Հրանտ Դինք` Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ սփյուռքը՝ փոքր կղզիներ են

4 տարի առաջ հենց այս օրն էր, որ սպանվեց հայազգի լրագրող Հրանտ Դինքը: Նրա սպանությունը ուղղակի բազմաթիվ սպանություններից մեկն էր, բացառությամբ այն բանի, որ մեծ աղմուկ հանեց: Թուրքերը մինչ օրս էլ կատարում են բազմաթիվ սպանություններ ազգային հողի վրա: Ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել թուրք ազգին, որ այդպիսի բան չանեն, դա նրանց արյան մեջ է: Ինչպես եղել է 1915 թվականին, երբ կոտորվեց 1.500.000 հայ, այնպես էլ կոտորվում է այսքան տարիներ, ուղղակի ավելի քիչ թվով ու կամա-կամաց, որպեսզի աշխարհը չիմանա:


Հրանտ Դինքը (Մալաթիա, 1954թ. սեպտեմբերի 15 - 2007թ. հունվարի 19, Ստամբուլ) նշանավոր պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի` «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով:


Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու´ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամասթին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։ Կասկածյալի հետքի վրա դուրս գալուն օգնել է նրա հայրը, ով մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարը ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։ Ներկայումս ոստիկանները փորձում են պարզել` արդյո՞ք որևէ ազգայնական խմբավորման անդամ է ձերբակալվածը։


Որոշ քաղաքագետների կարծիքով սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։ Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսո հայ համայնքին։ Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։


2007թ հունիսին ՀՀ նախագահի մրցանակ է հետմահու շնորհվել է Հրանտ Դինքին: Ըստ ՀՀ նախագահի , առաջին անգամ է, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու: «Հրանտ Դինքի մահը մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար: Մենք միշտ կհիշենք նրան, և մենք հավաստիացնում ենք նրա ընտանիքին, որ Հայաստանն իրենց տունն է, որտեղ մենք միշտ ուրախ ենք նրանց տեսնել»:


Պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների փոխըմբռնման, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հրանտ Դինքին շնորհված նախագահի մրցանակը ստանալու համար Թուրքիայից եկել էին Դինքի կինը` Ռաքել Դինքը, դուստրը` Դելաուա Դինքը և եղբայրը` Երվանդ Դինքը: Մրցանակը հանձնվել է Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, որը հայտարարել է. «Հայաստանի նախագահի մրցանակը միաժամանակ և պատվավոր, և տխուր է ընտանիքի համար: Ես համոզված եմ, որ Հրանտը կցանկանար լինել մեզ հետ: Նա միշտ ասում էր, որ Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ Սփյուռքը՝ փոքր կղզիներ են»:


Աղբյուրը` Wikipedia

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Հրանտ Դինք` Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ սփյուռքը՝ փոքր կղզիներ են ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 2 komentar: di postingan Հրանտ Դինք` Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ սփյուռքը՝ փոքր կղզիներ են
 

2 կարծիք:

Anna said... | February 01, 2011

Shat mec mard e exel, cavoq inchpes bolor meceri depqum e linum, aynpes el nra het exav! Gorcec Mecn haykakan asacvacq@ "GNA MERI, ARI SIREM" Shat cankali kliner ays mardu masin minchev mahanaln el aysqan lseinq u gone kendanutyan oroq ayschap ser u harganq nvirabereinq. Te che arden hognel enq "Gna meri, ari sirem"-neric.
Arden aynpes e dardzel, vor henc herustacuycov mer meceric meki masin haxordum en cuyc talis, kam nra masnakcutyamb film, arden akamayic mtacum es " Vayyy es .... mahacel aa?" Heto vor imanum enq der voxj e 2 jam xorhum enq " Ba inchi ein edqan cuyc talis". Maxtum em, vor Astvac mez aynqan xohemutyun ta, vor mardkanc kendanutyan oroq gnahatenq, te che mahic heto djvar irenc petq lini...

Վահագն Քեշիշյան said... | February 01, 2011

Նույնը եղավ նայեմ Օհան Դուրյանի ու Կիմ Երիցյանի մահվանից հետո: Մինչեւ էտ երբ էին իրանց մասին հիշում? Օհան Դուրյանի մահից հետո սկսվեց աժիոտաժը: Սաղ սկսեցին իրան հիշել, սաղ տեղ իրա առանձնահատուկ շնորհի մասին էին խոսում: Բայց ոնց որ ասեցիր, մահից հետո դժվար իրանց պետք լինի: Դրա համար պիտի ամեն հարմար առիթի դեպքում հիշենք իրանց թե կենդանության ժամանակ, թե մահվանից հետո: