Մի կերպ ինձ տրամադրում եմ, որ գրեմ: Տրամս ընկել ա ու հիմա տենամ ինչ եմ անում:
Պիտի գրեմ Ֆլեշմոբ Դիվիզիայի հերթական ֆլեշմոբի` Բացօդյա ընթերցանության փառատոնի մասին: Ֆլեշմոբը այս տարի ևս անցկացվեց Կասկադում ու այս տարի էլ հիմնականում ներկա էին այն մարդիկ, ովքեր ինչ որ կերպ առընչվում են ինտերնետի, հատկապես Ֆեյսբուքի հետ: Մեկնարկը ժամը 19:30 էր, սակայն մարդիկ դեռ մեկ առաջ էին եկել, ու եթե ինչ որ մեկը չիմանար ժամի մասին, ապա նրան կթվար, որ արդեն սկսել էին: Կային մարդիկ, ովքեր գրքերը բերել էին ուղղակի ֆլեշմոբին մասնակցելու համար, բայց կային նաև այնպիսիք, ովքեր իսկապես կարդում էին: Ոմանք բերել էին ինչ որ կիսատ թողած գիրք և շարունակեցին այն: Ընդհանուր առմամբ այն շատ լավ անցավ: Կարևորն այն էր, որ մասնակիցների մեծ մասը երիտասարդներ ու փոքրիկներ էին: Հետո էլ ավագ սերունդը բողոքում ա` ասելով, որ երիտասարդները գիրք չեն կարդում: Այ էս ձևերով պիտի երիտասարդների մոտ խթանել գիրք ընթերցելը: Այսպես նրանք և' հաճելի ժամանակ են անցկացնում, և' ինչ որ օգտակար բան են իմանում:
0 կարծիք:
Post a Comment