Ես 2 տարի առաջ ստեղծեցի իմ առաջին բլոգը, այն էլ զուտ հետաքրքրությունից ելնելով: Մինչեւ վերջերս ոչ մի բան չէի բլոգել եւ միայն վերջերս սկսեցի բլոգել ու ինձ սկզբից թվում էր, թե ոչինչ չէր ստացվի, բայց արի ու տես…
Առաջին փոստերս հիմնականում նորություններ էին, հետո սկսեցի գրել այն ամենի մասին, ինչ որ կա իմ շրջապատում: Իմ փոստերը հիմնականում բողոքական բնույթ ունեն, եւ բողոքում եմ երկրում տեղի ունեցող անարդարություններից: Գրեթե ամեն շաբաթ նայում եմ “Ինտերակտիվ” հաղորդումը եւ այնտեղ ուշադիր լսում եմ, թե որ բլոգում ինչ է գրված եւ հետո մտնում ու ինքս եմ կարդում: Շաբաթ օրը նայում էի “Ինտերակտիվ”-ը ու ինչ տեսնեմ, որ իմ փոստը նույնպես իր տեղն է գտել “Ինտերակտիվ”-ի մեջ: Զարմացա: Մտածեցի` ես արդեն այդքան լավ եմ բլոգում, որ իմ մասին էլ են խոսում: Տեքստն ու վիդեոն ներկայացնում եմ ստորեւ, բայց կարող եք նաեւ կարդալ այստեղ եւ դիտել այստեղ:
Անառողջ կրթություն
Վահագն Քեշիշյանը իր բլոգում այս շաբաթ անդրադարձել է հավերժ թեմային. hայկական կրթությանն ու դասախոսներին, սկզբում ընդհանուր բողոքել է, հետո արդեն իր փորձից պատմել:
Կաշառակեր դասախոսները իրենց զորեղ են զգում միայն չսովորող կամ թույլ ուսանողների նկատմամբ, իսկ սովորողների մոտ դառնում ծակը մտած մուկ: Երբ ես սկսեցի սովորել, եւ նրա կարդացած լեկցիաները լսել ու գրել, սկսեցի նրա սխալները գտնել: Մի անգամ այնքան սխալ էի գտել եւ ամբողջ կուրսի մոտ ասել, որ նա իր բարկությունը թափեց մեր կուրսի մեկ այլ ուսանողի վրա: Այդ ամենը արեց իր անզորությունից: Ռուսները մի հատ լավ բառ ունեն` <<обижник>>, որը լրիվ բնութագրում է նրան:
0 կարծիք:
Post a Comment