Ամենալավ ու ամենադրական մարդկանցից մեկը

Էս անգամ էլ ուզում եմ պատմեմ ծանոթներիցս մեկի մասին: Ես իրան ոչ կասեմ ընկեր, ոչ ընկերուհի, ոչ ախպեր, ոչ քուր: Իրա անունն էլ չեմ տա` չնայած որ ինքը կջոկի: Ուրեմն ինքը շատ լավ մարդ ա, ու ես իրան շատ քիչ ժամանակ ա, որ ճանաչում եմ: Էս կարճ ժամանակահատվածում հասկացա, որ ինքը ուրիշ ա: Ուրիշ ա ամեն ինչով: Ուրիշ ա մտածելակերպով, ուրիշ ա հագուկապով, ուրիշ ա …:Մտահորիզոնը շատ լայն ա` չնայած հասարակական կարծիքի ճնշմանը սաղիս ուղեղների վրա: Ամեն ինչ ընդունում ա նենց, ոնց որ կա: Ասում ա էն, ինչ մտածում ա: Ես էլ էի սենց անում, բայց չափի մեջ (լավ չի), բայց ինչ ծանոթացել եմ հետը, արդեն էտ չափը չեմ պահում: Իրա հետ շփվելուց հետո սաղի երեսին ասում եմ էն, ինչ մտածում եմ: Չգիտեմ լավ ա, թե վատ, բայց ինձ դզում ա: Չնայած մեկ-մեկ “նեռվայնացնում ա” չգիտեմ ինչի ու ոնց, բայց ինքը միշտ էլ դրական էմոցիաներով ա: Ինչքան էլ վատ տրամադրություն ունենամ, եթե իրա հետ խոսամ, տրամադրությունս բարձրանում ա` չնայած որ ես “կռիսական” ձեւով ցույց չեմ տալիս :D


Իրա մասին շատ կգրեմ, ուղղակի հարմար չի: Էս պոստի առաջին մասը գրել եմ գիշերվա 2-ին, իսկ մնացածն էլ դասի ժամանակ:


Ընդհանրական ասեմ, որ ինքը աշխարհի ամենալավ ու ամենադրական մարդկանցից մեկն ա աշխարհում:


P.S. - ՀԱՆԿԱՐԾ ՉՀԱՐՑՆԵՔ` ՈՎ Ա, ՄԵԿ Ա ՉԵՔ ՃԱՆԱՉՈՒՄ:


 

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Ամենալավ ու ամենադրական մարդկանցից մեկը ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 8 komentar: di postingan Ամենալավ ու ամենադրական մարդկանցից մեկը
 

8 կարծիք:

Tigran said... | February 15, 2011

եթե ճանանչում եմ իրան, ուրեմն 2-ից մեկնա:

Վահագն Քեշիշյան said... | February 15, 2011

Եթե գիտես, ավելի լավ: Կարաս ինձ ասես, բայց ստեղ չգրես ;)

Tigran said... | February 15, 2011

լավ հեսա Արմենիքս պմ կանեմ

Shushan said... | February 16, 2011

Ո՞վ ա :D

Վահագն Քեշիշյան said... | February 16, 2011

Շուշ? Ասեցի չէ, որ չեմ ասելու :)

DAvit said... | February 16, 2011

Տիկ իմացար ովա??

Karen said... | February 17, 2011

Դե, երեվի ՍՐԲԵՐԻ հետ կապ ունի, որ տենց դրական տրամադրությունա փոխանցում;)

Վահագն Քեշիշյան said... | February 17, 2011

Տենց մարդիկ ըլնում են, որ էնքան դրական էներգիա են ունենում, որ ակամա տալիս են իրանց շրջապատի մարդկանց :) Ափսոս հիմա մենք շատ քիչ տենց մարդիկ ունենք :(