Գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, մեր տնից մի քիչ հեռու գտնվող էլեկտրասյունը պաժառ էր ընկել: Էտ ժամանակ ես արդեն 1 ժամ փորձում էի քնել, բայց չէր ստացվում, որտև համ շոգ էր, համ էլ շններն էին իրար գզում: Մեկ էլ ճտճտոց եմ լսում: Ինձ թվաց, թե շներին են կրակում: Տենց լսում եմ, լսում, մեկ էլ լսեցի, որ ոնց որ կալաշնիկովով ավտոմատ ռեժիմով կրակեն, ասի սրանք լրիվ ցնդել են: Գիշերային անդորրի մեջ (մի քիչ Րաֆֆիոտ ստացվեց :)) լսեցի հարևաններիս խոսակցությունները: Դուրս եկա բալկոն, որ տենամ ինչ ա կատարվում: Ու… Ու պաժաաառ: Հարցնում եմ ինչ որ մեկը զագել ա պաժառնի, ասում են սաղ քնած են, ով ա զանգելու: Վերջը ես զանգեցի: Առաջին անգամ էի զանգում պաժառնի :) Զանգել եմ, ասում եմ բարև ձեզ, հետո խշշոց եմ լսում: Դու մի ասա, հեռախոսի անտենան չէի բացել, դրա համար էր խշշում: Տենց մի կերպ բացատրեցի, թե որտեղ ա պաժառը: Սպասում եմ որ գան: Մինչև եկան, ինչ կար-չկար վառվեց: Գնացել եմ տենամ, թե ինչ են արել: Մի անգամ երբ ջրեցին, կրակը թեթև հանգավ: Հետո իրանց ավտոյի կապոտ են բացել ու ռաձիյատորի մեջ ջուր են լցնում: Ինձ բացել էր էտ ժամանակ: Սրանք իսկականից ցնդել էին: Մի քանիսն էլ ոնց հասել զանգել էին ու տարբեր տեղեր էին ասել, բայց իմ զանգի շնորհիվ նորմալ եկան տեղ հասան: Ես որ չըլնեի, հիմա մի քանի խանութ արդեն կպել էր (ստեղ մի քիչ գովազդ եմ մտնում):
Ես իմ վրա ծիծաղում եմ, որ զանգել եմ պաժառնի գիշերվա 3-ին ու ասում եմ “Բարև ձեզ…” :D
08.06.2011
2 կարծիք:
ապեր նկարեիր ելի ետ ռադիատորի ցնելու պահը:Դ
Էտ մթին չէի կարա նորմալ նկարեի, որտև մենակ հեռախոսս էր մոտս ու էտ էլ լավ չի նկարում :(
Post a Comment