Կայարան: Սպասում եմ 19 համարի մարշրուտկին (իմ ամենասիրած մարշուտկեն ա, որտեւ հարմար գիծ ունի ու շոֆերներին էլ ճանաչում եմ, լավ մարդիկ են): Սպասում եմ, սպասում ու տենում եմ, որ 76-ը էլի զակատ արած տանում ա մարդկանց: Իմ մոտ էն տպավորությունն ա, որ 76-ի նստողները իրանց կյանքի մեջ մարշրուտկա չեն տեսել: Լավ ա գոնե, որ Զեյթունից եմ նստում, դատարկ ա ըլնում: Կոնկրետ չգիտեմ ուր եմ գնալու: Ինձ սպասում են ու որտեղ էլ ես իջնեմ, հաստատ 19-ը գնում ա: Վերջը եկավ: Հետեւի դուռը բացեցի ու բարձրացա: Հիմա նայում եմ, թե որտեղ ա հարմար նստեմ: Սաղ տեղերը մարդ կար նստած, բացի 2-րդ 2 տեղանոցի լուսամուտի կողինից ու դրա հետեւ 2 տեղից: 2-րդ 2 տեղանոցին մի աղջիկ էր նստած, որ առաջացա հետեւ, տենամ էտ աղջիկը քաշվել ա մի կողմ, որ անցնեմ նստեմ կողը, բայց երեւում ա, որ ես գնում եմ իրա հետեւը նստեմ: Որ հասա իրա մոտ, արագի մեջ մտածեցի, թե որտեղ նստեմ: Իսկական դիլեմա էր: Ընտրեցի իրա հետեւ սիդելնիկը: Ոնց որ մի տեսակ խռովեր էտ աղջիկը: Հասանք սիլաչի: Էտ աղջկա կողի մի հատանոցը ազատվեց ու ինքը նստեղ ընդեղ: Ինձ էտ ընթացքում զանգեցին ու ես խոսակցությանս մեջ ասեցի, որ Երիտասարդական եմ իջնելու: Ամբողջ ժամանակ, ինչ էտ աղջիկը փոխել էր տեղը, րոպեում մի 36 անգամ հետ էր ֆռում ու նայում էր ինձ: Ամբողջ ճանապարհին անհագիստ էր, թե ես կարող ա հանկարծ իջնեմ ու ինքն էլ չտենա: Վերջը հասանք մետրոյի կանգառ: Ես իջա, մեկ էլ տենամ ինքն էլ ա իջնում: Ասի կարող ա ստեղ մի բան կա կամ ինքն ա մի բան ուզում, ուղղակի ես չեմ ուզում ջոկեմ :): Ես որ իջա, զանգեցի ընկերոջս ու մի քանի վայրկյան սպասեցի, որ ինքն էլ իջնի: Իջավ ու էլի ուշադիր ինձ ա նայում: Մտավ գետնանցում, բայց էլի հետ ա նայում, տենա ես գալիս եմ, թե չէ: Ասեցի լավ գնամ, տենամ ուր ա գնում: Գնացի հետեւից, մեկ էլ էտ պահին մի ՀԱՏ մարդ մեծ ցելաֆոնները ձեռը ճամփես կտրեց: Էտ աղջիկն էլ մի կողմ քաշվեց, որ յանմ ճամփա տա էտ մարդուն: Ես էլ ըտեղ առաջ անցա իրանից ու հիմա էլ ինքն ա հետեւիցս գալիս: Կաբլուկների կտկտոցից զգում եմ, որ հետեւիցս ա գալիս: Փորձելու համար ասեցի աջ մտնեմ: Մտա աջ ու տենամ գալիս ա էլի: Բայց… Հետո… Հետո ինքը կեսից կանգնեց, մթոմ ապրանք ա նայում: Ես էլ հո չէի կարա տենց հավայի լռվեի, ստիպված գնացի ընկերոջս մոտ :(:
Տխուր վերջաբան :(
16 կարծիք:
:) :) :), de spaseir eli, karoxa petq er mi qich spasel :)
Ես էլ էի տենց մտածում, հետո որ ընկերոջս ասեցի, ասեցի մնայիր տենար ինչ էր ըլնում :) Հիմա գլխիս եմ տալիս :( Բայց էտ օրն էլ թարսի պես ահավոր խառն էի :( :Դ
հահահա :Դ ես անհամբեր սպասում էի որ վերջում ծանոթանալու եք :Ճ ափսոս...
գոնե գնայիր ասեիր ծանոթ ենք,:( եեե լավ չես արել ապեր, մի բան գնայիր ասեիր
Ես հաստատ գիտեի, որ ծանոթ չէինք, բայց դե ուղղակի "կպցնելու" համար կարելի էր :Դ Ինքը հաստատ էն "օջախի աղջիկներից" չէր: Երեւում էր, որ նենց փարթիոտ էր, բայց հաստատ փարթի չէր գնում :Դ
Դավ ջան, իմ հետ լիքը տենց դեպքեր եղել են ու հիմնականում ծանոթանում եմ, բայց էս դեպքը ուրիշ էր: Էտ օրը խառն էի ու ժողի գործերով էի: Լենականից մարդ էր եկել ու իրան եսիմ ինչ խանութ պիտի տանեի: Մյուսին կհիշեմ էս քո սպասումները ու կծանոթանամ, որ հետո գրեմ հատուկ քո համար :Դ
ընթացքում էնքան անկապ մարդու ենք սպասում, որ անհաշվելի ա, մտածում եմ, որ կարելի էր մի 5 րոպե ուշանալ․:)
Դե նենց էլ չէր, որ կարայի սպասեի ու չսպասեցի :) Ասենք չես պատկերացնում է, ինչ էշ վիճակ էր ըլնելու մոտս :D Ես էլ որ մեկ-մեկ գոռոզանում եմ... Իմ էշ խելքից հելա գնացի :( :D :D :D :D :D
Vahag bayc inch dax es tnashen.. nsteir eli koxq@ kmerneir? vaaaaaaay.. anbashar es eli :D:D:D:D:D
Վահագ ջան, իսկ սիրուն է՞ր.. :Դ եթե չէ, ինձ թվում ա հարցերը փակված են, բայց եթե սիրուն էր ու դու էդ պահին բան չես արել... ազգը քեզ չի ների :Դ
Նախ ոտդ խերով ըլնի բլոգս :) Էսի առաջին կոմենտդ ա ու Աստված տա վերջինը չլնի :) Չին, իրա կողի սիդելնիկը խախուտ էր: Նստեի, հաստատ նորմալ տեղ չէի հասնի :( Բայց ինչ հին հայկական ավանդական ու գյուղական բառ ասեցիր - ԴԱԽ :D Համ էլ լիքը բաներ կային, որ ես չնստեցի իրա կողը: հետո որ հիշեմ, կասեմ, քեզ, համ էլ իմ հետ սենց դեպքեր շատ են ըլնում: Շատ ա ըլնում, որ մարշրուտկի մեջ ես եմ ու մի համալսարան աղջիկ :)
Ազգը ների, թե չների, հիմա անցել գնացել ա: Չնայած կարելի ա իրան գտնել: Ոնց որ Բութանիաից էր :) Բայց դե որ ասեմ սիրունությունից արեւ մայր էր մտնում չէ, նորմալ էլի, ոնց որ ասում են, գինով կուտվեր :D
Մի անգամ քառասունչորսում ենք, ես ու Գևը` ընկերս: Մառշուտնին լիքը, ասեղ քցելու տեղ չկա: Գենդերային խնդիրներ ենք շոշափում, բարձր, որ շոֆեռի ականջն ընգնի: Մասնավորապես, աղջիկների շոֆեռի կողքը նստելու տաբուի հաղթահարման մարտավարությունները առաջիկա տարում ու տենց բաներ, մեկ էլ մեր խոսակցությանը միացավ չտեսնված-չլսված, չնաշխարհիկ մի էակ, ասեց որ ինքը շոֆեռի կոքը նստողներից ա ու տենց բաներ: Վերջում իրեքով իջանք, ես ինքըն ու Գևը: Ու ոչ մեկիս մտքով չանցավ` կպցնեինք կամ տենց բան, դաժը հետևից չնայեցինք: Տենց էլ ա լինում:
Իմ հետ տենց դեպքեր շատ են ըլնում, բայց միշտ մի բան խանգարում ա: Կամ տեղը հարմար չի ըլնում, կամ վռազում եմ ինչ որ մի կարեւոր գործի, կամ էլ հետս նենց մարդ ա ըլնում, որ հաստատ իրա ներկայությամբ չարժե տենց բան անել :) Մարշրուտկեքի պատմությունները շատ-շատ են: 19-ի կանեցը մեր ինստիտուտի կողն ա: Ես որ նստում եմ, մեկ էլ հետեւիցս մի ահագին աղջիկներ լցվում են մարշրուտկի մեջ: Էտ իրանց խոսակցություններից շատ բան եմ հասկացել իրանց մասին ու դաժե մի քանի բան հասցրել եմ անել :)
Շատ հետաքրքիր են մեր մարշրուտկեքը :D
Vahag inchqan commentum em asum es commentt xerov... abe~ :D loool :D es 2rd postt a vor commentum em
Հա որ? Չեմ հիշում :( Բայց դե մերսի, որ մեկ-մեկ հիշում ես ինձ ու կարդում ես իմ բարբաջանքները :D
Post a Comment