Արդեն 2 տարի է անցել, ինչ ես բացել եմ իմ առաջին բլոգը, բայց այս 2 տարվա մեջ ես երբեւէ գրառում չէի արել, որովհետեւ չգիտեի ինչ գրել, ում համար գրել, բայց միշտ մտքերս խառն են եղել ու միշտ ասելու բան ունեցել եմ, սակայն սահմանափակվել եմ իմ նեղ ընկերական շրջապատով: Այս տարի սեպտեմբերին կատարեցի իմ առաջին գրառումը` "Հայակական եկեղեցին որպես ընտրական տեղամա՞ս": Աստիճանաբար սկսեցի ու արդեն ազատ արտահայտում եմ մտքերս: Ինտերնետում մարդիկ ավելի հարազատ են դարձել ու նրանց հետ ավելի հեշտ է կարծիք կիսելը, քանի որ արդեն գտել եմ ինձ գաղափարակիցներ, քան թե իրական կյանքում, ուր ամեն մեկը տեղի-անտեղի արտահայտում է իր կարծիքը ու երբեմն էլ` լրիվ խայտառակ ձեւով: Մենք այսքան ժամանակ չենք սովորել նորմալ եւ դիմացինին չվիրավորող կարծիք արտահայտել: Ինչեւէ, ես ամփոփում եմ տարին եւ ձեզ եմ ներկայացնում բլոգիս վիճակագրությունը`
Այլցելություններ` 1648
Գրառումներ` 42
Մեկնաբանություններ` 126
Ամենաշատ կարդացված գրառումը եղել է “Հայկական ապրելակերպ”-ը: Ենթադրում եմ, որ մեզ` հայերիս դուր է գալիս, երբ խոսում են այն բաների մասին, որոնք հիմնականում շատ քիչ են բարձրաձայնվում եւ հիմնականում քաղաքական թեմայով են:
2010-ը իմ համար որոշ չափող հաջողված, որոշ չափով չհաջողված տարի էր: Գոհ եմ 2010-ից, որովհետեւ ձեռք բերեցի նոր ու իսկական ընկերներ: Տարին ընդհանուր անցավ ուրախ: Սովորեցի իմ բողոքները ճիշտ ձեւով ու տեղին բարձրաձայնել եւ այնպես անել, որ դրանք վերանան: Ինձ թվում է, որ կարողացա որոշ մարդկանց փոխել դեպի լավը ու հուսամ, որ այդպես էլ կշարունակեն: 2011-ի համար շատ ծրագրեր ունեմ, նաեւ բլոգիս հետ կապված, եւ կփորձեմ դրանք ցանկացած ձեւով իրականացնել:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ…
4 կարծիք:
Շնորհավոր, Վահագ ջան...Так держать!!!!
Մերսի Շուշ ջան: Կշարունակեմ, բայց ավելի լավ... :) Thank U! ;)
Իսկապես հետաքրքիր էր քո բլոգում, քեզ շնորհակալություն․
շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ․
Մերսի: Շնորհակալություն քեզ քո հետաքրքիր մեկնաբանությունների համար: Շնորհավոր...
Post a Comment