Բանավեճի բանաձեւ blog.banadzev.com-ից

Բանավեճի բանաձեւ.


Երբ դեռ <<Բանաձեւ>> չէի եկել, իմ ամենասիրած բլոգը blog.banadzev.com-ն էր: Ամեն օր մտնում էի, կարդում, հետո գրում, բանավիճում: Եկա <<Բանաձեւ>> ու էլի ոչ մի բան չփոխվեց` կրկին կարդում եմ գործընկերներիս գրածները, գրում եմ ու բանավիճում: Այս ամբողջ ընթացքում նկատել եմ մի օրինաչափություն, որը ոչ միայն հատուկ է մեր ընթերցողների, այլ մեր հայրենակիցների մոտ. մենք չենք սիրում կամ չենք կարողանում բանավիճել` լինի տանը, փողոցում, աշխատանքի վայրում, թե ինտերնետում:


debateԵրբ մեկը այլ կարծիք է հայտնում, որի հետ մենք համաձայն չենք, դնում ու <<քլնգում>> ենք այդ կարծիքի հեղինակին: Մենք չենք բանավիճում, մենք կռվում ենք, իսկ դրանք սարսափելի տարբեր բաներ են: Ես ինտերնետը փորփրել ու հայտնաբերել եմ բանավեճի 10-ը կանոն: Կարծում եմ` օգտակար կլինի բոլորիս համար ու այսքանից հետո գոնե այս բլոգում առողջ բանավեճ կկազմակերպենք` առանց վիրավորելու ու առանց հեգնելու:

READMORE
 

Անիմաստությունից անիմաստություն

Էս քանի օր ա ինտերնետը բզբզում եմ ու սաղ տեղ բջջայինների մասին ա գրած: Մտածեցի ես էլ մի բան գրեմ ու … գտաաա: Հայաստանում 3 բջջային կապի ընկերություն կա ու իրանք ընդհանուր ունեն 9 բջջային կոդ` (Ղարաբաղինը հաշված) 055, 077, 091, 093, 094, 095, 097, 098, 099: Ինը կոդ: Էս 2 մետրանոց երկրում էդքան կոդ ինչ են անում, էլ չեմ ասում, որ ամեն մի կոդ 900.000 համար ունի: Դե ինը կոդ գումարեք իրար տեսեք` ինչքան ա ըլնում: Եթե հաշվի առնենք` Հայաստանում գրանցված ա մոտ 3 միլիոն մարդ, որի մասը ծառայում ա, մի մասը երկրում չի, մի մասը դաժե չի էլ լսել

READMORE
 

Մեղմ ասած` թարախակալած Հայաստան

Նախորդ post-ում ասեցի, որ քննության եմ:


Ուրեմն այսօր գնացի քննության: Նստեցի մի այնպիսի տեղ, որտեղից կարող էի լավ սովորողներից մի բան հարցնել: Ասեմ, որ մի քանի բան պարապել էի, եւ քննությունը այս անգամ լինելու էր թեստային: Թեստային լինելը մի քիչ հուսադրում էր բարձր գնահատական ստանալու ու լուծարքից մի կերպ փրկվելու համար: Երբ թեստերը հանձնեցին, առաջին հայացքից հեշտ էր թվում եւ այդպես էլ կար: Թեստը բաղկացած էր տասը հարցից, եւ հարցերից մի քանիսը շատ հասարակ էին, եւ, ասենք, պատմության բաժնից մի ուսանող հանգիստ կարող էր այդ հարցերին պատասխանել: Ասել էի, որ երբ նրա գրածների մեջ սխալ եմ գտնում` կարծես արյունը գլխին է տալիս: Այս անգամ էլ թեստերի մեջ մի քանի հատ սխալ գտա եւ նա արդեն կամաց-կամաց սկսում էր համբերությունից դուրս գալ: Ես հասցրել էի ընթացքում մի քանի հարց գրել` մի քանիսը ինքնուրույն, մի քանիսն էլ օգնելով: Պատասխանելով ինը հարցերին` հասա տասներորդին: Այդ հարցը մի փոքր խճճված էր իմ` վիճակագրության կողմից մի քիչ անգրագետ

READMORE
 

Անառողջ կրթություն

Այս անգամ որոշել եմ անդրադառնալ կաշառակեր եւ ուսանողներից “обижник” դասախոսներից մեկին: Յուրաքանչյուր ոք, ով սովորել է համալսարանում, մանավանդ մեր օրերում, անպայման հանդիպած կլինի այնպիսի դասախոսների, ովքեր որոշ ուսանողների նկատմամբ ցուցաբերում են “հատուկ” վերաբերմունք: Խոսքը այնպիսի պահվածքի մասին է, երբ ուզում են կաշառք վերցնել կամ էլ թքած են ունենում այդ կաշառքի վրա եւ ամեն ինչ անում են ուսանողին համալսարանից դուրս թողնելու համար: Ցավոք սրտի այդ դասախոսներից Հայաստանում շատ կան, եւ այդպիսիններից մեկն էլ ինձ է հանդիպել: Սկզբնական շրջանում կարծես

READMORE
 

Սպան 1 ժամ 40 րոպե ծեծել է զինվորին – հայ եք թե՞ ….

Բանակ - 2Ինչպես ասում էի, Հայաստանում շարունակվում են զինվորների նկատմամբ պաշտոնեական դիրքի չարաշահումները սպաների կողմից: Ապացույցը ներքեւի հղումն է.

READMORE
 

Զիջել, թե Չզիջել, այս է խնդիրը

Մարշրուտկա նստելուց միշտ մտածում եմ, բա որ հիմա մի հատ տարիքով մարդ նստի կամ մի աղջիկ, տեղ տամ, թե չէ: Մի անգամ Հանրային ռադիոյով “Խելք խելքի” հաղորդման ժամանակ Ավետը ինձ հարց տվեց, թե ընչի Ֆինլանդիայում (լավ չեմ հիշում, կամ էլ Ֆինլադիայի հարեւան երկրներից մեկում) ծերերը չեն սիրում, որ ավտոբուսի մեջ իրանց տեղ են առաջարկում, բայց ես տենց էլ պատասխանը չկարողացա ասել: Դու մի ասա, որ ծերերը չեն սիրում, որ իրանց տեղ են տալիս ավտոբուսում, որովհետեւ դու ցույց ես տալիս, որ իրանք ծեր են: Հիմա ասում եմ ինչ լավ կլներ, որ Հայաստանում էլ տենց մտածեին ու ես էլ հանգիստ խղճով գնայի տեղ հասնեյի: Ախր մենակ ասում են, որ ծեր են կամ թույլ սեռի ներկայացուցիչ են: Էլ չեն մտածում, որ մենք առավոտ վեցին ենք արթնանում ու մինչեւ եսիմ երբ ոտի վրա ենք ու մենք էլ հոգնել ունենք: Բայց դե էտ տեղ տալու հոգեբանությունը մեր մեջ մտած ա` առաջին դասարանից չգիտեմ

READMORE
 

Հարցում Ν1

[polldaddy poll=4012782]
READMORE