Հյուր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին

Էլի գունավոր երազ եմ տեսել, բայց էս մեկը մի քիչ ազդեցիկ ա: Գնացինք.


Չգիտեմ ինչի, հայտնվում եմ մորքուրենցս տանը: Մորքուրիս սկեսրայրը ինձ ասում ա, որ գնում ա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման (ես ինչքան հիշում եմ, նրանք իրար հետ կամ աշխատել են կամ էլ ծանոթ են): Ինձ էլ իրա հետ կանչեց ու ես էլ գնացի: Ճանապարհը չեմ հիշում, որտեւ մենք միանգամից հայտնվեցինք մի սենյակում ու էտ սենյակն էլ ոնց որ ԱԺ-ի սենյակներից մեկն է: Սենյակում մի սեղան կար իրա 7 աթոռներով: Ես ու մորքուրիս սկեսրայրը մի քիչ սպասեցինք ու եկավ Հովիկ Աբրահամյանը 1 տղամարդու ու 3 կնոջ հետ: Նստեցինք սեղանի շուրջ: Դասավորությունն այսպիսին էր. հենց մտնում ես սենյակ դրված էր սեղանը` այնպես, որ գլխավոր տեղերը ընկնում էին աջ եւ ձախ կողմերը: Աջ կողմում նստեց Հ. Աբրահմյանը, ձախ կողմում` ես: Հ. Աբրահամյանի ձախ կողմից հերթականությամբ նստեցին մորքուրիս սկեսրայրն ու մյուս տղամարդը, ում ես մինչեւ վերջ էլ չճանաչեցի, իսկ աջ կողմում նստեցին մի կին, ով նորանշանակ փոխնախարար էր, իսկ նախարարն էլ ոմն Մկրտչան էր կամ Մկրտումյան, եւ ԱԺ նախագահի քարտուղարուհին: Քարտուղարուհին ու ես իրար ճանաչում էինք: Սկզբից ինքն ուզում էր կողքս նստել, բայց հենց տեսավ, որ ես եմ, աթոռը մի քիչ հեռվացրեց ինձնից ու նստեց: Իսկ մյուս` երրորդ կինը, վերցրեց յոթերորդ ափոռն ու եկավ, նստեց իմ ու անծանոթ տղամարդու միջեւ (էն որ նստում են սեղանի անկյունում, այ էտ ձեւ), բայց իմ համար էր եկել, որտեւ աջ կողս արդեն զբաղեցրել էր քարտուղարուհին: Հ. Աբրահամյանը սկզբից ներկայացրեց նորանշանակ փոխնախարարին, հետո ասեց, որ հարցեր տանք ու նման բաներ, ոնց որ մամուլի ասուլիս ըլներ: Ես ամբողջ ժամանկ սուս էի: Մորքուրիս սկեսրայրը մի քանի հարց տվեց ու ստացավ պատասխանները: Էս կողքիս` չոթերորդ աթոռին նստած կինը մի երկու բան ասեց, բայց չեմ հիշում ինչ: Հասանք ամենահետաքրքիր պահին: Էս քարտուղարուհուն ես իրականում ճանաչում եմ ու ինքը երբ կողովս անցնի, ուշադիր կնայի, բայց հետս մի բառ փոխանակած չկա հլը: Յոթերորդ աթոռին նստած կինն ու քարտուղարուհին իրանց ոտերը քսում էին իմ ոտերին (էն որ կինոներում ըլնում ա, հլը հիշեք, որ սեղանի տակից ոտերով քսմսվում են): Իմ հեչ վեջն էլ չի: Ես ուշադիր խոսակցությանն եմ հետեւում: Սրանք իրանց քսմսումները շարունակում էին, երբ Հ. Աբրահամյանը ասեց, որ հետեւիս սեղանից վիսկի վերցնեն ու լցնեն բաժակները: Չգիտեմ ինչի, հենց ես վերցրեցի ու լցրեցի: Ես չէի էլ տեսել, որ հետեւս սեղան կար: Վիսկին վերցրեցի, բացեցի, բայց մի տեսակ վիսկիի նման չէր, որտեւ ինքը սպիտակ էր, գազով ու մի քիչ էլ քաղցր: Վիսկին երբ բացեցի, մտածում եմ հիմա առաջինը ում լցնեմ: Վերջիվերջո մեր հետ սեղանին նստած ա ԱԺ նախագահը, բացի էտ էլ կանայք կան: Այ սենց դիլեմայի առաջ էի կանգնել, երբ ակամա լցրեցի Հ. Աբրահամյանի բաժակը: Լցնելուց հետո ասեց, թե պիտի սկզբից կանանց բաժակը լցնեի: Ես էլ սխալս ուղղելու համար հետո լցրեցի իրանց բաժակները: Սկզբից փոխնախարարի բացակը լցրեցի, հետո քարտուղարուհու, հետո յոթերորդ աթոռին նստած կնոջ, էն 2-ն էլ չեմ հիշում, բայց որ իմը վերջինը լցրեցի, էտ հաստատ ա: Քարտուղարուհին, մթոմ պատահաբար, վերցրեց փոխնախարարի բաժակն ու խմեց: Հետո ներողություն խնդրեց ու իրանը խմեց: Դրանից հետո էլ իմը խմեց, դրանից հետո էլ իրա բաժակի մեջի մնացածը դատարկեց իմ բաժակի մեջ: Մի քիչ կենաց-մենաց ասեցին: Հետո Հ. Աբրահամյանը հիշեց, որ հետեւիս սեղանին լիմոններ կան ու ասեց, որ լիմոնները տամ, որ վիսկիի հետ ուտեն: Ես լիմոնները չէի տեսել, բայց հենց հետ շրջվեցի, տեսա սեղանին դրած են լիմոնները նենց, ոնց որ Նոր տարվա սեղանին են կտրտած դնում: Տեսա սաղ սեղանը դեղին լիմոն ա (էս լիմոններից ջոկեցի, որ երազս գունավոր ա): Տվեցի լիմոնները: Հետո էլ հարցեր, պատասխաններ:


Ես արթնացա, բայց չեմ հիշում ինչից: Երբ նորից քնեցի, ուզեցի շարունակեմ երազս, բայց էտքան էլ լավ չստացվեց: Արդեն համարա թե շարունակվում էր: Ես հարց էի ուզում տայի Հ. Աբրահամյանին: Հարցս սենց էի ուզում ձեւակերպել.


Դուք, լինելով տնտեսագետ եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ/Ժող) խորհրդի նախագահ, ինչպես եք գնահատում մանկանան Եվրատեսիլի անկացումը Հայաստանում տնտեսական առումով:


Սկի հարցիս պատասխանը չհասցրեցի լսեի, երբ նորից արթնացա ու էլ չկարողացա քնել:

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Հյուր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 7 komentar: di postingan Հյուր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին
 

7 կարծիք:

Vardan Grigoryan said... | February 06, 2011

Թույն երազներ ես տեսնում Վահագ ջան:
Հիմա կասեմ, որ մասերն ա դզել.

"Յոթերորդ աթոռին նստած կինն ու քարտուղարուհին իրանց ոտերը քսում էին իմ ոտերին (էն որ կինոներում ըլնում ա, հլը հիշեք, որ սեղանի տակից ոտերով քսմսվում են): Իմ հեչ վեջն էլ չի: Ես ուշադիր խոսակցությանն եմ հետեւում: Սրանք իրանց քսմսումները շարունակում էին..."

"Քարտուղարուհին, մթոմ պատահաբար, վերցրեց փոխնախարարի բաժակն ու խմեց: Հետո ներողություն խնդրեց ու իրանը խմեց: Դրանից հետո էլ իմը խմեց, դրանից հետո էլ իրա բաժակի մեջի մնացածը դատարկեց իմ բաժակի մեջ..."

Մեկել լիոմններով երազի գունավորությունը հասկանալու պահը :Դ

Վահագն Քեշիշյան said... | February 06, 2011

Բա առավոտն ուզում էի հիշեի գունավոր ա, թե չէ, մեկ էլ հիշեցի, որ լիմոններ եմ տեսել ու իրանք էլ դեղին էին :D Բայց ես տենց էլ չհասկացա գունավոր ու սովորական երազի տարբերությունը :D lol :D

Vardan Grigoryan said... | February 06, 2011

Ինչպես ասում ա Հրանտը, "Երազները լինում են` գունավոր, սև սպիտակ և լապովի" :D

Օրինակ երազում մտի ինտերնետ, տես գուգլի 4 գույները երևում են նորմալ :Դ

Վահագն Քեշիշյան said... | February 06, 2011

Էս ինչ ա եղել, որ էս վերջերս սաղ "Մեր բակ"-ից մեջբերումներ են անում? :D Լավ ա չասիր 3D ակնոց դնեմ, նոր քնեմ, որ լրիվ իրական տենամ :) Էն ընկնելու պահն էլ լավ զգամ :)

Arxangelo said... | February 06, 2011

ինչպես կասեր տատս, հետևդ բաց ես էնել բալա ջան :D

Վահագն Քեշիշյան said... | February 06, 2011

Դե էտքան էլ չէ Արամ ջան: Ինչքան էլ բողոքեմ իշխանություններից, վսյո տակ ի ինքը զեմս ա :) Բայց հիմա ստեղ չխորանամ :)

Arxangelo said... | February 06, 2011

:D