Էլի ուզում եմ գրեմ մեր կրթական համակարգի անկապությունների ու չհասկացվող երեւույթների մասին: Երեւի արդեն սաղդ էլ գիտեք, թե ես որտեղ եմ սովորում, բայց դե հիմա չեմ գրի անունը: Էս անգամ էլ կասեմ, թե ինչ “հանճարեղ” մտքեր ու գործեր են անում մեր դասախոսները: Ուրեմն, տարվա սկզբին նոր առարկա էր ավելացել ու մի տեսակ դժվար էր ամբողջ կուրսի համար: Դասախոսը դրա մասին գիտեր, չնայած որ միջանկյալ քննությանը համարյա սաղ բարձր էին ստացել: Գործնական աշխատանքների ժամանակ դասախոսը ոչ հարցնում էր, ոչ գնահատում: Կուրսում ոչ մեկը գնահատական չուներ: Սաղս էլ մտածում էինք, թե ոնց ա մեր ակտիվությունը փակելու… Հասավ ակտիվությունը փակելու պահը: Դասախոսը ասել էր, որ սաղս գնանք դասի, կարեւոր չի հիվանդ ենք, թե ուրիշ բան: Ես գործեր ունեի ու չգնացի, մտածեցի, որ կհիշի ինձ ու սաղ տարվա ակտիվությունս ըստ արժանվույն կգնահատվի: Տենց հանգիստ խղճով գնացի գործերիս: Հաջորդ օրը իմացա, որ ակտիվությունս 30 միավորից 10 ա փակել, իսկ նրանք, ովքեր հաստատ ոչ մի բան չգիտեն, իրանցը 30 միավոր ա: Ասում են, որ ով ներկա ա էղել, կապ չունի սովորող ա, թե չէ, բարձր էր գնահատել, բայց ով ներկա չի եղել, էլի կապ չունի սովորող ա, թե չէ, ցածր ա գնահատել: Չնայած ցածր էլ կա, ցածր էլ: Իրա արածը չեմ հասկանում ինչ ա կամ ինքը ոնց ա մտածում, ոտներով? Մարդիկ գիտեն դասախոսը էն ա, ով ինչ որ մի առարկայից հասկանում ա, թեկուզ լավ: Բայց չեն մտածում, որ դասախոսը բացի իրա առարկան իմանալուց, պիտի իմանա էթիկայի կանոնները, մանկավարժություն եւ այլն, պիտի անաչառ ըլնի, հիշաչար չլնի, պիտի կարողանա լսարանը ղեկավարել: Չնայած էսքան բան որ հաշվի առնեին, ոչ թե մենք կգնային Օքսֆորդ կամ Հարվարդ սովորելու, այլ ամերիկացիներն ու անգլիացիները կգային մեր մոտ: Շատ ա ըլնում նաեւ, որ “ձվից նոր դուրս եկածներն” են դառնում դասախոս: Էտ ոնց, ում փողերով???
Մեր կրթությունից բողոքելու շատ առիթներ կան, սակայն ես ինձ զսպում եմ ու իմ ամբողջ իրատեսական բողոքները չեմ թափում բլոգիս վրա, ինքն էլ ա մեղք J Ինչեւէ, եկեք ամեն ինչ անենք, որ սենց դասախոսներ չլնեն մեր կրթական համակարգում: Վերջիվերջո պիտի մի օր մենք էլ իմանանք, թե իսկական կրթությունը որն ա…
12 կարծիք:
Vahag vonc em qez haskanum, past@ ena vor et xntir@ bolor krtakan hamakargerum el ka:(:(
Vahag jan, vonc em qez haskanum! Mer mot el kan dasaxosner, vor anhaskanali en gnahatum, tekuz gravor ashxatanqnery. Menq mi dasaxos unenq, ov gravor ahxatanqy gnahatuma yst eji cavali!!! qanonov chapuma!!!!!!!!!! et verjna!!!
Ցավոք, սաղ տեղ կա, բայց պիտի նենց անենք, որ իրանք վերանան :(
Ըտենց դասատու մենք դպրոցում ունեինք: Գրավոր էր տալիս: Դնում էինք գրքից արտագրում էինք (ինքը գիտեր) ու գնահատում էր ըստ գրածի ծավալի:
bayc menq inch karanq anenq?
Հենց անողները մենք ենք: Օրինակ, եթե մենք կաշառք չտանք, իրանք ոնց են վերցնելու?????????
հա էդ ել կա, բայց կաշառք տվող ուսնողը էդ պահին մենակ կարա կաշառք տա քանի որ բան չգիտի:Ճ
Դրա համար էլ չսովորողները պիտի դուրս մնան, որ կաշառակերությունն էլ վերանա
es hamadzayn em, ba iranc papaner@ iranc poxer@ vortex caxsen?????
Լիքը ծախսելու տեղ կա ու իրանք էլ ծախսում են էտ ամեն ինչը: Երեխեքից մեկը միշտ թոքից փախած ա ըլնում:
ha et el ka, bayc de.............
Կպած ուզում ես իմասաշների հակառակն ասես?????? :D Երեւում ա, որ լավ էլ ընդունում ես ասածներս ;)
Post a Comment