Մեռանք հանդիպում կազմակերպելով: Արմենիքս :)

Էսօր էլի արմենիքսցիներով հավաքվել էինք: Արդեն մի ընտանիք ենք դարձել ու շաբաթը երկու անգամ տեղ ենք գնում J Հունվարի 13-ին գնացինք կատոկ, հունվարի 22-ին գնացինք բոուլինգ խաղալու ու հետո էլ սեղանի շուրջ հավեսով զրուցեցինք: Դե էսօր էլ նորից գնացինք կատոկ: Ասեմ, շատ լավ անցավ: Մարդիկ կան, որ մեր հետ են սղալ սովորում: Հավեսով նկարվեցինք, նկարահանվեցինք, ընկանք, ցավացրինք ու էլի սենց բաներ: Մարդիկ արդեն ասում են, որ Արմենիքսը ոչ թե միկրոբլոգային համակարգ ա, այլ ժամանցի կազմակերպման սայթ: Ասեմ համ էլ, որ լավ ծիծաղում էինք: Մերոցից մեկի կանկեն թույլ էր ու չէր կարում սղար, դրա համար էլ ում տենում քցում էր: Ես էլ մի անգամ ընկա ու մինչեւ հիմա մեջքիս ցավը հիշացնում ա ինձ: Կատոկից դուրս եկանք ու իջնում ենք համալիրի անիմաստ շատ աստիճաններով: Համարյա արդեն կեսերն ենք, երբ տենանք մեկը ավտոյով իջնում ա աստիճանները ու գալիս ա մեր վրա: Սաղս հանեցինք ինչ ունենք` հեռախոս, ապարատ, որ նկարենք ու բլոգներիս պոստերի քանակը ավելացնենք: Մի քիչ մոտիկացավ ու տեսանք, որ 4 ակնանի մոտո ա, տոլի ինչ ա, բայց աչքիս հասկացաք ինչի հետ էի:  Տերը ասեց, որ իրան չնկարենք, բայց կարանք նստենք ու նկարվենք: Մենք էլ նստեցինք ու նկարվեցինք: Մերոնցից մեկը մինչեւ էտ ասել էր, որ մենք բլոգգերներ ենք: Վերջում, երբ արդեն գնում էինք, տերը հարցրեց, թե մենք բրոկեր ենք? Հիմա մտածում եմ, թե ինչ լավ կլներ… Նորմալ կապրեինք սաղս ու նորմալ էլ գործ ա J Ինչորա ա, էսօր շատ լավ անցավ ու հաստատ չեմ մոռանա էս օրը ու ինձ թվում ա, որ մնացածի համար էլ լավ անցավ ու իրանք էլ չեն մոռանա: Ափսոս, որ ավելի շատ չէինք, որտեւ շատ մարդիկ կան, որ միշտ սպասված են…


 

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Մեռանք հանդիպում կազմակերպելով: Արմենիքս :) ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 15 komentar: di postingan Մեռանք հանդիպում կազմակերպելով: Արմենիքս :)
 

15 կարծիք:

iReporter said... | January 27, 2011

իսկ հնարավոր ա՞ մի քիչ մեծ ֆոտոներ :D

Վահագն Քեշիշյան said... | January 27, 2011

Հնարավոր ա, բայց ես նկարների լինքերը հանում եմ: Վաղը Գրգորը լրիվ նկարները կուղարկի ու ես բլգում լինքերով կդնեմ նկարները ;)

China said... | January 27, 2011

աաաա էլ մի.... մի անգամ ընկա..... չասեմ քանի անգամ ընկար :D:D:D:D

Վահագն Քեշիշյան said... | January 27, 2011

Քանի անգամ ընկա????? էտ մեկն էր, որ իսկականից ընկա, մնացածը ուղղակի պպզել եմ: Հաաաա, շնորհավոր քո առաջին կոմենտը իմ բլոգում :) WELCOME!

China said... | January 27, 2011

փախի է Քեշիշյան.... Անուլը վկա :D
հա մերսի մերսի :Դ քոմմենտս ս խերով լինի :Դ լմաօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօ

Վահագն Քեշիշյան said... | January 27, 2011

Դու մենակ անուլին կարաս բերես վկա, իսկ ես կարամ հազար հոգի բերեմ, որ կարա հաստատի, որ ես վաբշե չեմ ընկել :P :D

anulikk said... | January 27, 2011

յաաա Վահագ դաղալություն մի արա :P լավ էլ ջիգյարով ընկել էս

Վահագն Քեշիշյան said... | January 27, 2011

Էտ մեկը շատ ջիգյարով եմ ընկել: Մինչեւ հիմա էլ մեջքս հիշացնում ա էտի

Ann said... | January 27, 2011

Vahag nax asem vor 3 angam porcel em comment anem, chi stacvel, 2-rt ete es nerka linei hastat vka klinei:P, 3-rt shat urax em dzer hamar, es chei el kaskacum vor armenixcineri handipumner@ lav en ancnum, 4-rt shaaaaaaaaaaaaat kuzenai vor espisi handipumner der erkar sharunakven, 5-rt mekel tesar mi or ekav vor es el kkaroxanam masnakcel. verj:D

anulikk said... | January 27, 2011

:D ամեն հանդիպումը քեզ տենց հաճելի հիշողություններա թողնում :D Մի օր ոտը, մի օր մեջքը...
աաա Վահագ, մի խաբի, ջիգյարովից 2 հատ ես ընկել, մնացացը նենց սթից-մթից :P

Վահագն Քեշիշյան said... | January 27, 2011

Դե երեւի էլի կատոկ գնանք փետրվարի մեջ:Եթե կարաս, մի ձեւ արա արի:

Ann said... | January 27, 2011

kporcem:):)

Վահագն Քեշիշյան said... | January 27, 2011

Էլ մի: Ես եմ ընկել ու չեմ հիշում, որն ա ջիգյարով, որը չէ: Մնացածը սթից մթից էր:

anulikk said... | January 27, 2011

բայց դու քեզ կողքից չես տեսնում է :D համել ջիգյարովը իմ գնահատականն էր, դու քեզ ինչ ես գնահատում ? ասում եմ 2 հատ էր :P

Վահագն Քեշիշյան said... | January 27, 2011

Դե որ ասում եմ չեմ ընկել, ուրեմն չեմ ընկել: Կարող ա վիզ եք դրել ինձ համոզեք, որ ընկել եմ կամ սառուցին կպած եմ մնացել սաղ 1 ժամը :(