Պահն անկեղծության… բայց… (ամեն ինչից մի քիչ-մի քիչ)

Այն բոլոր մարդիկ, ովքեր ճանաչում են ինձ, գիտեն` ես ինչիսին եմ, հաստատ մտածում են նաեւ, որ ինձ համար կյանքն անհոգ է: Այս անհոգությանն հետեւելով` ես ինձ նմանեցնում եմ Ակսել Բակունցի “Ալպիական մանուշակ” պատմվածքի բզեզին, որի մասին նա գրում է. “Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաստան”: Մեկ-մեկ ինձ էլ է այսպես թվում, ճիշտն ասած, բայց, մեկ-մեկ: Իրականում ես շատ մատծելու բաներ ունեմ, ու կարծես այնպես է, որ ամբողջ աշխարհի մասին ես եմ մտածում: Ամեն առավոտ, երբ արթնանում եմ, առաջին մի քանի րոպեն ուրախ եմ, բայց հետո, երբ խելքս գլուխս է գալիս, սկսում եմ մռայլվել: Ուզում եմ միայնակ լինել, թքած եմ ունենում ամեն ինչի վրա եւ ոչ մի բան աչքիս չի երեւում: Լինում են նաեւ դեպքեր, երբ ես գիշերը հանկարծ արթնանում եմ եւ չգիտեմ ինչ անեմ ու այդպես չեմ կարողանում քնել: Այդ պահին ոչինչ չեմ ուզում, բայց զգում եմ, որ մի բան ուզում եմ, բայց չգիտեմ ինչ:


Կան մարդիկ, որոնց հենց տեսնում եմ, տրամադրությունս միանգամից բարձրանում է, եւ ամեն ինչ տեղն է ընկնում: Բայց այդ մարդիկ, ցավոք սրտի, քիչ են, ու ես էլ ամեն օր չեմ կարողանում նրանց տեսնել:


Բոլորն ասում են, թե ես կարողանում եմ ճիշտ եւ տեղին խորհուրդներ տալ: Ասում են, թե իմ բոլոր խորհուրդները իսկապես օգնում է իրենց ու իմ կայացրած որոշումները դրական արդյունք են տալիս, ոչ միայն ինձ, նրանց, այլեւ բոլորին: Բայց հակառակ սրան, ես չեմ կարողանում գտնել մեկին, ով կկարողանա ինձ խորհուրդներ տալ եւ “դնել” ճիշտ ուղու վրա: Ես միշտ պատրաստ եմ ամեն ինչով օգնել իմ ընկերներին, հարազատներին, ծանոթներին: Գրեթե միշտ, երբ ինձ ինչ որ տեղ են կանչել կամ խնդրել են, որ գնամ կամ օգնեմ ինչ որ մի հարցով, մերժում չեն ստացել: Բայց, ցավոք, երբ ես եմ խնդրել մի բանով օգնեն ինձ, ստացել եմ մերժումներ: Հիմնականում արդարացումները եղել են շատ եսասիրական: Իսկ իմ դեպքում, ես կարող է օգնեմ դիմացինիս, թեկուզ ես վնաս կկրեմ, բայց … օգնում եմ:


Ամեն օր քնելուց միշտ մտածում եմ հաջորդ օրը ինչ լավ բան է սպասվում ինձ, որպեսզի կարողանամ հանգիստ քնել եւ առավոտյան լավ տրամադրությամբ արթնանալ: Բայց արթնանալուց հետո, երբ արդեն տանից դուրս եմ գալիս, մարդկանց “մունաթ” դեմքերից (էս արտահայտությունից հիշում եմ ծանոթներիցս մեկին) տրամադրությունս ընկնում է: Ստիպված սպասում եմ տարամադրությունս բարձրացնող մարդկանց հետ հանդիպմանը:


