Շատ քիչ տեղեր կան քաղաքում, որ քյառթ կոչվածները ըտեղ չեն գնում: Հիմնականում դրանք սովորականից մի քիչ կամ էլ շատ թանկ տեղերն են: Հիմա ես Queen Burger-ում եմ: Ստեղ եմ, որտեւ միակ համով չիզբուրգերը ստեղ են տալիս ու նորմալ WiFi կա: Գնացի նստեցի ամենավերջը, որ հանկարծ քյառթերը իրանց գլուխը չկոխեն նոթիս մեջ: Շատ սոված եմ: Առավոտվանից բան չեմ կերել: Մտա ու սկսեցի պատվիրել: 1 հատ դաբլ չիզբուրգեր, 1 հատ համբուրգեր փափկամսով, 1 հատ մանգոյի սոկ…: Մինչեւ պատվերս բերելը կոմպս բացեմ ու գործ անեմ: Հենց կոմպս բացեցի, սաղ աչքերները չռեցին վրես, ոնց որ եսիմ ինչ տարօրինակ բան եմ անում: Երեւի տկլոր ման գայի տենց չնային, ոնց որ կոմպ բացելուս: Լավ, պատվերս բերեցին ու կոմպս դրեմ մի կողմ: Չիզբուրգերս ուտելու ընթացքում կողքի սեղանի մարդիկ գնացին ու 2 ոչ էն ա աղջիկ, ոչ էն ա կնիկ էկան: Սրանք խոսում են, ասում են հլը նայի ինչքան ա պատվիրել: Էն մեկն էլ ասում ա դե երեւի սոված ա :) Կերա պրծա, սոկս խմեցի: Մինչեւ իմ գալը, իմ դիմացը մի հատ քյառթ էր նստած: Ուտելուցս հետո սրա ընկերները էկան: Երեւում ա, որ ինքը երկար ժամանակ ստեղ նստած ա ու ընկերներին ա սպասում: Ընկերները եկան ու սկեցին ծխԱլ: Հա, իսկականից ծխում էին: Զարմանում եմ, թե ոնց պաժառնի չեն կանչում: Էս քյառթերի պատվերը.
1 հատ ջուր
1 հատ կոլա
2 հատ սեւ կոֆե:
Սրանք ծխեցին, ծխեցին ու մոխրամանը լցվեց: Իմ սեղանինն են վերցնում: Էս էլ լցրեցին: Էտ ամբողջ ընթացքում ուշադիր ինձ են նայում: Հետաքրքիրն էն ա, որ սաղի ուշքն ու միտքը իմ կեդերն են: Մի հատ կոմպիս են նայում, հետո կեդերիս :D Սրանք հելան գնացին` կեղտոտ (ահավոր կեղտոտ, անշնորհք կեղտոտ) սեղանը թողելով: Սրանց գնալուց հետո էլ ուրիշ քյառթեր եկան ու նստեցին սրանց տեղը: Հիմա էլ սրանք են ծուխը կապել: Ինձ թվում ա, թե ես հիմա թոնիրում եմ: Սրանք էլ են պատվիրել քյառթերին հատուկ բաներ: Մենակ չայ ա սրանց սեղանին: Ախր սրանք քյառթ են, բա խի են տենց ուշադիր նայում? Ասենք որ գոմիկ ըլնեն, հլը ինչ որ տեղ հասկանալի ա, արա բայց քյառթերը?:D
Սրանցից մեկը, որ չայը խմեց, վերջում բաժակը խառնում ա, ուսումնասիրում, նորից խմում: Մնում էի մենակ շրջի: Սրանք էլ են անընդհատ նայում կեդերիս: Զարմանում եմ, սրանք Մալաթիայում կամ Ֆիրդուսում կեդ չեն տեսել (ինչքան գիտեմ, 2 տեղն էլ կան)? :)
Ուզում էի էս քյառթերի չոլկեքի հատիկները հաշվեմ, էն էլ անընդհատ շրջվում են ու չեմ կարում թիվը պահեմ ու էլ խառնում եմ:
Պայյյյյյ, սրանք ոնց որ մեծամիտ քյառթեր էին: 550 դրամանոցը հաշիվը 1000-անոցով փակեցին ու հելան: Այ սենց զարմանալի դեպքեր էլ են պատահում էս քյառթաստանում :)
Լավ, ես էլ կամաց-կամաց ցվրվեմ, քանի սաղ եմ ու էս անասունները վրես չեն հարձակվել ;)
14 կարծիք:
աապեր, մերոնք մինչև զարգանան ու հասնեն նրան, որ հեռախոս ու նոտբուկ կարաս հետտ ֆռցնես, Եվրոպայի մադրիկ կթռնեն լուսին կապրեն,չգիտես ստեղի կեսը չտես են:Չշարունակեմ, բայց ամոթ մեր ազգին:
Վահագ ? ну как ты там ? :D
Հետաքրքիրա որտեղ էիր...
Մի անգամ նման դեպք իմ հետ եղելա թեյարանում (ես միշտ մտածել եմ, որ ԹԵՅԱՐԱՆ հայ քյառթերի համար անհասանելի հասկացությունա)... Մի անգամ ընկերուհուս հետ մտանք թեյարան, և մեզ պատեց մառախուղը...
:D
Բա ո~նց էին մեզ նայում....
:D
Ահագին ուրախացանք...
Արփինե ջան գրել էի, որ Queen Burger-ում էի: Ըտեղ ընդհանրապես էտքան քյառթ չի ըլնում, բայց էսօր լիքն էին :(
Շատ լավ եմ: Ըտեղից հելա ու մտա մետրո: Հիմա էլ մետրոյում են սաղ քյանրվել ու ուշադիր, ոտից գլուխ զննում են: Անասուն են սրանք...
Տիկ, հլը որ պոստը արդեն քցում էի ինտերնետ, էտ ընթացքում տենաս ոնց էին նայում: Դրա համար էլ ուզում էի Յամ գնայի, էն էլ ընդեղ տեղ չկար, ստիպված գնացի Քուին: Քուինում միշտ էլ չտես են, վերջիվերջո Ռասսիա ա :(
յա... էս չլնի տուն չես հասել?? գրառմանդ նկարի բացակայությունը ինձ ստիպումա արդեն լուրջ անհանգստանալ...
P.S. ինչի իրանք մետրո էլ են նստում ? ես գիտեի մենակ "ախպերների" 7-ով կամ նիվեքով եմ ֆրֆրում կամ էլ հանդիպում են միայն պպզած :/ այլայլված սմայլիկ
իրանք գիտեին, որ դու գալու ես :P
vahagn0105` քյարթերի մագնիս
Ալարում եմ նկարը դնեմ: Դե 3-րդ մաս կամ կայարան հասնելու ամենաարագ միջոցը մետրոն ա :D
Էլ մի ասա: Ուր գնում եմ, դրանք լիքն են :(
գոնե որ մենակ նայում են պիտի շնորակալ լինես,,բա որ ինրանց արևին կատակ են անում
Որ ասում են փորձը փորձանք չի, էս դեպքում հաստատ չէր անցնի :D
:D :D Բայց ինչ պատկերավոր նկարագրել էիիիր... :D Լավն էր շատ :)
Ուղիղ եթեր էր, երեւի դրա համար էր տենց ստացվել :D
Post a Comment