Օրերս ինտերնետում սկսվել է ակտիվորեն գովազդվել Դօրիանի նոր` "Աստուած.exe" պատմվածքը և, խոստովանեմ, որ նա իսկապես գիտի, թե ինչպես գրավի դրա վրա ընթերցողների ուշադրությունը: Սակայն քչերն են նկատում այն PR քայլերը, որոնք նա ձեռնարկում է այդ նպատակով:
Դօրիանը դառնում է GoodReads-ում պաշտոնապես գրանցված առաջին հայ հեղինակը
GoodReads-ը հսկայական օնլայն գրադարան է, որտեղ ընթերցասերները կարող են կարդալ ցանկացած գիրք: GoodReads-ում գրանցված է մոտ 5 միլիոն մարդ և այնպիսի գրողներ, ինչպիսին է Ջոան Ռոուլինգը (Joanne Rowling), ով Հարի Փոթերի գրքի հեղինակն է: Եվ այսպես, մենք էլ արդեն կարող են հպարտանալ, քանի որ մեր հայրենակիցը նրանց շարքերում է: Հենց այնտեղ էլ Դօրիանը որոշում է անել իր նոր պատմվածքի` «Աստուած.exe»-ի շնորհանդեսը: Ըստ նրա` նա դա անում է կայքի վրա ուշադրություն գրավելու համար, սակայն բոլորին էլ պարզ է, որ տվյալ փաստն ավելի շատ օգտագործվեց հենց նրա նոր պատմվածքի վրա ուշադրություն գրավելու համար, ոչ թե կայքի: Ի՞նչ եք կարծում, որքան ուշադրություն կգրավեր նոր պատմվածքը, եթե ինտերնետում չհայտնվեր նրա` GoodReads-ում գրանցվելու մասին լուրը...
Դօրիանը բացահայտվում է
GoodReads կայքում Դօրիանի գրանցվելու մասին նորությունից մի քանի ժամ հետո ինտերնետում հայտնվում է նաև նոր սենսացիա` Դօրիանը բացահայտվել է: NeoNews և MTVLive կայքերը հրապարակում են հոդվածներ, համաձայն որոնց Դօրիան կեղծանվան տակ հանդես է գալիս նրա պիեսները բեմադրող ռեժիսորը: Կայքերից յուրաքանչյուրը ձգտում է ավելի սենսացիոն վերնագիր հորինել. "Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆ ԴՕՐԻԱՆԸ" գրում է MTVLive-ը, NeoNews-ն էլ հայտնում է, որ "Բացահայտվեց «Արհեստական արբանյակը» ներկայացման իրական հեղինակը": Մարդիկ հետաքրքրությամբ կարդում են այդ հոդվածները, սակայն չեն էլ մտածում, թե ինչո՞ւ են հունիսի 4-ին ցուցադրած ներկայացման մասին լուրերը հրապարակվել ամսի 11-ից հետո: Ակնհայտ է, որ սա նույնպես Դօրիանի «պատվերն» է ու արվում է նրա համար, որպեսզի ավելի շատ ընթերցեն հունիսի 18-ին հրապարակվելիք "Աստուած.exe"-ն:Մնում է միայն, որ նոր պատմվածքը նույնքան լավը լինի, որքան դրա գովազդը :)
2 կարծիք:
Իսկ ճիշտ PR անելն էլ մի տաղանդ է...;)
Շատ դեպքերում մարդիկ չեն էլ հասկանում, որ դարձել են PR-ի զոհը (և լավ, և վատ իմաստներով:Նրանք ինքնաբերաբար անում են այն, ինչին ձգտում է հասնել PR-ը հնարավոր բոլոր ձևերով:Դրա համար էլ հիմա ամենուր խոսում են Դօրիանի մասին:
Post a Comment