Մեկ-մեկ որ ազատ եմ ըլնում, TV եմ նայում: Թեքում եմ հայկական լրիվ ալիքները` բան չկա: Ոչ մի նորմալ հաղորդում, ոչ մի նորմալ կինո, ոչ մի նորմալ կլիպ: Հետո անցնում եմ ռուսական ու արտասահմանյան ալիքներին: Ստեղ էլ առանձնապես մի բան չկա, բայց երբ կլիպ են դնում, ուրեմն լավ կլիպ ա, երբ հաղորդում ա, ուրեմն լավ ու ճաշակով հաղորդում ա, երբ կինո են դնում, ուրեմն լավ կինո ա կամ էլ էս վերջերս ա նկարահանած: Այսինքն էն կինոներից չի, որ “Հ1”-ը ցույց ա տալիս, որ հենց կինոն սկսում ա TV-ից նաֆթալինի հոտ ա գալիս: Ասա դժվար ա մի քիչ ավելի նոր ժամանակների կինո ցույց տալը, գոնե հեռուստադիտողներ ձեռք բերելու համար: “Արմենիա”-ն մի ժամանակ կինոներ էր ցույց տալիս, որ հլը “Մոսկվա”-ում ցույց չէին տվել, բայց դրա համար բողոքեցին ու էլ ցույց չի տալիս: Հիմա էլ նորմալ կինոներ ցույց չի տալիս: Ռուսական ալիքներից մի քիչ սովորեք ինչ անել, ոնց անել: Նորմալ բաներ են դնում նայելու: Ամեն ինչը որակով ա: Բայց հենց ասում ես ռուսականը լավն ա, ասում են` բա տենց էլ պիտի ըլնի, որովհետեւ իրանց լավ ֆինանսավորում են, ու էկել ես գիգանտ Ռուսաստանին համեմատում ես էս մի պստիկ Հայաստանի հե?տ: Ախր շա…ատ հին ենք: Նայում ես հաղորդման հովանավորների քանակին, մտածում ես բա էսքան փողը ինչ են անում: Եթե հաղորդման կամ կինոյի վրա չեն ծախսում, ուրեմն էտ հովանավորը չկա, ուղղակի ինչ որ մեկը վերեւից ասել ա` նայեն որ հաղորդման ռեյտինգն ա բարձր, էտ հաղորդման ժամանակ դնեն էտ ռեկլամը: Ըսենց էս երկիրը երկիր չի դառնա:
4 կարծիք:
ես վաղուց արդեն TV-ից հրաժարվել եմ :D ինչ հետաքրքիր է իննետից եմ գտնում նայում: Լավ սովորել ենք ռուսներից ամեն հաջող նախագիծը պատճենել ու եթեր լցնել: Բայց դե ինչպես միշտ մեր xerox-ի ապարատը լավ չի աշխատում ու անգույն xerox-ներ են մեզ հրամցնում:
Ընչի մենակ ռուսներից, հլը "Շանթ"-ը նայի տես ինչքան եվրոպական "թխվածքներ" կան: :)
Հետաքրքիր ա սրանց xerox-ի ապարատը, երբ ա փչանալու???
Հայերը միշտ մի ձեւ կգտնեն :)
Post a Comment