Արդեն զզվցրին իրանց ցույցերով: Շաբաթը մեկ ցույց են անում: Մթոմ ինչ? Էսքան ցույց են անում ու էսքանը ժողովրդի մոտ մի լավ բան առաջացրել ա? Իհարկե չէ: Մենակ անհարմարություններ: Անհարմարությունները մենակ Օպերայի շրջակայքում չեն ու ոչ ցույցի սկսելու պահից, այլ այդ օրը առավոտվանից ու համարյա ամբողջ Հայաստանում: Ոչ մի գործ չես կարում նորմալ անես, ինչքան գործ կա, հետ ա ընկնում: Ամեն անգամ, երբ մի կարեւոր գործ ա ըլնում, Լեւոնն ու իրա թիմը որոշում ա, որ պիտի ցույց անի: Հենց ցույց, ոչ թե հանրահավաք: Էս կողմից հալալ ա իշխանությանը, որ սենց մարդու նեռվեր չեն ուտում, չնայած որ իրանք էլ իրանց ձեւով են ուտում:
Հիմա կասեք ընդդիմություն ա, բա ինչ անի: Է հա, հասկացանք ընդդիմություն ա: Սաղ երկրներում էլ կա ընդդիմություն, բայց իրանք շաբաթը մեկ ցույց չեն անում: Դաժե էն հեղափոխական երկրներում սենց չի: Մի անգամ անում են, լավ են անում: Ստեղ տենց “լավ” արեցին 2008-ին: Տեսան որ բան չի ըլնում, էլ ինչ են հավայի շարունակում? Թե Հայաստանն ուր, իշխանափոխությունն ուր: Հիմիկվա ընդդիմությունը որ դարձավ իշխանություն, մեկ ա էտ ժամանակ էլ ցույցերով իշխանափոխություն չի ըլնի: Ստեղ շատ պինդ են “բռնվում” աթոռից:
P.S. - Էս գրառումս քաղաքական չի ու ոչ մի հետին միտք չկա մեջը: Ուղղակի հայտնում եմ իմ բողոքը ամենշաբաթյա հանրահավաքաների մասին, որ բազմաթիվ խոչընդոտներ են առաջացնում ոչ միայն իմ, այլ համոզված եմ, որ շատ շատերի մոտ: Նույնն էի ասելու, եթե այդ հանրահավաքները կազմակերպվեին իշխանության կողմից:
1 կարծիք:
էրկու ձեռով ոտով համաձայն եմ :/
Post a Comment