Այս հոդվածը նրանց համար է, ովքեր դեռ չեն եղել Իրանում: Առաջին հայացքից այն սովորական մուսուլմանական երկիր է եւ այնտեղ բոլոր կանայք գլխաշոր են կրում: Բայց այդ գլխաշոր կրելը միակն բանը չէ, որով տարբերվում է Իրանը մյուս, ասենք, եվրոպական երկրներից: Իրանում երեկոյան ժամը 9-ից հետո, երբ ոստիկանները դրսում տեսնում են աղջկա եւ տղայի միասին, ապա նրանց կալանավորում են: Այնտեղ շատ են լողափները, սակայն այդ լողափները բաժանված են կանանց եւ տղամարդկանց համար: Առաջին հայացքից թվում է, թե ծովը մեջտեղից կիսել են: Ափից սկսած մինչեւ մոտ 50 մ դեպի ծովը սյուներ են խփված եւ այդ սյուներից կտորներ են կախված, որպեսզի տղամարդիկ չկարողանան տեսնել կանանց: Իսկ եթե հանկարծ կարողանաս այնպիսի մի լողափ գտնես, որտեղ այդպիսի սյուներ չլինեն, ապա այնտեղ էլ կտեսնես, որ բոլորը շորերով են լողանում: Խանութներով շրջելիս չես տեսնի ոչ ոգելից խմիչք (միայն գարեջուր է, այն էլ 0 % ալկոհոլով), ոչ խոզի միս, որ կարողանաս նորմալ հայավարի հաց ուտես: Խանութները ցերեկը եւ ուրբաթ օրերին փակ են: Երբ սկսում է նրանց ծոմը, ապա մինչեւ երեկոյան ժամը 7-ը չես կարող դրսում ոչ ջուր խմել, ոչ հաց ուտել, նույնիսկ ծամոն ծամել չես կարող: Մեքենա վարելիս կարող ես լուսաֆոռին (светафор) չնայես, այլապես աջից կամ ձախից մեկը կարող է իր մոտոցիկլետով վրադ ելնել:
Սակայն այս բացասական կողմերից բացի կան նաեւ դրական բաներ: Օրինակ, անտեղ չես գտնի գոնե մեկ կանաչ տարածք, որը չունենա իր այգեպանը:
0 կարծիք:
Post a Comment