ԱՊՊԱհով

Զգացիք` էս մի ամսվա մեջ ապահովագրական ընկերությունները ինչքան շատացան: Խի՞: Որովհետեւ “ոսկու” հանք են գտել: Ով էս մի ամսվա ընթացքում դուրս ա էկել փողոց կամ TV ա նայել կամ ռադիո ա լսել ուրեմն հաստատ լսել ա ԱՊՊԱ-ի մասին (Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն): Որ կողմը նայում ես, ասում են ապահովագրի քո մեքենան մեզ մոտ: Էսօր էլ ընկերներիցս մեկը էկել ասում ա, բա ոչ մեկին չես ուղարկում, որ մեզ մոտ ապահովագրվի: Ապահովագրական ընկերությունների ռեկլամները ավելի շատ են, քան թե Հայաստանի սաղ մեքենաները իրար հետ վերցրած: Ինչքան ապահովագրական ընկերություն կա կանչում ա ձրի սեմինարների ու հետո աշխատանքի: Էդքան աշխատող էս մի փոքր խեղճ ու կրակ երկրում ինչ են անում, երբ ամեն մի աշխատող կարա մի քանի հարյուր յատ ավտո ապահովագրի: Մի փոքր քաղաքում իրար կող նույն ընկերության 100 օֆիս կա: Թե էս ինչ էր բերեցին քցեցին ջաններս: Չեն մտածում, որ մարդ կա հացի փող չունի ու էտ ավտոն առել ա “հին ու բարի” կոմունիստների ժամանակ ու չի կարա էտ ապահովագրության փողը տա: Թե ինչո՞վ են մտածում “վերեւները”…


Հ.Գ. - Հետաքրքիր ա, ՊՆ-ի ավտոներն է՞լ պիտի ապահովագրեն: Պատկերացնում եք ապահովագրված տանկը պատերազմում :D

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel ԱՊՊԱհով ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 0 komentar: di postingan ԱՊՊԱհով
 

0 կարծիք: