Կարդալով տարբեր հայտնի մարդկանց աֆորիզմները, նկատեցի, որ ավելի հաճախ կարդում եմ ֆրանսիացի Լառոշֆուկոյի աֆորիզմները: Նրա աֆորիզները գրեթե միշտ համապատասխանել են իմ կյանքի հետ ու իրականությունն ավելի ճիշտ էին արտահայտում: Մի բան էլ, ձեւակերպումները այքան լավն են, որ բառեր չեմ գտնում նկարագրելու համար: Ստորեւ ներկայացնում եմ Լառոշֆուկոյի աֆորիզմներից մի քանիսը եւ նրա կենսագրությունը ֆրանսերենով:
Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ:
Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում:
Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից: Ինչպես մեծ մտածողներին յուրահատուկ է քիչ բառերով շատ բան տալը, այնպես էլ փոքր մտածողները, ընդհակառակը, տիրապետում են շատ խոսելու և ոչ մի բան չասելու ձիրքին:
Մենք հեշտությամբ ենք մոռանում մեր հանցանքը, եթե այն հայտնի է միայն մեզ:
Եթե մենք ինքներս ամենևին թերություններ չունենայինք, մենք այդպիսի հաճույքով չէինք նկատի նրանք ուրիշների մոտ:
Կնոջ համար երիտասարդ, բայց տգեղ լինելը նույնքան անմխիթարական է, որքան գեղեցիկ, բայց տարիքով լինելը:
Մեր ինքնասիրությունը այնքան հմուտ է, որ ոչ մի քծնող նրան չի կարող գերազանցել:
Ճակատագիրն ում պաշտպան է կանգնում, ամեն ինչ նրա օգտին է շուռ տալիս:
Մարդու երջանկությունը և դժբախտությունը որքան որ նրա խառնվածքից, նույնքան էլ ճակատագրից է կախված:
Բախտը բացահայտնում է մեր արժանիքներն ու թերությունները, ինչպես լույսը՝ իրենով լուսավորող առարկաները:
Բախտը կույր է թվում լոկ նրանց, ում նկատմամբ անբարեհաճ է:
Քանի սիրում ես, դեռ կարող ես ներել:
Փորձիր համոզել ինքդ քեզ և դու կհասկանաս թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը:
Փիլիսոփաների` կյանքի հանդեպ ունեցած սիրո կամ անտարբերության մեջ դրսևորվում է նրանց ինքնասիրությունը, որը նույնքան վիճաբանության ենթակա չէ, որքան համի զգացողությունը կամ գույների ընտրությունը:
Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:
2 կարծիք:
Arhasarak pilisopael u pilisopayutyun tarber baner en, bayc erb pilisopan pordzum e pilisopayel haskanum es te inchqan mtqer en ancel qo glxov voronc du barer tal ches karoxacel,u hima nor haskacar vor giteir dra masin :))))
Shnorhakalutyun hacheli post er :)
Չեմ հիշում, թե ով ա ասել, բայց ասել են, որ այնպիսի մի միտք չկա, որը երբեևէ ինչ որ մեկի մտքով անցած չլինի :)
Post a Comment