ArmNet Awards: “Հայկական” կամ խայտառակ քվեարկություն

Էրեկ ման եմ գալիս բլոգներով ու համարյա սաղ տեղ գրած ա ArmNet Awards-ի մասին: Համարյա սաղ ասում են քվեարկիր իմ կայքի կամ բլոգի օգտին, ձեր ձայնը շատ կարեւոր ա, մենք արդեն շատ ձայն ունենք: Մի քանիսը արդեն իրանց ձայների վիճակագրությունն են ցույց տալիս: Ով ոնց կարողանում ա ասում ա, որ քվեարկեն իրա օգտին: Բայց դե ամբողջ ինտերնետում չի կարա մի հարց ըլնի, որ սաղ համաձայն ըլնեն դրա հետ: Նայում, նայում եմ ու տենամ, որ մի քանի հոգի էլ բողոքում են մրցանակաբաշխությունից:


Բայց դե չեմ հասկանում` ընչի են մարդիկ ամեն ինչ անում, որ իրանց քվեարկեն, եթե պարզ չի, թե հաղթողը ինչ ա շահելու, մանավանդ, որ հայերը իրանց չեն կոտորի մի կտոր թղթի համար: Ու մի բան էլ, ով հասել ա իրան քցել ա ներս: Հիմա կնայեք ձախ ու կասեք, որ ես էլ եմ գրանցվել: Ասեմ, ասեմ: Երբ մտնում էի բլոգները, ուր նայում էի մրցանակաբաշխության լոգոն էր: Ես էլ հետաքրքրությունից հելնելով քլիք արեցի վրեն ու տենց ես ել գրանցվեցի: Ամսի 15-ին գրանցած սայթերը ստարտի վրա կանգնած սպասում էին քվեարկության սկզբին: Մի հոգին կարա IP-ն փոխելով մի քանի անգամ քվեարկի նույն կայքի օգտին, էլ ըտե ինչ նորմալ քվեարկություն: Կազմակերպիչներն էլ ասում են, որ ժամային գոտիների տարբերության պատճառով եվրոպական երկրներում քվեարկությունը մի քանի ժամ շուտ ա սկսել, էլ չեն ասում, որ եթե քվեարկությունը անցկացվում ա Հայաստանում, ուրեմն պիտի սկսեր Երեւանի ժամանակով ժամը 00:00-ին կամ գոնե նշվեր` որ ժամային գոտիով են իրանք աշխատում: Նենց որ, աշխարհում ինչ գործ արվի, հաստատ կարանք իմանանք, թե էտ գործի մեջ հայի մատը խառն ա, թե չէ:

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel ArmNet Awards: “Հայկական” կամ խայտառակ քվեարկություն ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 0 komentar: di postingan ArmNet Awards: “Հայկական” կամ խայտառակ քվեարկություն
 

0 կարծիք: