Հունվարի 22-ին տեղի ունեցավ Արմենիքս միկրոբլոգային համակարգի օգտվողների հերթական հանդիպումը: Էս անգամ արմենիքսցիներով գնացել էինք բոուլինգ խաղալու: Ասեմ, որ շատ լավ անցավ: Մթնոլորտը շատ ջերմ էր, մանավանդ, որ վիրտուալ շփումից հետո շփվում ես իրական կյանքում: Կյանքում մարդիկ ավելի հետաքրքիր են, ավելի ակտիվ ու աշխույժ: Հանդիպման ժամանակ պարզեցի, որ ես շատ էլ լավ եմ բոուլինգ խաղում, իսկ շատերն էլ առաջին անգամ էին խաղում, բայց առաջին անգամվա համար, ասեմ, որ լավ էլ խաղում էին: Խաղից հետո մնացինք 6 հոգով ու գնացինք բոլորի կողմից զզված, բայց իմ կողմից նրանց կոկտեյլը սիրված “Տաշիր պիցցա” :D: Կերանք, խմեցինք, մի լավ բողոքվեցինք, ոնց որ բլոգումս եմ ասում, հանուն Հայաստանի բարելավման: Բողոքելուց բացի համ էլ քննարկեցինք Արմենիքսի բարելավմանն ուղղված առաջարկները, որոնք պիտի Արմենիքսը էլ ավելի լավը դարձնեն: Զրուցելուց “հոգնեցինք” ու դուրս եկանք քաղաք: Գնացինք Կասկադ: Ես էշ-էշ որոշեցի
իջնող էկսկալատրով վերեւ բարձրանալ: Համարյա արդեն հասել էի վերեւը, երբ ընկա ու ծնկիս … Տենց “վիրավորվեցի” ու սկսեցի թոփալ քայլել:
Այ սենց ուրախ, հետաքրքիր ու իմ էշ խելքից ինձ համար տխուր վերջաբանով անցավ արմենքիսյան հերթական հանդիպումը:
P.S. - Ծունկս միակ տեղը չէր, որ “վիրավորվել էր: Բուլինգի ժամանակ ճկույթս մնած երկու գնդակների արանքը ու սալջարդի (արյունազեղում) ենթարկվեց, բութս գնդակներից արդեն ցավում ա:
Ես արյունոտ ոտով ու ճղված շալվարով սաղ քաղաքը ման եմ եկել :D :
6 կարծիք:
վաայ :D վերջը game over ? :Դ:Դ մնացած վնասվածքները չգիտեմ, բայց ցավացող բութը երևի բոլորիս մոտ էլ կա :Դ
"Ես արյունոտ ոտով ու ճղված շալվարով սաղ քաղաքը ման եմ եկել :D "_ Դու իսկական հերոս ես, Վահագ :)
Ապրեք-ապրեք, միշտ սենց լավ անցկացնենք մեր հանդիպումները:
Չգիտեմ սաղիդ մոտ կա, թե չէ, բայց իմ մոտ ամեն խաղալուց հետո տենց ա ըլնում: Երեւի ուշ-ուշ եմ խաղում, դրանից ա
Ասում ես լավ անկացնեք ու դու չես գալիս????? :( Էլ չտենամ :D Շուշ, ձեւ արա ու հաջորդ հանդիպմանը արի ;)
Մյուսին անպայման գալու եմ :)
Հուսանք: Ու մի բան էլ, քեզ իմ կազմակերպած բլոգգերների հանդիպմանն էլ եմ սպասում ;)
Post a Comment