Մեկ-մեկ ինձ թվում է, որ ես շատ հպարտ եմ, մեկ-մեկ էլ` լրիվ հակառակը: Բաներ կան, որ երբեք չեմ անի կամ կուզենամ, որ երբեք չանեմ, համենայն դեպս ես այդպես եմ կարծում: Զզվում եմ, որ պատահում են այնպիսի մարդիկ` իրանց ամեն ինչից վեր են դասում, բայց այդ հիմքերը չունեն, որ իրենց հպարտությունը հասել է այդ աստիճանի: Զարմանում եմ այդ մարդկանց վրա, իրենք չգիտեն, որ ինչքան շատ ես բարձրանում, այնքան անկումը ավելի ցավոտ է, թե իրենց թվում է, որ իրենց կամ իրենց “պապաների” փողերն են այս աշխարհում հարց լուծում: Չեն մտածում, որ իրանցից շատ փող ունեցող էլ կա, ու իրանք էտ փողերի մեծ մասը վերցրել են սրա, նրա հետեւից քարշ գալով: Լավ, ոնց որ կամաց-կամաց թեմաս փոխվում է ու էլի գնում եմ դեպի իմ “բողոքականությունը”: Ինչ արած, ինձ մոտ շատ հազվադեպ է լինում, որ աչք եմ փակում տեսածս անարդարությունների վրա: Իսկ եթե փակում էլ եմ, ուրեմն մի օր անպայման դրա մասին խոսելու եմ:


Դեռ շատ ու շատ բաներ ունեմ իմ մասին պատմելու: Կգրեմ, եթե ընթերցողիս այն հետաքրքրի…


 

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Պահն անկեղծության… բայց… (ամեն ինչից մի քիչ-մի քիչ) ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 4 komentar: di postingan Պահն անկեղծության… բայց… (ամեն ինչից մի քիչ-մի քիչ)
 

4 կարծիք:

Սուսո said... | February 03, 2011

Վահագ ջան լրիվ համամիտ եմ քեզ հետ,բայց իմ կարծիքով քո ես-ը դու դեռ չես գտել,փնտրտուքների մեջ ես,ավելի լավ կլինի դու ինքդ քո մեջ վերլուծես ամեն ինչ ու հաստատ իմացի ամեն ինչ քո մոտ լավ կլինի,բոլորը հավատում են քո ուժերին, դու էլ հավատա:Ճ

Վահագն Քեշիշյան said... | February 03, 2011

Ես մեկ-մեկ հավատում եմ, մեկ-մեկ էլ չէ :( Սաղ ասում են մենք հավատում ենք, բայց դե դրանց մեծ մասը, սենց գրական ասած պնակալեզ են, շողոքորթ: Իսկականից հլը չեմ կողմնորոշվում, թե ինչ եմ ուզում, ամեն ինչից էլ գլուխ հանում եմ ու ահավոր դժվար ա իմ համար ընտրություն անելը :( Բայց ոնց որ թե կամա-կամաց հասնում եմ էն բանին, ինչը միավորում ա իմ լրիվ ցանկությունները: Մերսի կարդալու ու կարծիք հայտնելու համար ;)

colorofsilence said... | February 04, 2011

Հետաքրքիր էր կարդալը :)
Շատ կարևորա, որ մարդը կարողանա ճիշտ կողմնորոշվել: Դու կարողանում ես, իսկ այն մարդիկ, ովքեր քո խորհուրդների կարիքն ունեն` ոչ: Հետևաբար, նրանք կախված են քեզնից: Երբ մի օր դադարես խորհուրդ տալ, կզգան իրենց կախվածությունը...
Հպարտանալու շատ տեղ ունես :)

Վահագն Քեշիշյան said... | February 04, 2011

Մերսի: Մեկ-մեկ փորձարկում եմ մարդկանց: Ես ընդհանրապես շատ շփվող եմ, բայց մեկ-մեկ ընդհանրապես հավես չեմ ունենում խոսալու, ընդհանրապես չեմ ծիծաղում: Արդեն իրանց համար անսովոր ա ըլնում: Գործերը մի տեսակ նենց չեն գնում, ոնց որ առաջ: Էտի անում եմ նրա համար, որ ցույց տամ, որ ամեն մարդ իրա տեղն ու ազդեցությունն ունի էս աշխարհի վրա: Հաստատ Զիմբաբվեից ինչ որ մեկը ազդում ա իմ ապագայի վրա ու ես էլ իրա: Մարդկանց ճակատագրերը կապված ա իրար հետ: