"Տախտակացման" գործընթաց

Վերջերս ինտերնետում հայերի շրջանում լայն տարածում է գտել "տախտակացման" գործընթացը: Հա, հա, "տախտակացման": "Տախտակացումը" իրականում կոչվում ա planking, խաղ է, որը վերջին տարիներին լայն տարածում է գտել աշխարհում: Խաղի պայմանները հետևյալն են.
խաղացողը պետք է պառկի փորի վրա որքան հնարավոր է անհավանական և մարդաշատ տեղում, լուսանկարվի ու այն տեղադրի ինտերնետում: Խաղի էությունը այն է, որ խաղացողներից յուրաքանչյուրը պետք է փորձի մեկը մյուսից ավելի անհավանական տեղ նկարվի և ավելի օրիգինալ անուն դնի:
Հայաստանում վերջերս է տարածվել այն: Այս խաղի սիրահարները Ֆեյսբուք սոցիալական կայքում ստեղծել են էջ, որտեղ խաղացողները տեղադրում են իրենց plank նկարները: Էջի ադմինիստրատորները խոստանում են, որ հաճելի անականկալներ են սպասվում բոլոր խաղացողներին, իսկ լավագույն մասնակցին` նաև մրցանակ: Հայերը շատ են հավանել այս խաղը: Դա է վկայում էջի լուսանկարների և էջը հավանողների թվի օր օրի ավելացումը:
Դե ինչ, եթե քեզ էլ հետաքրքեց այս խաղը, ուրեմն մի հապաղիր ու "տախտակացիր": Չմոռանաս նկարը տեղադրել էջում, որպեսզի զգաս խաղի հաճույքը:

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel "Տախտակացման" գործընթաց ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 3 komentar: di postingan "Տախտակացման" գործընթաց
 

3 կարծիք:

Anonymous said... | June 14, 2011

։Դ, դզեց․

HiMan said... | June 17, 2011

parap mardu bana :-D

Վահագն Քեշիշյան said... | June 17, 2011

Ժամանցը պարապ մարդու բան ա? Եթե մարդ փորձում ա ինչ որ կերպ իրա կյանքը ավելի գունավոր դարձնի, ուրեմն պարապ ա? Քո կարծիքով Ավստրալիայի վարչապետը պարապ ա?
Եթե ասենք կարող ա մտածես էլ, թե սրա իմաստը որն ա, ասեմ, որ ամեն ինչի մեջ իմաստ պետք չի գտնել: Հաստատ կարամ ասեմ, որ դու օրվա մեջ ինչ անում ես, դրա մեծ մասը կամ իմաստ չունի, կամ դու դրա իմաստը չես գտնում: Ուտելու մեջ հաստատ իմաստ կգտնես, որտև ուզում ես ապրել: