Նախորդ post-երումս (Անառողջ կրթություն, Մեղմ ասած` թարախակալած Հայաստան, Արդեն զզվցրեցիք… ինչքան կարելի ա) գրել եմ մեր դասախոսներից մեկի մասին: Էսօր էլ եմ ուզում գրեմ իրա մասին, բայց էն նույն բանը չեմ ուզում ասեմ, այլ լրիվ հակառակը:
Էսօր զանգը տվեց ու սպասում ենք, որ ինքը գա: Կուրսեցիներս մանդարին էին առել ու բերել: Կուրսով ուտում էինք: Ես էլ ասում էի կճեպները պահենք, որ իրան խփենք (կատակով) :D: Երբ մտավ լսարան, արեց իրան հատուկ շարժումները` ձեռի գիրքը մատյանների հետ դրեց սեղանին, հետո վերցրեց, դրեց ամբիոնի վրա: Ես էտ ժամանակ կուրսեցիներիս հետ “բացել” էր իրա վրա, երբ տեսա` արագ դուրս գնաց: Կուրսեցիներս ասեցին` իրան վատ ա զգում: Էլի սկսեցի վրեն “բացել”: Հետ եկավ լսարան: Ցածր էր խոսում: Զգացի` արդեն վարի ա էթում: Չէր գոռում, իրա ձեւով հումոր էր անում ու մենակ ինքը ծիծաղում: Կամաց-կամաց դզվում էր: Էսօր խախանդ էր: Երեւի բացակաները շատ էին, դրա համար:
Մտածում եմ, որ էդքան “թարախ” ա, բայց, երբ էտ վիճակում տեսա իրան, մի տեսակ, էն որ ասում են, խիղճս արթնացավ ու խղճացի: Իմ մոտ միշտ էլ տենց ա: Խղճիս ձեռը կրակն եմ ընկել…
6 կարծիք:
Գիտե՞ս, խղճահարությունը լավ բան ա, թեև շատերը խուսափում են դրանից««
Գիտեմ լավ բան ա, բայց որոշ դեպքերում պիտի մոռանաս խղճիդ մասին, մանավանդ քաղաքականության մեջ:
Թող ներեն ինձ բոլոր քաղաքական գործիչները ու իրանց բարեկամները, բայց դեռ փոքր տարիքից մտածում էի, որ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ չեն կարա բարի ու լավը լինեն...Հիմա էլ մտածելակերպս առանձնապես չի փոխվել :))))))))
Չեմ հիշում ով ա գրել. որտեղ ա գրել, բայց աղոտ հիշում եմ, որ քաղաքակությամբ զբաղվող մարդկանց ասում էր "առնետ", որ ամեն ընտրություններից հետո էս կուսակցությունից "առնետ"-ի նման վազում ու մտնում են մի ուրիշ կուսակցություն: Բայց մի դրական կողմ էլ ունի քաղաքակությունը, որ ոնց որ ասում են` ничего лишнего - только бизнес!!!
կլեպներով իրար խփել :Դ լավ միտքա :Դ
Դե որ լավ միտք ա, ուրեմն մյուս անգամ հետս կլեպ կբերեմ, որ խփեմ: Կամ էլ Մնդոյի շորերով իրար կխփենք :D
Post a Comment