Որն ա կյանքի իմաստը…

Google-ում ամենաշատ փնտրվածներից ա էս արտահայտությունը: Միշտ էլ մարդիկ ուզեցել են իմանան, թե իրանք ինչի համար են ապրում, ինչի համար են կուտակում, որ հետո մեռնելու են ու իրանց հետ ոչ մի բան չեն տանելու: Ինձ էլ ա մեկ-մեկ էս հարցը տանջում, երբ մի գործ շատ հավեսով եմ անում ու հասնում հավեսի պիկին: Ասեմ, որ նեռվայնացնող հարց ա, որտև ստիպում ա քեզ հասկանալ, որ մինչև հիմա անկապ ու անիմաստ ես ապրել: Երբ մենք ծնվում ենք, սովորում, աշխատում, կուտակում ու չենք վայելում էտ ամեն ինչը, թողնելով մեր երեխեքին, ինչի համար: Էս նույն բանն էլ անում են մեր երեխեքը, ու տենց միշտ կկրկնվի էս ցիկլը: Մի բանը որ շատ ա կրկնվում, հետաքրքրությունը կորցնում ա: Ասենք, օրինակ, հայտնի գիտնականները ինչի համար են սաղ կյանքում սովորում, տառապում, տանջվում ու հետո մեռնում: Բա իրանց պետք ա էտ ամեն ինչը…
Հիմա կասեք, որ քո մեջ կա, որ կարում ես անես, չես կարա չանես: Հա բայց անիմաստ ա, որտև վերջում ամեն ինչ էլ անհետանալու ա: Հիմա ես խի եմ ինձ տանջում? Երևի որ հետո երեխա ունենամ ու իմ երեխես տանջվի: ՉԳԻՏԵՄ…
Ուղղակի մի խորհուրդ, ինչքան կարաք մի մտածեք “որն ա կայնքի իմաստը. հարցի շուրջ…

P.S. - Էս գրառումը դնում եմ բլոգումս, որովհետև վերջերս շատ են հարցնում, թե պլանկինգի իմաստը որն ա: Ասեմ մարդիկ, որ ամեն ինչի մեջ պետք չի իմաստ ման գալ: Շատ բաներ մարդիկ անում են զուտ լիցքաթափվելու և զվարճանալու համար: Մի բան էլ կա: Եթե ձեզ չի հետաքրքրում այն, եթե դուք նման բաների ժամանակ չունեք կամ չեք սիրում, ուրեմն ավելորդ մեկնաբանություններ մի արեք և մի խանգարեք, որ ուրիշները զվարճանան: Ոչ ոքի գործը չի, թե մյուսները ինչ են անում` լինի դա ընկեր, բարեկամ, քույր կամ եղբայր...

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Որն ա կյանքի իմաստը… ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 0 komentar: di postingan Որն ա կյանքի իմաստը…
 

0 կարծիք: