Անմոռանալի 10 օր

Նյութը գրել եմ մի քանի ժամ առաջ
Նոր եմ մտել տուն: AEGEE-Yerevan-ի ծրագրերից մեկի` “Summer University”-ի շրջանակներում գնացել էի Տաթև: Ծրագրի շրջանակներում Հայաստան էին եկել եվրոպական 12 երկրներից 14 երիտասարդներ, ովքեր արդեն 10 օր է Հայաստանում են: Ծրագրի ընթացքում AEGEE-Yerevan-ի անդամներից ամենաշատը ես էի շփվել նրանց հետ, ու երևի հենց դա էր պատճառը, որ ես բոլորից շատ էի կապվել նրանց հետ, և նրանք ինձ այնքան հարազատ էին դարձել: Մի ժամ առաջ եմ նրանց հրաժեշտ տվել, բայց արդեն կարոտում եմ: Իսկականից կարոտում եմ, որովհետև 10 օր շարունակ ես ապրել եմ իրանց հետ: Արդեն գիտեի, թե ով ինչ բնավորություն ուներ, ով ինչ էր սիրում և այլն: Հիմա էլի հիշում եմ իրանց: Հիշում եմ, թե գերմանացին ոնց էր ամեն տեղ քնում, ֆիննը ոնց էր “the”-ն “զ” արտասանում, ավստրիացին ոնց էր ուշ արթնանում ու ստիպված հինգ անգամ ասում էի, որ արթնանար, սլովակը ոնց էր ծխում ու առաջակում ծխել, հոլանդացին ոնց էր անունս արտասանում ու հարցեր տալիս, հունգարացին ոնց էր հայերեն սովորում, հույնը ոնց էր հարցախեղդ անում ու ծիծաղում, իտալացին ոնց էր իրան լուրջ պահում ու ֆրին մատներով ուտում, չեխը ոնց էր մի քիչ հանգիստ, բայց լավ հասկանալի խոսում, լեհը ոնց էր խմում ու ասում “5 euros” (kolejka linowa): Ուկրանիացիների ու վրացնիների հետ շփվել եմ ընդամենը 2 օր, բայց նրանց էլ եմ հասցրել սիրել:
Ինձ դուր էր գալիս նրանց ազատ լինելը, ազատ մտածելը, հետաքրքրասիրությունն ու հայկական պուլպուլակի “հանդեպ մեծ սերը”: Նրանք այնպիսի մարդիկ էին, ովքեր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո իսկապես հուզվեցին: Մի խոսքով, նրանք շատ լավ մարդիկ էին ու ես հաստատ ավելի շատ կկարոտեմ իրանց: Ափսոս, որ մի քանի հոգու պատճառով ստիպված եղա ավելի շուտ հրաժեշտ տալ…
READMORE
 

Կրակով լի անքուն գիշերը

Գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, մեր տնից մի քիչ հեռու գտնվող էլեկտրասյունը պաժառ էր ընկել: Էտ ժամանակ ես արդեն 1 ժամ փորձում էի քնել, բայց չէր ստացվում, որտև համ շոգ էր, համ էլ շններն էին իրար գզում: Մեկ էլ ճտճտոց եմ լսում: Ինձ թվաց, թե շներին են կրակում: Տենց լսում եմ, լսում, մեկ էլ լսեցի, որ ոնց որ կալաշնիկովով ավտոմատ ռեժիմով կրակեն, ասի սրանք լրիվ ցնդել են: Գիշերային անդորրի մեջ (մի քիչ Րաֆֆիոտ ստացվեց :)) լսեցի հարևաններիս խոսակցությունները: Դուրս եկա բալկոն, որ տենամ ինչ ա կատարվում: Ու… Ու պաժաաառ: Հարցնում եմ ինչ որ մեկը զագել ա պաժառնի, ասում են սաղ քնած են, ով ա զանգելու: Վերջը ես զանգեցի: Առաջին անգամ էի զանգում պաժառնի :) Զանգել եմ, ասում եմ բարև ձեզ, հետո խշշոց եմ լսում: Դու մի ասա, հեռախոսի անտենան չէի բացել, դրա համար էր խշշում: Տենց մի կերպ բացատրեցի, թե որտեղ ա պաժառը: Սպասում եմ որ գան: Մինչև եկան, ինչ կար-չկար վառվեց: Գնացել եմ տենամ, թե ինչ են արել: Մի անգամ երբ ջրեցին, կրակը թեթև հանգավ: Հետո իրանց ավտոյի կապոտ են բացել  ու ռաձիյատորի մեջ ջուր են լցնում: Ինձ բացել էր էտ ժամանակ: Սրանք իսկականից ցնդել էին: Մի քանիսն էլ ոնց հասել զանգել էին ու տարբեր տեղեր էին ասել, բայց իմ զանգի շնորհիվ նորմալ եկան տեղ հասան: Ես որ չըլնեի, հիմա մի քանի խանութ արդեն կպել էր (ստեղ մի քիչ գովազդ եմ մտնում):
Ես իմ վրա ծիծաղում եմ, որ զանգել եմ պաժառնի գիշերվա 3-ին ու ասում եմ “Բարև ձեզ…” :D
08.06.2011
READMORE
 

Որն ա կյանքի իմաստը…

Google-ում ամենաշատ փնտրվածներից ա էս արտահայտությունը: Միշտ էլ մարդիկ ուզեցել են իմանան, թե իրանք ինչի համար են ապրում, ինչի համար են կուտակում, որ հետո մեռնելու են ու իրանց հետ ոչ մի բան չեն տանելու: Ինձ էլ ա մեկ-մեկ էս հարցը տանջում, երբ մի գործ շատ հավեսով եմ անում ու հասնում հավեսի պիկին: Ասեմ, որ նեռվայնացնող հարց ա, որտև ստիպում ա քեզ հասկանալ, որ մինչև հիմա անկապ ու անիմաստ ես ապրել: Երբ մենք ծնվում ենք, սովորում, աշխատում, կուտակում ու չենք վայելում էտ ամեն ինչը, թողնելով մեր երեխեքին, ինչի համար: Էս նույն բանն էլ անում են մեր երեխեքը, ու տենց միշտ կկրկնվի էս ցիկլը: Մի բանը որ շատ ա կրկնվում, հետաքրքրությունը կորցնում ա: Ասենք, օրինակ, հայտնի գիտնականները ինչի համար են սաղ կյանքում սովորում, տառապում, տանջվում ու հետո մեռնում: Բա իրանց պետք ա էտ ամեն ինչը…
READMORE
 

"Տախտակացման" գործընթաց

Վերջերս ինտերնետում հայերի շրջանում լայն տարածում է գտել "տախտակացման" գործընթացը: Հա, հա, "տախտակացման": "Տախտակացումը" իրականում կոչվում ա planking, խաղ է, որը վերջին տարիներին լայն տարածում է գտել աշխարհում: Խաղի պայմանները հետևյալն են.
խաղացողը պետք է պառկի փորի վրա որքան հնարավոր է անհավանական և մարդաշատ տեղում, լուսանկարվի ու այն տեղադրի ինտերնետում: Խաղի էությունը այն է, որ խաղացողներից յուրաքանչյուրը պետք է փորձի մեկը մյուսից ավելի անհավանական տեղ նկարվի և ավելի օրիգինալ անուն դնի:
Հայաստանում վերջերս է տարածվել այն: Այս խաղի սիրահարները Ֆեյսբուք սոցիալական կայքում ստեղծել են էջ, որտեղ խաղացողները տեղադրում են իրենց plank նկարները: Էջի ադմինիստրատորները խոստանում են, որ հաճելի անականկալներ են սպասվում բոլոր խաղացողներին, իսկ լավագույն մասնակցին` նաև մրցանակ: Հայերը շատ են հավանել այս խաղը: Դա է վկայում էջի լուսանկարների և էջը հավանողների թվի օր օրի ավելացումը:
READMORE
 

Ինչպես է "PR-վում" Դօրիանը

Օրերս ինտերնետում սկսվել է ակտիվորեն գովազդվել Դօրիանի նոր` "Աստուած.exe" պատմվածքը և, խոստովանեմ, որ նա իսկապես գիտի, թե ինչպես գրավի դրա վրա ընթերցողների ուշադրությունը: Սակայն քչերն են նկատում այն PR քայլերը, որոնք նա ձեռնարկում է այդ նպատակով:

