Մենք էտքան խելք չունենք?

Էս ինչ ակտիվություն ա տիրում հայկական սայթերի ջարդման գործում: Հերիք չէր SmartSystems-ի սաղ սայթերը ջարդել էին, մի հատ էլ www.7or.am -ը են ջարդել: www.7or.am -ը հոսթինգ էր տրամադրում ADC ընկերությունը: www.7or.am-ից ասում են, որ DDoS հարձակում ա եղել, բայց ADC-ից ասում են, որ մենակ www.7or.am -ն ա տուժել: Նշանակում ա DDoS հարձակում չի եղել, որտեւ DDoS-ի դեպքում սերվերի վրա մեծ թվով հարցումներ են ուղարկ, ինչից հետո սերվերը չի աշխատում ու արդեն կարողանում են սերվերի սաղ սայթերը ջարդեն: Արդեն ասել եմ, որ երեկ 295 հայկական սայթեր են ջարդել, բայց դե մենք էլ հետ չենք մնացել ու ջարդել ենք ադրբեջանական եսիմ ինչ ավտոընկերության սայթը: Մենք միշտ էլ պիտի ցույց տանք, որ մենք որ ձեն չենք հանում, էտ չի նշանակում, որ քնած ենք: Միշտ պատրաստ ենք հակահարձակման: Լավ, ներքեւում ներկայացնում եմ DDoS հարձակումը:


Մեր օրերում կյանքն առանց համակարգչի անհնար է պատկերացնել: Վերջին տարիների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը այնքան է զարգացել, որ այսօր ինտերնետի միջոցով, գտնվելով աշխարհի տարբեր ծայրամասերում, կարող ենք հաղորդակցվել միմյանց հետ, գնել տարատեսակ ապրանքներ, վճարումներ կատարել, տվյալներ փոխանակել և այլն: Իհարկե դա շատ է հեշտացնում մեր կյանքը: Սակայն նման ծառայությունները առցանց խարդախությունների առաջացմանը պատճառ են հանդիսանում:


Եթե կայքը չունենա բարձր որակի և հզոր պաշտպանվածություն, ապա հակերները հեշտությամբ կմտնեն համակարգ, կստանան ադմինիստրատիվ իրավունքներ, լավագույն դեպքում կփոխեն տեղեկատվությունը, որոշ ֆայլերի անվանումներ, վատագույն դեպքում կկազմակերպեն ddos հարձակումներ:


Ddos հարձակումը դա distributed denial of service –ի կրճատ ձևն է: Սկզբում այն դրական բնույթ է կրել, այն կիրռել են ծարագրային ապահովումների տեստավորման ժամանակ: Առաջին անգամ այս տերմինը հիշատակվել է 1996 թ., իսկ 1999 թ. այս հասկացությունը գլոբալ բնույթ ստացավ, երբ դրա հետևանքով տուժեցին այնպիսի հզոր կազմակերպություններ ինչպիսիք են Yahoo!, eBay, Buy.com, Amazon.com, CNN.com և այլն:


Ddos հարձակման նպատակը հարձակման ենթարկված համակարգը շարքից դուրս հանելն է:


Գոյություն ունեն տարբեր պատճառներ, որոնց հետևանքով կարող են առաջանալ DoS –պայմանը՝


1. Սխալը ծրագրային կոդում


2. Օգտագործողի տվյալների ոչ բավարար ստուգումը


3. Flood հարձակում


4. Երկրորդ տեսակի գրոհում


Եթե գրոհը (սովորաբար flood) տեղի է ունենում միաժամանակ մեծ քանակությամբ PI-հասցեներից, ապա այս դեպքում այն կոչվում է բաշխված գրոհ, որն ուղղված է խափանելու համակարգի աշխատանքը:


Ddos հարձակման ժամանակ հարձակումը կատարվում է ոչ թե մինայն մեկ սերվերի կողմից, որից հեշտությամբ հնարավոր է ազատվել fierwall-ի օգնությամբ, այլ մի միաժամանակ հազարավոր բոտերի կողմից, որոնց հաճախ կոչում են զոմբիներ:


Զոմբին դա վիրուսով (այդպիսի վիրուսներից է Trojan-ը) վարակված համակարգիչ կամ սերվեր է, որը կատարում է ղեկավարող սերվերի հրամանները: Համակարգիչը կարող է զոմբի դառնալ վեբ բրոուզերի միջոցով կայքեր այցելելիս, E-mail-ի միջացով, ծրագրային ապահովման տեղակայման ժամանակ: Հասարակ օգտագործողը կարող է դառնալ DDoS գրոհի մասնակից՝ տեղյակ չլինելով այդ մասին: Այս գրոհի հետևանքով օգտագործողը չի կառողանում միանալ սերվերին որտեղ տեղակայված է այս կամ այն կայքը:


DDoS հարձակման գլխավոր առանձնահատկությունն այն է, որ իր համար չկան շատ հզոր համակարգիչներ: Ցանկացած հզորության սերվերների համար միշտ հնարավոր է ընտրել անհրաժեշտ քանակությամբ գրոհի մասնակից համակարգիչներ՝ զոմբիներ, որոնք ուղղակի կխորտակեն սերվերը իրենց հարցումներով:


DDoS տիպի հարձակումներին շատ դժվար է դիմակայել, քանի որ հանցագործները օգտագործում են տասնյակ հազարավոր վարակված համակարգիչներ, որոնք տեղակայված են աշխարհով մեկ։ Այս տիպի խոշոր հարձակումների չեն կարողանում դիմակայել նույնիսկ մեծ կորպորացիաները։ Նշենք նաև, որ DDoS-ի դեպքում դժվար է ճշտել, թե ով է հարձակման հեղինակը:


Նյութը վերցված է Վիկիփեդիայից


 

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Մենք էտքան խելք չունենք? ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 0 komentar: di postingan Մենք էտքան խելք չունենք?
 

0 կարծիք: