Կաշա´ռք, կաշա´ռք, մինչեւ վե´րջ

Երեւի էլի կասեք բողոքում ա, բայց դե ինչ արած: Չեմ կարա չբողոքեմ, երբ չորս կողմս անարդարություն ա ու կաշառակերություն: Էս անգամ էլ եմ ուզում գրեմ կաշառակերության մասին: Ուրեմն սենց.


Մի օր մարշրուտկով տուն եմ գնում, մեկ էլ լսում եմ, որ իմ հետեւում նստած երկու հոգի խոսում են կաշառակերությունից: Ես ականջներս “սրեցի” (գիտեմ լավ բան չի, բայց հետաքրքիր էր, թե ով էր էտ կաշառակերը): Նրանցից առաջինը երկրորդին ասում էր, որ իրա ընկերներից մեկը 20.000 դրամով քննությունը ստացել ա: Հիմա էլ ինքն ա քննության ու չգիտի փող տա, թե չէ: Երկրորդն էլ ասում էր, որ կաշառք տուր, որ դնի քննությունդ, բայց ցավն էն ա, որ մի անգամ տալիս ես, սովորում են ու էլի են ուզում: Պատմում էր նաեւ, որ մի անգամ դասախոսի հետ պայմանավորվել էին 25.000 դրամ, բայց 20.000 դրամ էին տվել ու տենց մի կերպ փրկվել էին: Բայց հետո վախենում էին, որ էտ 5.000 դրամը իրանց քթներից “կբերի”: Լավ չեմ հիշում, բայց ոնց որ տենց էլ եղել ա:

READMORE
 

քագետ

քագետ
READMORE
 

Էլի բողոք, էլի դասախոս: Դասախոսի "հնարամտությունը"

Էլի ուզում եմ գրեմ մեր կրթական համակարգի անկապությունների ու չհասկացվող երեւույթների մասին: Երեւի արդեն սաղդ էլ գիտեք, թե ես որտեղ եմ սովորում, բայց դե հիմա չեմ գրի անունը: Էս անգամ էլ կասեմ, թե ինչ “հանճարեղ” մտքեր ու գործեր են անում մեր դասախոսները: Ուրեմն, տարվա սկզբին նոր առարկա էր ավելացել ու մի տեսակ դժվար էր ամբողջ կուրսի համար: Դասախոսը դրա մասին գիտեր, չնայած որ միջանկյալ քննությանը համարյա սաղ բարձր էին ստացել: Գործնական աշխատանքների ժամանակ դասախոսը ոչ հարցնում էր, ոչ գնահատում: Կուրսում ոչ մեկը գնահատական չուներ: Սաղս էլ մտածում էինք, թե ոնց ա մեր ակտիվությունը փակելու… Հասավ ակտիվությունը փակելու պահը:

READMORE
 

Ամեն ինչ սկզբից…

Ուրեմն սենց: Որոշել եմ ընթերցողիս պատմեմ, թե ես ինչպես հայտնվեցի տնտեսագիտական համալսարանում…


-Դեռ մանկուց երազել եմ տարբեր մասնագիտությունների մասին` ոսկերիչ, բիզնեսմեն, նախարար, հյուսն, մեխանիկ ու էլի սենց: Հա, շատ տարբեր են եղել իմ ցանկությունները ու, երբ մի գործ էի անում, շատ շուտ ձանձրանում էի դրանից եւ անցնում մի այլ գործի: Ես ինձ փորձել եմ տարբեր բնագավառներում եւ, ասեմ, որ գլուխ եմ հանել ցանկացած գործից (հիմա շատերին կթվա, թե գլուխ եմ գովում, բայց դա այդպես չէ, համենայն դեպս, կարող եք հարցնել իմ մտերիմներից եւ նրանք կապացուցեն դա): Կատարել եմ քիմիական փորձեր` հաջողությամբ են պսակվել, փայտից զանազան իրեր եմ պատրաստել, հատկապես աչքի էի ընկնում էլեկտրոնիկայի բնագավառում: Այստեղ ամեն մի մանրուքից մի նոր բան էր սարքում ու դա անում եմ մինչեւ հիմա, միայն թե ժամանակ լինի:

READMORE
 

Déjà vu


Էսօր կեսօրին արթնացա ու հիշեցի երազս: Խառը երազներ էի տեսել: Գիշերը ինձ մի քիչ լավ չէի զգում ու երեւի էտ էր պատճառը: Էրեկ նորից ինտերնետն էի փորփրում ու Լուսինե Բարսեղյանի բլոգն էի կարդում ու սաղ գիշեր ուղեղիցս դուրս չէր գալիս իրա անունը: Չգիտեմ… էտքան մեծ տպավորություն էր գործել իմ վրա իրա բլոգը… Հիմա ասեմ, թե խի եմ էս վերնագիրը դրել էս պոստիս: Ուրեմն երազներիցս մեկում ես անօրինական ձեւով Ամերիկա էի գնում:

READMORE
 

Էսօր ինտերնետը փորփրում էի ու պատահական “Mea Culpa” ներկակայացման մասին նյութ տեսա: Հետո էլ վիդեո տարբերակը նայեցի: “Mea Culpa”-ի պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերին ու արդեն 8 տարի է, ինչ այն դահլիճներ է լցնում: Ներկայացումը թատրոնում մի քանի անգամ արդեն տեսել եմ եւ դեռ չեմ ձանձրացել, ու ամեն անգամ դահլիճը լիքն է եղել: Կարծես ամեն անգամ նոր արտահայտություններ եմ լսում, որոնք մեկը մյուսից ավելի լավ են արտահայտում Հայաստանի այժմյան ողբալի վիճակը: Կարծես ամեն մի արտահայտություն իմ հոգու խորքից լինի: Կարծես ամեն մի արտահայտություն լինի այն խոսքը, որը շատ հաճախ վախենում ենք մենք բարձրաձայն արտահայտել: Այ վախն է հիմնական պատճառը, որ մենք հիմա այս ողբալի վիճակում ենք գտնվում: Շատ կարծիքներ եմ կարդացել “Mea Culpa” ներկայացման մասին. ոմանք լավ են արտահայտվել, ոմանք` վատ: Բայց դա էական չէ: Էականն այն է, որ այդ ներկայացման ամեն մի բառ ճշգրիտ արտահայտում է մեր վիճակը: Ներկայացման ժամանակ հյուր եկող տարբեր ժամանակների ականավոր դեմքերը փորձում են բացատրել մեր ողբալի վիճակի ինչ որ մի մաս: Այդ մարդիկ շատ դիպուկ են ընտրված, եւ ամեն մեկը խոսում է իր բնագավառի մասին: Հատկապես տպավորիչ են Նապոլեոնի խոսքերը, ով խոսում է հայկական բանակի մասին: Խոսում է այն մասին, թե ինչպիսի անարդարություններ են տեղի ունենում այս վերջին 20 տարիների ընթացքում, սակայն ներկայացման մեջ 2015 թվականն է, ու Նապոլեոնի խոսքերից հասկացվում է, որ այս հաջորդ 5 տարիների ընթացքում էլ է տեղի ունենալու նույն անարդարությունները:

READMORE
 

2010 in review

The stats helper monkeys at WordPress.com mulled over how this blog did in 2010, and here's a high level summary of its overall blog health:

Healthy blog!

READMORE