Հերիք ա ԾՆԳՑՆԵՔ…


Վերջին 5 տարում Հայաստանում շատ փոփոխություններ են եղել: Կարեւոր փոփոխություններից մեկն այն էր, որ 2005 թվականին Հայաստանում իր գործունեությունը ծավալեց Հայաստանի նոր բջջային օպերատորը՝ ՎիվաՍելլը: ՎիվաՍելլի մուտք գործելուց հետո Հայաստանում կարծես բոլորը միանգամից իմացան, որ նրանք չեն հասցնի իրենց գործերը առանց բջջային հեռախոսի եւ այդ ժամանակ էլ բոլորն անխտիր զգացին բջջային հեռախոսի կարիքը: Մարդիկ կան, որ ունեն բջջային հեռախոս, բայց մինչեւ այսօր էլ չգիտեն դրա օգտագործելու ձեւը: Մարդիկ մտածում են, որ եթե հարեւանի 2 տարեկան տղեն բջջային ունի, բա մենք խի չպիտի ունենանք: Բոլորի ունենալուց էլ առաջացավ հայկական "ծնգցնելը": Մենակ հայերը կարան առանց փող ունենալու տարիներով օգտագործեն բջջային հեռախոս: "Ծնգցնելը" նոր հայկական հիվանդություն է, որի մասին աշխարհում բացի հայերից ուրիշ ոչ մեկը չգիտի: Հետաքրքրիրն այն է, որ "ծնգցնելը" մենակ Հայաստանում ա: Ես, ունենալով շատ բարեկամներ արտասահմանում, բնականաբար, շատ եմ ունենում տուրիստներ: Երբ նրանք գալիս են Հայաստան առաջին մի քանի օրը նորմալ, "մարդավարի" զանգում են, բայց հենց անցնում ա մի քանի օր, վեեեեեեեերջ, սկսում ա հայկական "ծնգցնելը": Ես ամեն ամիս բջջային հեռախոսի մուծումներ անելուց մոտավորապես 90 %-ը "ծնգցնելու" փողն եմ տալիս: Հերիք ա ԾՆԳՑՆԵՔ...

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Հերիք ա ԾՆԳՑՆԵՔ… ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 0 komentar: di postingan Հերիք ա ԾՆԳՑՆԵՔ…
 

0 կարծիք: