Բնավորությունս: Ինչպես դարձա ակտիվիստ


Էս ինչ մի ակտիվացել եմ?
Ով տենում ա ինձ, էտ ա ասում: Ասում են ես ակտիվիստ եմ ու նման “ակտիվ” արմատ պարունակող բառեր: Մարդիկ ուր գնում են, ինձ են տենում, ուր մտնում են, ինձ են տենում, ինչ կարդում են, ես մեջը կամ: Կարող ա իսկականից ակտիվիստ եմ? Մի ժամանակ որ TV-ով տենում էի, որ ինչ որ մեկի անուն-ազգանվան կողքը գրած ա ակտիվիստ, մտածում էի, թե ինքը ինչ ա անում, որ տենց են իրան ասում, կամ ով ա որոշում, թե ինքը ակտիվիստ ա, թե չէ: Հետո որ կամաց-կամաց խառնվեցի հասարակական գործունեությանը, իմացա, որ էտ “կոչումը” կոնկրետ ոչ մեկը չի տալիս, այլ ինքը ձեռք ա բերում տարբեր հասարակական աշխատանքների կատարման եւ տարբեր տեղեր ակտիվություն ցուցաբերելու արդյունքում: Հիմա ես չգիտեմ, թե ինչ ակտիվություն եմ ցուցաբերում կամ թե ինչքանով եմ ակտիվ, բայց էս վերջին 2 ամսվա մեջ մենակ էտ եմ լսում, որ ես ակտիվիստ եմ: Մարդիկ ինձ ուրիշների մոտ ներկայացնելուց կոչում են ակտիվիստ: Երեւի թե բլոգ գրելն էլ ա ազդել էտ “կոչումը” ստանալու վրա:

Գիտեմ, որ հիմա շատերն են ասում, թե էս ինչ մի գլուխգովանություն ա անում կամ, ավելի ճիշտ, անհամեստություն: Ես դաժե գիտեմ, թե ովքեր (Դավո քո հետ չեմ :D ): Բայց լավ եմ անում, սենց եմ ճիշտ գտնում, սենց եմ անում, ում դուր չի գալիս, կարա հետս չշփվի, ես ոչ մեկին չեմ ստիպում: Միշտ էլ հասկացել ու իմացել եմ, որ երկիրը կլոր ա ու վաղ թե ուշ կամ ես եմ ինչ որ մեկի օգնության կարիքն ունենալու, կամ ինչ որ մեկը` իմ: Էս ամեն ինչը կյանքի կտրուկ շրջադարձերի հետեւանքն ա, որի մասին ես հետո կպատմեմ: Հիմա ինչ որ ա, ինչի հասել եմ, հասել եմ իմ ուժերով, բայց այդուհանդերձ չեմ մոռանում էն մարդկանց, ովքեր ինձ օգնել են էս ընթացքում: Ես ձեզ կյանքում չեմ մոռանա: Ու կապ չունի, ընթացքում լավ բաներ կլնեն, թե վատ, բայց ես միշտ կհիշեմ, թե դուք իմ համար ինչեր եք արել: Հասածս մի բան չի, բայց էլի մի բան ա ու ես ուրախ եմ դրա համար:
Բնավորությանս ձեռը “կրակն եմ ընկել”…

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Բնավորությունս: Ինչպես դարձա ակտիվիստ ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 0 komentar: di postingan Բնավորությունս: Ինչպես դարձա ակտիվիստ
 

0 կարծիք: