Բանավեճի բանաձեւ blog.banadzev.com-ից

Բանավեճի բանաձեւ.


Երբ դեռ <<Բանաձեւ>> չէի եկել, իմ ամենասիրած բլոգը blog.banadzev.com-ն էր: Ամեն օր մտնում էի, կարդում, հետո գրում, բանավիճում: Եկա <<Բանաձեւ>> ու էլի ոչ մի բան չփոխվեց` կրկին կարդում եմ գործընկերներիս գրածները, գրում եմ ու բանավիճում: Այս ամբողջ ընթացքում նկատել եմ մի օրինաչափություն, որը ոչ միայն հատուկ է մեր ընթերցողների, այլ մեր հայրենակիցների մոտ. մենք չենք սիրում կամ չենք կարողանում բանավիճել` լինի տանը, փողոցում, աշխատանքի վայրում, թե ինտերնետում:


debateԵրբ մեկը այլ կարծիք է հայտնում, որի հետ մենք համաձայն չենք, դնում ու <<քլնգում>> ենք այդ կարծիքի հեղինակին: Մենք չենք բանավիճում, մենք կռվում ենք, իսկ դրանք սարսափելի տարբեր բաներ են: Ես ինտերնետը փորփրել ու հայտնաբերել եմ բանավեճի 10-ը կանոն: Կարծում եմ` օգտակար կլինի բոլորիս համար ու այսքանից հետո գոնե այս բլոգում առողջ բանավեճ կկազմակերպենք` առանց վիրավորելու ու առանց հեգնելու:


ԲԱՆԱՎԵՃԻ 10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ`




  1. Բանավեճը պետք է դիտել փոխհարգալից միջավայրում մտքերի կառուցողական փոխանակում:

  2. Բանավեճը ոչ միայն արտահայտվելու, այլեւ դիմացինին համոզելու միջոց է. բանավիճողի հիմնական նպատակն իր ունկնդիրներին սեփական տեսակետում համոզելն է:

  3. Բանավեճի արդյունքում կողմերը պետք է փորձեն հասնել ընդհանուր, փոխշահավետ եւ ընդունելի որոշման:

  4. Հարգալից եւ քաղաքավարի վերաբերմունք ցուցաբերել հակառակորդի եւ լսարանի նկատմամբ:

  5. Պնդումները պետք է պաշտպանել համապատասխան փաստերով: Ցանկացած բանավիճող պետք է տիրապետի փաստերի մեջբերման էթիկային:

  6. Բանավեճը պետք է լինի նյութերի հավաքագրման եւ դրանց միջոցով փաստարկների ձեւակերպման արդյունք:

  7. Սեփական դիրքորոշման մշակման հետ զուգահեռ անհրաժեշտ է նաեւ ծանոթանալ հակառակորդ կողմի դիրքորոշման առավելություններին եւ թերություններին:

  8. Քննադատությունը չպետք է դիտել փաստարկների ուղղակի ժխտում. այն կոչված է զտելու փաստարկը սխալներից` դարձնելով այն առավել ուժեղ եւ համոզիչ:

  9. Անկախ տարակարծության աստիճանից` հարկավոր է համբերությամբ լսել եւ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել մյուսների արտահայտած կարծիքների վերաբերյալ:

  10. Բանավեճը եւ քննարկվող հարցը պետք է չանձնականացնել. այն ոչ թե միջանձնային, այլ զուտ գաղափարային հակադրություն է:


 

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Բանավեճի բանաձեւ blog.banadzev.com-ից ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 10 komentar: di postingan Բանավեճի բանաձեւ blog.banadzev.com-ից
 

10 կարծիք:

iReporter said... | January 12, 2011

համաձայն եմ քո հետ, բայց, ինչպես ասում են` մոտակա 100 տարում этого нам не грозит :)

Վահագն Քեշիշյան said... | January 12, 2011

Ցավոք, բայց ճիշտ ես: Ընդհանրապես աշխարհում ինչ լավ բան ըլնում ա, էտի մեր վրա չի ազդում, բայց վատ բաների դեպքում, միանգամից գալիս ա մեր մոտ, հետո նոր տարածվում ա :(

iReporter said... | January 12, 2011

մենք հիպերզգայուն ենք միայն բացասական երևույթների նկատմամբ, որոնք միանգամից ներմուծվում են հասարակություն, իսկ այ դրականը զոռով ա պետք առաջ տանել, սովորացնել, պայքարել ու տենց....

P.S. սովորական օրինակ. հայատառ գրել ինտերնետում տենց էլ չեն ուզում մարդիկ սովորեն, տրանսլիտով կգրեն սենց 100 տարի էլ...

Վահագն Քեշիշյան said... | January 12, 2011

Ես չեմ ալարում ու անընդհատ ALT+SHIFT եմ անում, որ ամեն սայթում կարանամ իրան համապատասխան գրեմ: Էտի հիմնականում մարդուց ա գալիս: նոր էլ մի հոգու հետ էի կռվում հայերի վերաբերյալ: Ես չեմ հասկանում, թե մենք ինչ ձեւի ազգ ենք, մենք կոմպլեկտ ենք: Ոնց որ ասում ա Հրանտ Թոխատյանը "Mea Culpa"-ի մեջ, վրացիները ախմախ ազգ են, մենք էլ վրացիների նման մի բան ենք :( :Դ

iReporter said... | January 12, 2011

:))))))) Վրացիները չգիտեմ, բայց մենք գոռոզ ենք ու ընդհանուր առմամբ չենք նայում մեր թերություններին.. էդքանն ա խանգարում. մենք` անհատապես, միշտ ճիշտ ենք - էկանք էլի բանավիճման հիմքին փաստորեն... :Ճ

Վահագն Քեշիշյան said... | January 12, 2011

Հաաա, ինչքան հայ, էնքան թագավոր... Հայերի օրվա ընթացքում արածների մեծ մասը անիմաստություն ա ու հիմնական մեղավորը հենց էտ գոռոզությունն ա ու իրենց սխալը ճշտի տեղը առաջ տանելը: Ու հետո էլ դրա համար գլուխ են գովում:

iReporter said... | January 12, 2011

հա, համ էլ ձեռի հետ գլուխ ենք գովում, ճիշտ ա.. ու որ ամենակարևորն ա` միշտ դիմացինն ա մողավորը, ակ վերևներում, կամ չգիտեմ ով...ոչ մեկ իրանից չի սկսում, ոչ մեկ իրա մեջ չի փնտրում, համենայն դեպս` շա~տ քիչ... համաձայն ե՞ս

Վահագն Քեշիշյան said... | January 12, 2011

Սկզբից մինչեւ վերջ համաձայն եմ: Ցավն էն ա, որ էս թեման հավերժ ա: Մեր ազգի դժբախտություններից մեկն ա: Հիմա Թուրքիան որ ասի ցեղասպանության "համար" փող ենք տալիս, ահյերը կասեն չէէէէէէէ, բայց էլ չեն մտածում, ով ա վափշե շան տեղ դնելու, իրանց թվում ա, որ էտ հողերը հետ են տալուուուուո??????? Շատ իզուր: Եթե մինչեւ հիմա չեն տվել, ուրեմն չեն էլ տա...

iReporter said... | January 12, 2011

Վահագ ջան, երբեք ոչ մեկ հող հետ չի տա, հողը միայն արյունով ա հետ գալիս...

բայց դա երբեք չի նշանակում, որ պետք ա մոռանալ մեր հողերի մասին ! ցեղասպանության հարցը շա~տ տարբեր կողմեր ունի, որի պատճառով սկսած միլիարդներից, մինչև պատմական հայկական հողեր մենք կորցրել ենք. հիմա հարցը փող տալ-չտալու մեջ չի, այլ շա~տ խորն ա...
P.S. եթե նույնիսկ շատերը հույս չունեն ընդհանրապես, որ մի օր էդ հողերը մերն են լինելու, դրանով երբեք պետք չի շարժվել... եթե չէ, ուրեմն բերեք միանգամից հայտարարենք, որ էդ հողերրը ձերն են, վերջ... բայց տենց չի, ոչ մեկ չի կարա տենց բան ասի, եթե հայի արյուն կա մեջը... մի խոսքով շատ չխորանամ... ցավոտ թեմայա...

Վահագն Քեշիշյան said... | January 12, 2011

Հաստատ ճպիտի ասենք որ էտ հողերն իրանցն ա, բայց էս հարցը բացահայտ կերպով մեր "իշխանությունները" ու միջազգային ատյանները ձգձգում են, մինչեւ կարողանան մի նոր բան գտնեն, որ կարողանան որոշ հարցերում մարդկանց ճնշեն կամ ուշադրությունը գրավեն:
Էս քաղաքականությունից էլ ինչքան խոսաս, հա կխոսաս... :(