Միացնում ես TV-ն ու ուզում ես մի հատ նորմալ հայկական երգ լսես: Որ ալիքը միացնում ես մի հատ կարգին ոչ երգ կա, ոչ երգիչ: Սաղ երգերը արհեստական, փողով գրած երգեր են “տառապյալ սիրո” մասին: Սաղ սիրո մասին են երգում` մեծից փոքր: Հա, հա, փոքրերն էլ են երգում, որ ծնողական սիրուց բացի ուրիշ սեր չգիտեն: Երգում են առանց հասկանալու, թե ինչ են երգում: “Շոուբիզնեսն” էլ ոնց որ Գրողների միությունն ըլնի, սաղ օրը կռվում են: Մեկը ասում ա կորցնում ենք մեր հայկականը, ավանդականը, մյուսն էլ ասում ա երիտասարդները զարգանում են ու չեն կարա մենակ ժողովրդական երգել: Ախր հիմա հազարից մեկն ա, որ կարում ա նորմալ երգի, թե չէ մնացածը անկապ կլկլում են ու դրանց էլ զոռով առաջ են տանում էն մարդիկ, ովքեր իբր հայկական “շոուբիզնեսի կնքահայրերն” են: Արդեն երգիչները ռեստորաններից ավելի շատ են, դրա համար էլ պիտի քյաբաբի բուդկեքում երգեն: Как раз թուրքական քյաբաբն ու թուրքական կլկլոցը իրար հետ լավ ախորժակ կբացեն բաց սահմանով Հայաստան եկող թուրքերի մոտ ու Հայաստանում փոքր բիզնեսը կծաղկի եւ բոլորը երջանիկ կլինեն:
Երգ, թուրք, քյաբաբ…
Subscribe to:
Post Comments (Atom)
3 կարծիք:
Մեր երգիչներն արվեստի մարդիկ են, մի քանի արեգակնային մեծության աստղեր․ Ես մեռնեմ դրանց աստեղային փայլին․ Երազում եմ, որ սիրած աղջիկ ունենամ, իրան աստղ չեմ նվիրի, կտանեմ մի ռեստորան, թող մոտիկից երգող աստղերի տեսնի․
Էտ աստղերը էնքան փայլուն են, որ թքես իրանց վրա կխամրեն:D
դրա համար միանում ես ինտերնետ, մտնում ես last.fm ու լսում ես քո ուզած երգը կամ 101.ru:ես տենց եմ անում, թե չէ մնաս հայերի հույսին, կարողա ծերանաս
Post a Comment