Հարգանքի բացակայություն

Վերջերս կարծես թե ակտիվացել են մեր բանակի շուրջը պտտվող պատմությունները, բայց, ցավոք սրտի, միայն վատ պատմությունները: Եթե սահմանում զինվոր է սպանվում, կարողանում ենք մեղադրել ազերիներին, ինչպես ՊՆ-ի այս հաղորդագրությունում, բայց երբ զինվոր է սպանվում երկրի ներսում, այդ ժամանակ ո՞ւմ մեղադրենք: Այդ ամեն ինչը գալիս է բանակում կարգուկանոն չլինելուց: Հայկական բանակում չկա սպայի եւ շարքային զինվորի այն հարգանքը կամ այն փոխհարաբերությունը, որոնք նշված են զինվորական կանոնադրությունում:

Վերջերս շատ են այն լուրերը, որ Հայկական բանակում կան պաշտոնեական դիրքի չարաշահումներ: YouTube-ում հայտնված տեսանյութն էլ դրանցից մեկն էր: Կարդալով կամ լսելով տարբեր մարդկանց պատմածներ, ովքեր կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ` պարզ է դառնում, որ Հայաստանում բոլորը (հիմնականում սպաները) ուզում են ցույց տան իրենց իշխանությունը շարքային զինվորների վրա, եւ այդ պատճառով էլ նվաստացնում են զիվորներին, ցույց տալով, որ իրենք ամենազոր են: Երբեմն այդ նվաստացումների պատճառով զինվորները ինքասպան են լինում կամ ստիպված են լինում ամիսներով պառկել հոսպիտալում, ինչ է թե ինչ որ մեկը (որը իրենցի ոչ մի բան չի ներկայացնում) ուզեցել է իրեն լավ զգալ: Պաշտպանության նախարարը ասում է` Հայկական բանակում ամեն ինչ նորմալ է, բայց չի մտածում, որ այդ ամեն ինչ կարգին լինելը առաջին հերթին կախված է զինվոր-սպա փոխհարաբերությունից, որը չկա Հայկական բանակում, եւ, հետեւաբար, սա ընդամենը աչքակապություն է: Դիտելով “Բանակում” հեռուստասերիալը` ես հաճախ եմ ուզում գնամ ծառայեմ եւ իմ հետագա կյանքը նվիրեմ բանակին (սպայական բարձր պաշտոններ ստանալու մասին է խոսքը), սակայն երբ լսում եմ, թե ինչ է իրականում կատարվում մեր բանակում, իմ բոլոր ցանկությունները 180 աստիճանով շրջվում են ու ես էլ եմ ուզում ազատվեմ բանակից կամ ընդհանրապես հեռանամ Հայաստանից: Այնպես որ մեր բանակին շատ են պետք “բաղդասարյաններ”:

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Հարգանքի բացակայություն ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 1կարծիք: di postingan Հարգանքի բացակայություն
 

1 կարծիք:

Բողոք բանակից, բողոք հայերից… « Բողոքական բլոգ said... | January 29, 2011

[...] ա, տխուր… Հա, անընդհատ շեղվում եմ բանակի թեմայից: Էս պոստն ու էս պոստը կարդացեք: Էսի հազարավոր սենց դեպքերից [...]