ՍՐՏԱՆՑ ըլնեն:


Մի բան էլ կա: Շատ լավ բան կա: Չգիտեմ ում համար ոնց, բայց իմ համար շատ լավ բան ա: Մայիսի 1-ին, ծնունդիս օրը երեւի հանրությունը կծանոթանա իմ նոր կայքի հետ :)

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Ծննդյան սպասումներ... ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 4 komentar: di postingan Ծննդյան սպասումներ...