Երեւի էլի կասեք բողոքում ա, բայց դե ինչ արած: Չեմ կարա չբողոքեմ, երբ չորս կողմս անարդարություն ա ու կաշառակերություն: Էս անգամ էլ եմ ուզում գրեմ կաշառակերության մասին: Ուրեմն սենց.
Մի օր մարշրուտկով տուն եմ գնում, մեկ էլ լսում եմ, որ իմ հետեւում նստած երկու հոգի խոսում են կաշառակերությունից: Ես ականջներս “սրեցի” (գիտեմ լավ բան չի, բայց հետաքրքիր էր, թե ով էր էտ կաշառակերը): Նրանցից առաջինը երկրորդին ասում էր, որ իրա ընկերներից մեկը 20.000 դրամով քննությունը ստացել ա: Հիմա էլ ինքն ա քննության ու չգիտի փող տա, թե չէ: Երկրորդն էլ ասում էր, որ կաշառք տուր, որ դնի քննությունդ, բայց ցավն էն ա, որ մի անգամ տալիս ես, սովորում են ու էլի են ուզում: Պատմում էր նաեւ, որ մի անգամ դասախոսի հետ պայմանավորվել էին 25.000 դրամ, բայց 20.000 դրամ էին տվել ու տենց մի կերպ փրկվել էին: Բայց հետո վախենում էին, որ էտ 5.000 դրամը իրանց քթներից “կբերի”: Լավ չեմ հիշում, բայց ոնց որ տենց էլ եղել ա:
Վառ ապացույց, որ մենք սովորացնում ենք կաշառքին ու մենք էլ բողոքում ենք: Կաշառակեր ոչ մեկ չի ծնվում, սաղ էլ դառնում են: Եթե կարանանք նենց մտածենք, որ մենք ենք մարդուն սարքում այն, ինչ ինքը կլինի, ապա կարող ենք կանխել կաշառակերների շատացումը: Չնայած հիմա ձեւական “Ո´չ կաշառակերությանը” գոռացողները հիմնական կաշառակերներն են:
Էս մի դեպքի մասին էլ էսօր եմ լսել:
Ուրեմն էլի մարշրուտկով գնում եմ: Նստել եմ դիմացը ու կողքիս նստածը շոֆերին ծանոթ էր: Դե գիտեք` էտ պահին ինչ ա կատարվում: Շոֆերն ու իրա ծանոթը մի լավ անկեղծացան: Չգիտեմ, թե կոնկրետ ինչ խոսակցություն էր գնում, բայց որ կապված էր երկրից դուրս գնալու ու պասպորտսեղանի հետ, էտ հաստատ էր: Շոֆերը բողոքում էր, որ գնում ա պասպորտսեղան, որ մի տարվա համար վիզա խփեն, բայց ամեն օր ասում էին էսօր, էգուց: Արդեն զզվել էր (նույն բանն էլ իմ հետ էր եղել, ուղղակի մի քանի ժամով էին ուշացրել: Բախտս բերել էր, որ պապայիս ծանոթ էին պասպորտսեղանի աշխատողները): Ծանոթն էլ ի պատասխան շոֆերի բողոքներին, ասում էր, որ էտ ժամանակ մի 2.000 դրամ էլ ավել ես տալի ու մի երկու ժամից գնում, վերցնում ես պասպորտդ:
Ինչի պիտի ժողովուրդը ավելի փող տա նրա համար, որը իրա պարտականությունն ա ու ինքը պարտավոր ա հենց նույն պահին պեչատը խփելու եւ ճանապարհելու: Միշտ էլ սաղ բողոքում են, որ պասպորտսեղանի աշխատողները մունաթով են: Չեն մտածում, որ իրանք են թույլ տվել, որ հետները մունաթով են խոսում: Իրանք ինչ իրավունք ունեն տենց խոսալու, եթե իրանց սովորական աշխատանքն են անում, ու աշխատանքն էլ եսիմ ինչ աշխատանք չի, հասարակ քարտուղարուհի կամ դրանից էլ վատ մի բան: Նենց որ, էս հայ ժողովուրդը իրավունք չունի ոչ մի տեղ բողոքելու, որովհետեւ ինչ եղել ա, իրա մեղքով ա եղել: Իզուր չի ասվում, ինչ ցանես, այլն էլ կհնձես:
2 կարծիք:
Մի հետաքրքիր բան պատմեմ:
Մի քանի տարի առաջ, երբ սոցքարտ պիտի ստանայի, իրավիճակ ստեղծվեց, որ սոցքարտը ինձ պետք էր երկու օրվա ընթացքում: Հարցրեցի ծանոթներիս, թե ինչքան է տևել իրենց սոցքարտ ստանալը: Մի քանիսը ասացին 20 օր, մեկը նույնիսկ` մի ամիս: Մի քանիսն էլ ասացին, որ պիտի մի քիչ փող տամ, որ գոնե մի 10 օրից լինի:
Չհավատացի:
Գնացի թաղապետարան, ինձ ուղարկեցին մի այլ համայնքի թաղապետարան, որտեղ արագ կերպով հնարավոր էր սոցքարտ ստանալ: Այստեղից էլ ուղարկեցին մի գրասենյակ: Ընդհանուր առմամբ տեղ հասա 1 ժամում: Սոցքարտը տեղում մուտքագրեցին և բոլոր անհրաժեշտ պրոցեսները արեցին… 5 ՐՈՊԵՈՒՄ:
Ոչ մի կոպեկ չեմ տվել:
Երբեմն ուղղակի ոչ բոլոր ուղիներն ենք փորձում, կամ էլ մեզ թվում է, որ օգտվում ենք ամենաարդյունավետից: Մեկ-մեկ էլ ծանոթներին պետք չէ հավատալ… նախանձից էլ են ասում, որ դուք էլ գումար վճարեք անվճար բաների համար:
Մի բան էլ ասեմ: Պասպորտը պատրաստվում ա 6 րոպեի ընթացքում, բայց պասպորտսեղանում ասում են 20 օրից: Մեր պասպորտսեղանի աշխատողները պապայիս ծանոթ են ու իմ պասպորտ 2 օրից տվեցին: Հիմա իմ դեպքում ծանոթ էին, շուտ տվեցին, բա մնացածը ինչ անեն?????? :( Ըտենց անելով անուղղակի կերպով ասում են կաշառքի մասին: Նույն բանն էլ հիվանդանոցում ա կատարվում :( Սրա մասին հլը պիտի բլոգեմ
Post a Comment