Երեկ ամբողջ հայությունը նշում էր հայազգի Վլադիմիր Արզումանյանի հաղթանակը 8-րդ մանկական Եվրատեսիլ 2010-ում: Հետաքրքիրն այն է, որ այսքան ժամանակ, երբ հայերը մասնակցել են, չեն կարողացել որեւէ լուրջ արդյունք ունենալ (իհարկե բացառությամբ “Արեւիկ”-ի Լուարայի, ովքեր զբաղեցրեցին 2-րդ տեղը) եւ միշտ գրավել ենք 8-րդ տեղը: Հիմա տեղերը փոխվել են եւ արդեն ոչ թե 1-ին անգամ զբաղեցնում ենք 8-րդ տեղը, այլ 8-րդ մանկական Եվրատեսիլի ժամանակ զբաղեցնում ենք 1-ին տեղը: Ինչ որ է, այսօր եվս մեկ անգամ ամբողջ հայ ազգով ի սրտե ուրախանում ենք մեր 12-ամյա Վլադիմիր Արզումանյանի հետ միասին իր հաղթանակով: Ի սրտե շնորհավորում եմ քեզ Վլադիմիր ջա…ան: Ասեմ նաեւ, որ Վլադիմիրը ներկայացել էր “Մամա” երգով եւ այդ կախարդական բառի եւ իր տաղանդի շնորհիվ գրավեց 1-ին տեղը 120միավորով` իր հետեւում թողնելով Ռուսաստանի, Սերբիայի ու եւս 11 երկրի մասնակիցներին: Համերգից հետո հարցազրույցում նա պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ասել է, որ ինքն իրեն աստղ չի համարում, ինքը սովորական մարդ է եւ աստղերը միայն երկնքում են: Իսկ այն հարցին , թե ինչ կուզեր` իրեն նվիրեին հաղթանակի առթիվ, նա պատասխանել է.
-Եղբայր եմ ուզում, մայրիկս ինձ խոսք էր տվել, եթե ես հաղթեի: :)
Ուռաաաաաաաաաաաաաաաա……………
[youtube=http://www.youtube.com/watch?v=v7yKBB4LLJ0&feature=player_embedded]
1 կարծիք:
апрес
Post a Comment