Դօրիանը դառնում է GoodReads-ում պաշտոնապես գրանցված առաջին հայ հեղինակը
GoodReads-ը հսկայական օնլայն գրադարան է, որտեղ ընթերցասերները կարող են կարդալ ցանկացած գիրք: GoodReads-ում գրանցված է մոտ 5 միլիոն մարդ և այնպիսի գրողներ, ինչպիսին է Ջոան Ռոուլինգը (Joanne Rowling), ով Հարի Փոթերի գրքի հեղինակն է: Եվ այսպես, մենք էլ արդեն կարող են հպարտանալ, քանի որ մեր հայրենակիցը նրանց շարքերում է: Հենց այնտեղ էլ Դօրիանը որոշում է անել իր նոր պատմվածքի` «Աստուած.exe»-ի շնորհանդեսը: Ըստ նրա` նա դա անում է կայքի վրա ուշադրություն գրավելու համար, սակայն բոլորին էլ պարզ է, որ տվյալ փաստն ավելի շատ օգտագործվեց հենց նրա նոր պատմվածքի վրա ուշադրություն գրավելու համար, ոչ թե կայքի: Ի՞նչ եք կարծում, որքան ուշադրություն կգրավեր նոր պատմվածքը, եթե ինտերնետում չհայտնվեր նրա` GoodReads-ում գրանցվելու մասին լուրը...
READMORE
 

Մի բողոքեք, այ սենց բաներ արեք

Մի կերպ ինձ տրամադրում եմ, որ գրեմ: Տրամս ընկել ա ու հիմա տենամ ինչ եմ անում:
Պիտի գրեմ Ֆլեշմոբ Դիվիզիայի հերթական ֆլեշմոբի` Բացօդյա ընթերցանության փառատոնի մասին: Ֆլեշմոբը այս տարի ևս անցկացվեց Կասկադում ու այս տարի էլ հիմնականում ներկա էին այն մարդիկ, ովքեր ինչ որ կերպ առընչվում են ինտերնետի, հատկապես Ֆեյսբուքի հետ: Մեկնարկը ժամը 19:30 էր, սակայն մարդիկ դեռ մեկ առաջ էին եկել, ու եթե ինչ որ մեկը չիմանար ժամի մասին, ապա նրան կթվար, որ արդեն սկսել էին: Կային մարդիկ, ովքեր գրքերը բերել էին ուղղակի ֆլեշմոբին մասնակցելու համար, բայց կային նաև այնպիսիք, ովքեր իսկապես կարդում էին: Ոմանք բերել էին ինչ որ կիսատ թողած գիրք և շարունակեցին այն: Ընդհանուր առմամբ այն շատ լավ անցավ: Կարևորն այն էր, որ մասնակիցների մեծ մասը երիտասարդներ ու փոքրիկներ էին: Հետո էլ ավագ սերունդը բողոքում ա` ասելով, որ երիտասարդները գիրք չեն կարդում: Այ էս ձևերով պիտի երիտասարդների մոտ խթանել գիրք ընթերցելը: Այսպես նրանք և' հաճելի ժամանակ են անցկացնում, և' ինչ որ օգտակար բան են իմանում:
READMORE
 

Արդեն փակագծերից դուրս

Եվ ինչ... Վաղուց ուզում էի սենց մի բան անել, բայց կամ ժամանակ չէր լինում, կամ էլ ուղղակի չէր լինում :) Ու ինչ էի ուզում? Ուզում եմ այս գրառմանս մեջ հնարավորինս չափ գրել այն բառերը, որոնք վերաբերում են սեքսին: Այս գրառումս "հետազոտության" համար է: Այն ոչ մի նոր բան կամ ասելիք չունի: Այն չեմ գրում ինչ որ ռեյտինգի կամ այլնի համար: Ամեն ինչ իր ժամանակն ունի և երբ պահը գա, անպայման կիմանաք այս գրառման նպատակը: Ուրեմն սկսենք հենց սեքս բառից, որից հետո գրենք իր տարատեսակները, բայց ամենակարևորը` իր ռուսերեն և անգլերեն տարբերակներն էլ` секс և sex:
READMORE